Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Պետության դերը զրոյի է հասցված

17.03.2006

Շատ քիչ բան կա, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում «պետական մակարդակով»։ Կապ չունի` խոսքը դրակա՞ն զարգացումների մասին է, թե՞ բացասական։ Պետության դերակատարումը գրեթե բոլոր ոլորտներում զրոյի է հասցված։ Ընդ որում, դրականի եւ բացասականի գնահատման չափանիշները նույնպես խեղաթյուրված են։ Օրինակ, դրակա՞ն է, որ Երեւանի կենտրոնը «վերածվել է հսկայական շինհրապարակի»։ Մեծ հաշվով, իհարկե, դրական է` բոլոր …

կարդալ ավելին

Ժողովրդավարություն՝ ներքեւից վերեւ

10.03.2006

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի` Երեւանում արտահայտած կարեւորագույն միտքը, կարծում ենք, պատշաճ ուշադրության չարժանացավ` լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էր դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելու շուրջ բարձրացած աղմուկը։ Մինչդեռ Մեթյու Բրայզան, ըստ էության, սենսացիոն հայտարարություն արեց. նա հայտարարեց, թե ԱՄՆ-ը այսուհետ իր հնարավորություններն օգտագործելու է Հայաստանում «ոչ թե վերեւից ներքեւ, այլ ներքեւից վերեւ ժողովրդավարություն կառուցելու համար»։ …

կարդալ ավելին

Բացարձակապետության թաքնված գովազդը

05.03.2006

Հայաստանում ինչպես քաղաքական, այնպես էլ լրատվական դաշտը ծայրաստիճան բեւեռացված է։ Եվ միայն երկու հարց կա, որտեղ այս հակադիր բեւեռների տեսակետները համընկնում են։ Մեկը բազմակուսակցական համակարգն է, մյուսը` խորհրդարանը։ Այս երկու ինստիտուտներն էլ հավասարապես հեգնանքի են արժանանում եւ՛ իշխանամետ, եւ՛ ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից։ Սկսենք խորհրդարանից։ Պատգամավորների անտեղյակությունն ու քաղաքական անգրագիտությունը, որքան էլ զարմանալի է, լայնորեն գովազդում …

կարդալ ավելին

Բանակցություններից հրաժարվելը ելք չէ

24.02.2006

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, թե Ղարաբաղը բանակցային գործընթացին կարող է միանալ միայն մի դեպքում` եթե Հայաստանը հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ։ Ըստ Արկադի Ղուկասյանի, «երբ Ադրբեջանը խոսում է միայն Հայաստանի հետ, զբաղվում է պրոպագանդայով»։ ԼՂՀ նախագահի այս հայտարարությունն իսկույն ընկալվեց որպես ապացույց այն բանի, որ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների միջեւ հակամարտության կարգավորման վերաբերյալ լուրջ տարաձայնություններ …

կարդալ ավելին

Փոխշահավետ ձախողում

18.02.2006

Փարիզյան բանակցությունների ձախողումը միանգամայն կանխատեսելի էր եւ հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն այսօր պատրաստ չեն ղարաբաղյան խնդրում փոխզիջումների գնալ։ Ընդ որում, բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե ում «նախաձեռնությամբ» են ընդհատվել (կամ ժամկետից շուտ ավարտվել) բանակցությունները։ Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե կողմերից որն է առաջինն առաջարկել «ամփոփել արդյունքները», եթե արդյունքներ` որպես այդպիսիք, …

կարդալ ավելին

Մենթալիտետի հաղթանակը

10.02.2006

Նոր օմբուդսմենի ընտրության շուրջ ծավալված աղմուկը բացահայտեց ոչ միայն մարդու իրավունքների իրական վիճակը Հայաստանում, այլեւ քաղաքական ուժերի վերաբերմունքը մարդու իրավունքների ինստիտուտի նկատմամբ։ Խնդիրն, իհարկե, անձերը չէին։ Խնդիրն այն էր, թե ով ինչպես է պատկերացնում օմբուդսմենի դերը եւ ինչքանով է կարեւորում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Փաստորեն, քննարկումներ տեղի չունեցան։ Պատգամավորներն իրար վիրավորեցին, իրար ծաղրեցին, իրար մենամարտի հրավիրեցին, …

