2008-ի նախագահական ընտրությունները հասարակությունը քննարկում է երկու տարբեր հարթություններում` «իրավական» եւ «պրագմատիկ»: «Իրավական» հարթությունում խնդիրը քննարկվում է հետեւյալ տեսանկյունից. 2008-ին նախագահ կընտրվի ժողովրդի քվեների՞, թե՞ զանգվածային կեղծիքների միջոցով: «Պրագմատիկ» հարթությունում խնդիրը շատ ավելի պարզ է դրված. 2008-ին Սերժ Սարգսյանը նախագահ կդառնա՞, թե՞ ոչ: Իհարկե, մինչեւ 2008-ը դեռ բավականին ժամանակ կա, եւ շատ բան կարող է …
կարդալ ավելինԵրեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նախագահ Քոչարյանի այն հայտարարությունը, թե նախընտրական շրջանում բանակցային ակտիվությունը նվազելու է` ղարաբաղյան հարցում հնարավոր ներքաղաքական շահարկումներից խուսափելու համար, իսկապես սենսացիոն էր: Եվ խնդիրը միայն այն չէ, որ նման բաները սովորաբար բարձրաձայն չեն ասվում: Խնդիրն այն է, որ իր այդ հայտարարությամբ Քոչարյանը ոչ միայն որեւէ հարցի չպատասխանեց, այլեւ բազմաթիվ նոր հարցեր առաջացրեց: …
կարդալ ավելինԵվ այսպես, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին հատկացվելիք 236 միլիոն դոլարի առաջին խմբաքանակը` մոտ 1,4 միլիոն դոլար, մինչեւ տարեվերջ կփոխանցվի: Ընդ որում, ծրագրի հայաստանյան պատասխանատուն մեզ «երեսով է տվել» 2005 թ. խայտառակ հանրաքվեն, բայց միաժամանակ հույս է հայտնել, թե 2007 եւ 2008 թթ. ընտրությունները կհամապատասխանեն ժողովրդավարության չափանիշներին: Ակնարկը հասկանալի է. ահա մենք ձեզ հատկացնում ենք ամբողջ …
կարդալ ավելինԻնչպես եւ սպասվում էր, ղարաբաղյան խնդրում 2006թ. «հնարավորությունների պատուհանը» փակվեց, եւ կողմերի միջեւ որեւէ համաձայնություն չկայացավ: Ամենայն հավանականությամբ, այդ առումով 2007-ը նույնպես որեւէ նորություն չի բերի: Բայց բանակցային գործընթացի տեղապտույտին զուգահեռ մի հետաքրքիր բան էլ է տեղի ունենում. առանց որեւէ տեսանելի պատճառի Ջավախքի հարցը քայլ առ քայլ հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Իհարկե, ցանկության դեպքում …
կարդալ ավելինՄի քանի օր առաջ կազմակերպություններից մեկը սոցիոլոգիական հետազոտություն էր անցկացրել եւ պարզել, որ այս պահի դրությամբ կուսակցությունների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի «Բարգավաճ Հայաստանը» (22%), իսկ մյուս կուսակցությունների վարկանիշները չեն գերազանցում 5%-ը։ Ընտրությունները մոտենում են, եւ նման հետազոտությունների հաճախականությունը շուտով կտրուկ կավելանա։ Հասկանալի է` արդյունքները նույնպես տրամագծորեն տարբեր կլինեն։ Բայց եզրակացությունը կլինի նույնը. մեր ժողովուրդը գաղափարախոսությունների …
կարդալ ավելինԿենտրոնական բանկը վերջապես գտավ Հայաստանի ֆինանսական շուկան կարգավորելու եւ դաշտը ցնցումներից զերծ պահելու ձեւը։ Բանից պարզվում է` դրա համար ընդամենը պետք էր մուլտիկ նկարել, անունն էլ դնել «Գնաճի հրեշը»։ Շատ լավ մուլտիկ է. երկու երեխաներ ուզում են կարկանդակ գնել, բայց պարզվում է` կարկանդակը թանկացել է։ Վաճառողն էլ շատ սիրալիր բացատրում է, որ կյանքը լավացել է, …
կարդալ ավելինԲանից պարզվում է` հայ-թուրքական այսօրվա սահմանը լեգիտիմ չէ եւ որեւէ իրավական հիմք չունի, որովհետեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Վուդրո Վիլսոնի սահմանագծած սահմաններից բացի իրավական ուժ ունեցող որեւէ այլ փաստաթուղթ գոյություն չունի։ Ահա այսպիսի էկզոտիկ հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարարի խորհրդական Արա Պապյանը։ Նրա կարծիքով, Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան եւ վերահաստատի այդ տարածքների …
