Անցած շաբաթ Լյուբլենում տեղի ունեցած ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ն մի փաստաթուղթ է ընդունել Վրաստանի մասին, որտեղ բոլոր պատվիրակությունները, այդ թվում` եւ Ռուսաստանի (ինչն անսպասելի էր), հավանություն են տվել նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ վրաց-հարավօսական հակամարտության կարգավորման ծրագրին: Դրա համաձայն՝ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով՝ հակամարտության գոտու ապառազմականացում, տնտեսության վերականգնում, որը պետք է ֆինանսավորվի եվրոպական …
կարդալ ավելինՎրաստանում կենսաթոշակային բարեփոխումներն այն աստիճանի են շիկացրել կրքերը, որ երկու խմբի բաժանված պատգամավորների բանակները փորձում են իրենց ճշմարտացիությունն ապացուցել ձեռնամարտում: Սկզբում քիչ էր մնում իրար ծեծեին իշխանական «Միացյալ ազգային շարժման» գաղափարախոս Գիգա Բոկերիան եւ ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատ» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Կոբա Դավիթաշվիլին: Բայց բանն ավարտվեց փոխադարձ վիրավորանքներով. իրար վրա հարձակվելու պատրաստ պատգամավորներին կանգնեցրին գործընկերները: Իսկ …
կարդալ ավելինԱնցած ողջ շաբաթվա ընթացքում Վրաստանը տոնում էր հեղափոխության երկրորդ տարելիցը: Սակայն «արթնացումը» ծանր էր. Ռուսաստանը թանկացրել է ներկրվող գազի գինը: Նոր տարվանից «երկնագույն վառելիքը» Վրաստանին վաճառվելու է 1000 քմ-ն` 110 դոլարով: Նման հարվածը որոշ չափով հենց իր՝ Վրաստանի մեղքով է: Անցած շաբաթվա կեսին խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության նախագահ Դավիթ Բերձենիաշվիլին հանկարծ խոսեց …
կարդալ ավելինԱյսօր Վրաստանը մեծ շուքով նշելու է «Վարդերի հեղափոխության» երկրորդ տարելիցը: Միխայիլ Սահակաշվիլու հրավերով Վրաստան են ժամանել Ուկրաինայի, Էստոնիայի, Ռումինիայի, Մոլդովայի նախագահները: Հրավերը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, թեեւ Սահակաշվիլին հեռախոսով նրան անձամբ հրավիրել էր: Պուտինի մերժման հետ կապված պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արվել: Ակնհայտ է, որ պատճառը նույնն է. Պուտինը հրաժարվում է Թբիլիսի …
կարդալ ավելինՎրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, որ պաշտոնանկությունից հետո զբաղված է ընդդիմադիր քաղաքական շարժում ստեղծելով, շաբաթ օրն իր կողմնակիցների հետ բողոքի առաջին ակցիան անցկացրեց: Մի քանի հարյուր մարդ նրա առաջնորդությամբ անցան Թբիլիսիի գլխավոր փողոցներով եւ երթն ավարտեցին խորհրդարանի շենքի մոտակայքում, որտեղ նախկին նախարարը ծաղիկներ դրեց վրաց երկու մեծ բանաստեղծների՝ Իլյա Ճավճավաձեի ու Ակակի Ծերեթելիի հուշարձաններին: Այդպիսով, …
կարդալ ավելինԱՄՆ Պետդեպարտամենտն անցած շաբաթ հավանության է արժանացրել վրաց-աբխազական հակամարտության կարգավորման՝ Վրաստանի առաջարկած ծրագիրը եւ, փաստորեն, հաստատել է բանակցություններին մասնակցելու իր ցանկությունն ու պատրաստակամությունը: Փաստաթղթում նշվում է, որ կառուցողական երկխոսությունը հարաբերությունների երկարաժամկետ ու արդարացի կարգավորման միակ տարբերակն է: «Պաշտպանելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցելու հակամարտության երկու կողմերի, նաեւ` Ռուսաստանի ու ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրների հետ՝ …
կարդալ ավելինՎրացական իշխանությունները շարունակում են իրենց գործողություններով ավելացնել հակառակորդների բանակը: Այս անգամ իշխանությունների թիրախը եւ, հետեւաբար, ընդդիմության պաշտպանյալն է դարձել Վրաստանի ամենահարգված ու հաջողակ թագավոր Դավիթ Շինարարը: Ավելի ճիշտ՝ նրա հսկա արձանը, որ մի քանի տարի առաջ կանգնեցվել էր Թբիլիսիի Հանրապետության հրապարակում՝ «Իվերիա» հայտնի հյուրանոցի հարեւանությամբ: «Իվերիան» մինչեւ վերջերս բնակեցված էր Աբխազիայի փախստականներով, որոնք վերջին 10-ից …
կարդալ ավելինՄեցխեթ-Ջավախեթիում՝ վրացական շրջանում, որի բնակչության մեծ մասը կազմում են հայերը, կրկին անհանգիստ է: Էպիկենտրոնն այս անգամ Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղն է, որտեղ գյուղատնտեսական հողերի շուրջ վեճ է ծագել վաղուց այստեղ բնակվող դուխոբորների եւ համեմատաբար վերջերս բնակություն հաստատած հայերի ու վրացիների միջեւ: Գորելովկան շրջանի այն գյուղերից է, որը մինչեւ վերջերս բնակեցված էր բացառապես դուխոբորներով: Վրաստանի անկախացումից …
կարդալ ավելինԱնցած շաբաթը Վրաստանում նշանավորվեց Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր լարվածությամբ: Նախ` խորհրդարանը միաձայն ընդունեց Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերը դուրս բերելու մասին որոշում, որտեղ նրանց առաքելությունը ենթարկվում է օբստրուկցիայի (ընդդիմագործության): Ըստ էության` Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինն առաջին քայլն արեց` ռուսական «երկնագույն սաղավարտներին» Վրաստանի տարածքից, ավելի ճիշտ` հակամարտության գոտուց (ինչպես նրանց մուտք գործելու օրվանից …
կարդալ ավելին