Ռուսաստանի կողմից Ադրբեջանին երկու դիվիզիա զենիթահրթիռային C-300 համալիրներ (ԶՀՀ) վաճառելու պատմությունը ժամանակավոր լռությունից հետո կրկին քննարկման առարկա է դարձել: Մասնավորապես, որոշ ԶԼՄ-ներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` այս առթիվ վերջերս արած հայտարարությունը մեկնաբանելով՝ գրեցին, թե ՀՀ նախագահը տեղյակ էր Մոսկվայի եւ Բաքվի միջեւ նախապատրաստվող այդ գործարքի մասին: Այնինչ, մինչ օրս այս հարցի շուրջ վերջնական հստակություն դեռեւս …
կարդալ ավելինՄոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի եւ Ռուսաստանի իշխանությունների հակամարտության թեման քննարկելիության մակարդակով առաջնության դափնին թերեւս շուտ չի զիջի Ռուսաստանի քաղաքական կյանքի մյուս իրադարձություններին, իսկ հեռուստացույցների էկրաններին հնարավոր է հայտնվեն նոր «հետաքննություններ» նրա գործունեության կամ Լուժկովի տիկնոջ` Ելենա Բատուրինայի բիզնեսի մասին: Ի՞նչ է տեղի ունեցել քաղաքական խոշոր գործիչների միջեւ, եւ ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները. այս մասին …
կարդալ ավելինՌուսաստանում ահաբեկչությունների նոր ալիք է բարձրացել: Հյուսիսային Կովկասում գրեթե օր չի անցնում առանց աղմկալից հանցագործությունների, որոնց զոհն են դառնում ոչ միայն չինովնիկներ ու քաղաքական գործիչներ, այլեւ հասարակ բնակիչներ, սովորական մարդիկ` անկախ տարիքից, սեռից ու ազգային պատկանելությունից: Ի՞նչ է տեղի ունենում, ինչպե՞ս դիմակայել ահաբեկիչների կողմից մղվող պատերազմին. «168 Ժամի» թղթակցի այս եւ այլ հարցերին պատասխանում է …
կարդալ ավելինԱշխարհում քաղաքական գործընթացների զարգացման արագությունը անասելի մեծ չափերի է հասել: Ո՞ւր ենք գնում բոլորս եւ ինչի՞ կհասնենք. այս մասին է «168 Ժամի» թղթակցի հարցազրույցը Մոսկվայի Կարնեգի կենտրոնի (Carnegie Centre) առաջատար մասնագետ, պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոյի հետ: – Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ է խոսվում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններին նոր թափ հաղորդելու` նոր փուլ սկսելու …
կարդալ ավելինՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բավական կարճ ժամանակահատվածում այցելեց իրար թշնամի երկու երկրներ` Հայաստան եւ Ադրբեջան: Ի՞նչ տվեցին տարածաշրջանին այդ այցելությունները: Ո՞ր ուղղությամբ կարող է զարգանալ ղարաբաղյան գործընթացը: «168 Ժամի» այս եւ այլ հարցերի է պատասխանում դեսպան, Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Կազիմիրովը, ով 1992-96թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավարն էր, եւ Լեռնային Ղարաբաղի հարցերով` …
կարդալ ավելինԱնցած շաբաթը ետխորհրդային տարածքում անցավ բանակցությունների նշանի ներքո։ Դրանցից ոմանք արդյունավետ էին։ Մյուսները՝ դեռ պետք է այդպիսին դառնան։ Հայաստանը եւ Թուրքիան ֆորմալ առումով թաղեցին մեկդարյա «թշնամության կացինը»։ Հարաբերությունները կարգավորելու եւ սահմանը բացելու իրենց որոշմամբ՝ Երեւանը եւ Անկարան փոփոխություններ մտցրին տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորության մեջ։ Թբիլիսին սկսեց անհանգստանալ. հայտնվել է տրանզիտային մրցակից։ Այստեղ սկսեցին հաշվել այն վնասները, …