կարդալ ավելինՈր հեռուստաընկերությունները խուսափում են նույնիսկ վճարովի հիմունքներով եթեր տրամադրել ընդդիմադիր կուսակցություններին, դա փաստ է։ ՕԵԿ-ն այս հարցով արդեն իսկ դիմել է դատարան, թեեւ, անկեղծ ասած, չենք կարծում, թե դատարանը կբացահայտի ՕԵԿ-ի նկատմամբ հալածանքների պատվիրատուներին։ Ի վերջո, եթե ձեւականորեն անկախ հեռուստաընկերությունների վրա կարողանում են ազդել, ձեւականորեն անկախ դատարանների վրա էլ կազդեն։ Եվ, այնուամենայնիվ, մի քանի օր …
կարդալ ավելինԱջափնյակի համայնքապետի ընտրություններից հետո մի բավականին ուշագրավ տեսակետ հնչեց։ Այն է` ընտրողների մասնակցությունն ընդամենը 25% էր, որովհետեւ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ ժողովուրդը սովորել էր ընտրակաշառքներին, եւ հիմա առանց ընտրակաշառքի ընտրությունների չի գնում։ Եվ իսկապես, եթե նախկինում իրեն դրա համար վճարել են, ինչո՞ւ պիտի հիմա ձրի գնա։ Ընդ որում, շատերի կարծիքով, այս մոդելը կարող է կիրառվել …
կարդալ ավելինԱզգային ժողովի վերջին թամաշան գերազանցեց բոլոր սպասելիքները։ Խոսքն, իհարկե, պատգամավորների օգտագործած բառապաշարի մասին չէ` դրանով վաղուց արդեն ոչ մեկին չես զարմացնի։ Խոսքն այն ապշեցուցիչ անկեղծության մասին է, որով հանրապետականներն ու ՕԵԿ-ականները մեղադրում էին միմյանց։ Ընդ որում, ինչպես եւ պետք էր սպասել, կողմերն ի վերջո ձեւակերպեցին առանցքային հարցը. ո՞վ է ավելի շատ գողացել ժողովրդից եւ պետությունից։ …
կարդալ ավելինՏեղ հասանք։ Ռուսաստանը Կոնստանտին Զատուլինի շուրթերով Հայաստանից պահանջում է վերջապես կողմնորոշվել` ռուս-վրացական հակամարտությունում Ռուսաստանի՞ կողմն է, թե՞ Վրաստանի։ Իհարկե, «մուննաթը» քաղաքական կատեգորիա չէ, բայց Կոնստանտին Զատուլինի վերջնագիրը որեւէ այլ կերպ անվանել հնարավոր չէ։ Բանից պարզվում է` Ռուսաստանը խիստ դժգոհ է, որ Հայաստանի ռուս-վրացական առճակատման հարցում իրեն չի օգնում եւ աշխատում է չեզոք դիրք գրավել։ Ավելին` …
կարդալ ավելինՎերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցան միանգամից երկու համեմատաբար արտառոց դեպքեր։ Օրը ցերեկով հարձակման ենթարկվեց ՀՀ ներքին գործերի նախկին նախարար եւ Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, ապա «զինված խուլիգանության» կասկածանքով ձերբակալվեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Առաջին հայացքից իրար հետ բացարձակապես որեւէ կապ չունեցող այս երկու իրադարձությունները մի ընդհանրություն ունեն. երկու դեպքում էլ (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) սլաքն …
կարդալ ավելինՌուս-վրացական առճակատումն աստիճանաբար խորանում է, եւ գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ կողմերը, մեղմ ասած, իրենց շատ տարօրինակ են պահում։ Օրինակ, առ այսօր հասկանալի չէ, թե Վրաստանի իշխանությունների ինչին էր պետք այդ «լրտեսական սկանդալը»։ Մի քանի լրտես էին բռնել` շատ էլ լավ էին արել, կարող էին սուսուփուս արտաքսել երկրից, եւ վերջ։ Ի սկզբանե …