կարդալ ավելինԱնցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորության թեկնածու Էրբաշար Օզսոյը վարչապետ Ռեջեփ Էրդողանին մեղադրեց Էրզրումը Հայաստանին հանձնելու մտադրության մեջ: Ինչպես հաղորդում է թուրքական «Haber» գործակալությունը, Օզսոյը պնդում է, թե «ՄԵծ Մերձավոր Արեւելք» բազմակողմանի աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկի վրա, որի համահեղինակներից մեկն է վարչապետը, Էրզրումն ընդգրկված է Հայաստանի կազմի մեջ: Օզսոյը հասարակությանը կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել դրան, …
կարդալ ավելինԺամանելով Գվատեմալա եւ անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով ելույթներ ունենալով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռորոշ դեր ունեցավ 2014թ. Օլիմպիական խաղերը Սոչիում անցկացնելու հարցում: Այդ հաղթանակն առաջին հայացքից սենսացիոն է թվում. նախնական տվյալներով` Ռուսաստանն այս հարցում զիջում էր Ավստրիային ու Կորեային: Սոչիի օգտին չէր նաեւ այն, որ այստեղ դեռ ոչ մի պատրաստ կառույց չկա Ձմեռային օլիմպիական խաղերն …
կարդալ ավելինԱնցած շաբաթ սպասվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի ոչ պաշտոնական հանդիպումը: Այն պետք է տեղի ունենար ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ` Դոնի Ռոստովում, որտեղ ընթանում էին Ռուսաստանի նախագահի գավաթի համար ձիարշավի մրցումները: Այդ սպասումներն ավելի մեծացան, երբ հայտնի դարձավ, որ միջոցառմանը ԱՊՀ երկրների ոչ բոլոր նախագահներն են մասնակցելու: …
կարդալ ավելինՀարավային Կովկասը դարձյալ մոտեցել է վտանգավոր եզրագծին: Տարածաշրջանի ղեկավարների ելույթները դարձյալ ռազմատենչ ու ագրեսիվ են դարձել, իսկ նրանց որոշ գործողություններ ամրապնդում են արված հայտարարությունները: Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռազմական ուսումնարանների կուրսանտների ավարտական հանդիսավոր օրվա ժամանակ հայտարարեց, որ երբեք չի հաշտվի Լեռնային Ղարաբաղի կորստի հետ, որ Ադրբեջանը պատրաստ է ուժով այն վերադարձնել, որ բանակին …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Ֆրանսիա կատարած վերջին այցի գլխավոր արդյունքն ատոմային էլեկտրակայան կառուցելու հնարավորության մասին նախնական պայմանավորվածությունն էր: ԱԷԿ կառուցելու թեման, ընդհանուր առմամբ, սկսում է մասսայական դառնալ հետխորհրդային տարածքում: Եվ դա հասկանալի է: ԱՊՀ երկրները, եւ ոչ միայն նրանք, փաստացի գտնվելով Ռուսաստանի էներգետիկ դիկտատի տակ, ցանկանում են նվազեցնել Մոսկվայից իրենց էներգակախվածությունը: Այս լույսի ներքո ԱԷԿ-ների …
կարդալ ավելինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե նախագահական պաշտոնավարման 7-ամյա ժամկետն ամենաօպտիմալ տարբերակն է, սակայն երկու անգամից ոչ ավելի: Խոսելով այս մասին` Ռուսաստանի նախագահն ընդգծեց, որ Ռուսաստանի նման հսկայական ու բարդ երկրի համար 4-ամյա ժամկետը բավարար չէ, քանի որ եթե պատկերացնենք, որ նախագահ է դարձել մի մարդ, որն այնքան էլ …
կարդալ ավելինՀունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովը: Մի տարի առաջ նույն տեղում կայացած նմանատիպ հավաքից հետո ԱՊՀ-ի նկատմամբ նախագահների վերաբերմունքի մեջ որեւէ էական փոփոխություն չի նկատվում. այն պահպանելու անհրաժեշտության մասին կրքոտ հանդես է գալիս, թերեւս, միայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Սակայն նա հայտնի է ոչ միայն որպես ԱՊՀ-ի կողմնակից, այլ որպես …
կարդալ ավելինՀայաստանում արդեն ավարտված խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում գնահատվում են իբրեւ նախագահի պաշտոնը ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանին փոխանցելու դեբյուտային կոմբինացիայի մի մաս: Ռուսաստանցի բազմաթիվ դիտորդներ, որոնք ԱՊՀ-ի կողմից աշխատում էին Հայաստանում, ոչ մի խախտում չեն արձանագրել եւ կայացած ընտրություններն օրինակելի են գնահատել: Ավելին, քիչ էր մնում իրենց արտասահմանցի գործընկերներին կոչ անեին իրենց սեփական հաշվետվության մեջ այդ գնահատականն …
կարդալ ավելինՏրանսկասպյան էներգետիկ մայրուղու ճակատագիրը մեծ հարցականի տակ է հայտնվել: Մայիսի 11-ին Ռուսաստանի, Ղազախստանի եւ Թուրքմենիայի նախագահներն Աշգաբադում ստորագրեցին նոր գազամուղ կառուցելու մասին համաձայնագիր, որն անցնելու է Կասպից ծովի արեւելյան ափով: Նոր գազամուղը կոչված է գազով ապահովելու եվրոպական շուկան: Իսկ դա իր հերթին լրջորեն նվազեցնում է նախատեսված Տրանսկասպյան գազամուղի նշանակությունը, որը, համաձայն ծրագրի, աշխարհի ամենամեծ լճի …
կարդալ ավելինՎրաստանում ապրող հայերի հարաբերություններն իշխանությունների հետ վերջին ժամանակներս նկատելի սրվել են: Մոտ մեկ ամիս առաջ Ջավախքում մի ոստիկան, չգիտես ինչու, որոշել էր, որ եթե մոտոցիկլետիստը կանգ չի առնում իր պահանջով, ապա պետք է նրա վրա կրակել: Կրակոցը դիպուկ էր, եւ ճակատագրական դարձավ երկու երեխաների 30-ամյա հոր համար: Հետաքննության ժամանակ պարզապես անհեթեթ բաներ ասվեցին. իբր իր …
կարդալ ավելինՆախընտրական առօրյայի, արտաքին քաղաքականության ու երկրի ներքին իրավիճակի մասին է խոսել «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված իր բացառիկ հարցազրույցում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Հարցազրույցի վարողը ռուսական այդ պարբերականի թղթակից Յուրի Սիմոնյանն է, ով համագործակցում է նաեւ «168 Ժամ» թերթի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից որոշ հատվածներ: – Խորհրդարանական ընտրություններում ձեր ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը թերեւս պետք է խնդիրներ …
կարդալ ավելինԱյս ամբողջ շաբաթվա ընթացքում հետխորհրդային տարածքի տարբեր մասերում կանցնեն 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ: Դրանցից ամենատպավորիչները, Հայաստանից բացի, սպասվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում: Մոսկվայի հայ երիտասարդական կազմակերպությունները մի շաբաթ առաջ հայտարարել էին, որ ապրիլի 24-ին նախատեսում են անցկացնել բողոքի մի շարք ակցիաներ: Հայտարարության մեջ ասված է. «92 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը հրեշավոր …
կարդալ ավելինԹե ինչի՞ց սկսվեցին այս խոսակցությունները, անհասկանալի է: Այն, որ Վրաստանի խորհրդարանը քննարկում է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը Թբիլիսիի Պանթեոնից հանելու հարցը, առաջինը հաղորդեց Թբիլիսիի «Իմեդի» հեռուստաալիքը: «Իմեդին» նաեւ մեկնաբանությունների համար դիմել էր ազդեցիկ պատգամավորներից մեկին՝ Գիգա Բոկերիային: Վերջինս ասել էր, թե նման հարց չի քննարկվում, սակայն անձամբ ինքը կարծում է, որ Ալեքսանդր Գրիբոյեդովը …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցը կարելի է նշանակալից համարել: Բանն այն չէ, որ նա այցելել է հարազատ երկիր (ինչպես հայտնի է` նախարարը կիսով չափ հայ է), եւ ոչ էլ լուրջ խնդիրների քննարկումը: Ոչ էլ այն, որ նա Երեւան էր եկել ԱԺ ընտրությունների նախաշեմին: Բանն այն է, որ այս այցը ներկայացվեց իբրեւ …
կարդալ ավելին