կարդալ ավելինՀանրապետության հրապարակում, Հայաստանի անկախության խորհրդանիշներից մեկի` Արտգործնախարարության շենքի դիմաց, «ԾՌՐ» հեռուստաընկերության լրագրողուհին անցորդներին կանգնեցնում եւ հարցեր է տալիս։ Ուզում եմ կողքով արագ անցնել` միկրոֆոնը դեմ է տալիս եւ թովիչ ժպտում։ Հնարավոր չէ անտարբեր մնալ։ Գո՞հ եք էներգետիկայի վիճակից, հարցնում է, էներգամատակարարումների հետ կապված պրոբլեմներ չկա՞ն։ Ասում եմ, որ չկան։ Գոհ է։ Շարունակում է ժպտալ։ Իսկ …
կարդալ ավելինԶինվորական շքերթն, իհարկե, լավ բան է։ Այն պիտի ցույց տա պետության հզորությունը, բանակի մարտունակությունը, սեփական սահմանները պաշտպանելու կարողությունը, եւ այլն։ Մի խոսքով` պիտի ոգեւորի մեր քաղաքացիներին եւ վախեցնի մեր թշնամիներին։ Եվ այս իմաստով 90-ականներին կազմակերպված զինվորական շքերթները միանգամայն հասկանալի էին։ Ի վերջո, Ղարաբաղյան պատերազմում մենք հաղթել ենք ոչ թե շնորհիվ մեր հայրենասիրական բարձր ոգու եւ …
կարդալ ավելինԸնդդիմությունը հերթական անգամ հանդես է եկել նախաձեռնությամբ, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Խոսքը հակակրիմինալ շարժման մասին է։ Ամբողջ խնդիրն այն է, որ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները կրիմինալի դեմ պայքարելու ոչ լծակներ ունեն, ոչ ռեսուրսներ։ Եվ ընդհանրապես, մեր մեջ ասած, դա նրանց ֆունկցիան չէ։ Իհարկե, «հակակրիմինալ շարժում» անվանումն ինքնին գեղեցիկ է հնչում, եւ այդ թեմայով ելույթները …
կարդալ ավելին«Հայ ժողովրդի մեծ բարեկամների» թիվը երեկ ավելացավ եւս մեկով։ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայում հայտարարեց, թե նախկին Խորհրդային Միության տարածքի չճանաչված երկրներում` Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում եւ Ղարաբաղում, պետք է հանրաքվեներ անցկացվեն, եւ այդ երկրները պետք է անկախանան։ Բայց մի շտապեք Վլադիմիր Վոլֆովիչին սրբերի կարգը դասել եւ պատվիրել նրա բրոնզաձույլ կիսանդրին։ Ընդամենը հինգ րոպե …
կարդալ ավելինՎերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Ազգային ժողովում իսկապես քաղաքական հարց է քննարկվում։ Այն է` արդյո՞ք խորհրդարանական ընտրություններում պետք է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, թե՞ այնուամենայնիվ պետք է պահպանել ներկա վիճակը, երբ 56 պատգամավորներ ընտրվում են մեծամասնական ընտրակարգով։ Հարցն, իհարկե, զուտ քաղաքական է, բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ քաղաքական …
կարդալ ավելինԱյն, ինչ այսօր տեղի է ունենում դոլարի փոխարժեքի հետ, տարբեր մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում։ Իշխանությունները պնդում են, թե դրամի արժեւորման պատճառը տնտեսության երկնիշ աճն է եւ միջազգային տրանսֆերտների հոսքի մեծացումը, մյուսները համոզված են, որ իրականում իշխանություններն ու նրանց կից օլիգարխները պարզապես գերշահույթներ ստանալու հեշտ ձեւ են գտել եւ ընտրություններից առաջ փող են հավաքում։ Հասկանալի …
կարդալ ավելինԻշխանությունները հավատացնում են, թե շատ շուտով Սեւանա լիճը կդառնա միջազգային զբոսաշրջության կենտրոն` աշխարհի տարբեր ծայրերից դեպի իրեն ձգելով հարյուր-հազարավոր զբոսաշրջիկների։ Սիրով հավատում ենք. էքստրեմալ տուրիզմը տարեցտարի ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում։ Բայց սովորական (ոչ էքստրեմալ) միջազգային հանգստյան գոտի Սեւանը հազիվ թե դառնա: Դրա համար անհրաժեշտ կլիներ էվակուացնել լճի առափնյա գյուղերի ողջ ազգաբնակչությանը, իսկ …
կարդալ ավելին