կարդալ ավելին

Ռուսաստանը բացում է խաղաքարտերը

04.02.2006

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է բազմաթիվ հարցերի, որոնցից մեզ համար կարեւորագույնն, անկասկած, տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման արձանագրումն է։ Վլադիմիր Պուտինը մասնավորապես հայտարարել է, թե Կոսովոյի ապագա կարգավիճակը որոշելիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է առաջնորդվի համընդհանուր (ունիվերսալ) սկզբունքներով, եւ չի կարելի որեւէ առանձին հակամարտության նկատմամբ «բացառիկ» մոտեցում ցուցաբերել։ Նախ …

կարդալ ավելին

Ընտանեկան սկանդա՞լ, թե՞ շահերի բախում

27.01.2006

Այս օրերին Հայաստանում քննարկվող ամենահրատապ թեման, անշուշտ, գազի խնդիրն է։ Խոսքը եւ՛ պայթեցված գազատարի վերականգնման ժամկետների մասին է, եւ՛ գազի սակագների շուրջ հայ-ռուսական առայժմ անհաջող բանակցությունների։ Բայց գազի թեման ընդամենը պրոբլեմի առաջին, ամենաերեւացող շերտն է։ Իրականում քննարկման առարկան շատ ավելի ընդգրկուն է։ Ըստ էության, օրակարգում հայ-ռուսական հարաբերությունների վերանայման խնդիրն է։ Իսկ այս համատեքստում շատ կարեւոր …

կարդալ ավելին

Ռուսասիրությունից բուժվելու գինը

22.01.2006

Հայաստանում «հասարակական կարծիք» ասվածը բավականին հետաքրքիր կատեգորիա է։ Ներքաղաքական կյանքում, օրինակ, հասարակական կարծիքը գրեթե ոչ մի դերակատարում չունի։ Որեւէ կուսակցության մասին հասարակական կարծիքը կարող է բացասական լինել, բայց այդ կուսակցությունը, միեւնույն է, կարող է ընտրություններում հսկայական ձայներ հավաքել, եւ հակառակը. ամենաբարձր վարկանիշն ունեցող կուսակցությունը կարող է ջախջախիչ պարտություն կրել։ Հայաստանում բոլորովին այլ մեխանիզմներ են գործում։ …

կարդալ ավելին

«Նոր առաջարկների» էությունը

16.01.2006

Վերջին մի քանի ամիսներին ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ինչ-որ անհասկանալի ակտիվություն է նկատվում։ Անհասկանալի, որովհետեւ շարունակ խոսվում է ինչ-որ համաձայնագրի ստորագրման եւ միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխման մասին, խոսվում է բանակցություններում «լուրջ առաջընթացի» եւ 2006-ին խնդրի վերջնական կարգավորման հնարավորությունների մասին, բայց որեւէ կոնկրետ բան առայժմ հայտնի չէ։ Եվ կարելի է միայն ենթադրել, որ ինչ-որ նախնական ծրագիր …

կարդալ ավելին

Գուցե 2006-ն ավելի հաջող կլինի

31.12.2005

Ընդհանրապես, Նոր տարվա շեմին ընդունված է ամփոփել անցնող քաղաքական տարին եւ գնահատականներ տալ կարեւորագույն իրադարձություններին։ Ու թեեւ այս առումով անցնող տարին բավականին հարուստ էր իրադարձություններով, այնուհանդերձ, պետք է արձանագրել, որ պետության համար վճռորոշ նշանակություն ունեցող իրադարձություններ տեղի չունեցան։ 2005-ին երկու «զանգվածային միջոցառումներ» կազմակերպվեցին. Միասնության շուրջպարն ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Ընդ որում, այս երկու միջոցառումներն էլ …

կարդալ ավելին

Դեպի ձեւական ժողովրդավարություն

23.12.2005

Եվ այսպես, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանն ամենայն հավանականությամբ կստանա մոտ 236 միլիոն դոլար, ինչը մեր երկրի համար հսկայական գումար է, եւ, ի դեպ, ավելին է, քան ակնկալում էինք ստանալ։ Իհարկե, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի նախագահը նաեւ բավականին կտրուկ նամակ է հղել նախագահ Քոչարյանին, որտեղ կոնկրետ նշվում է, թե ինչ քայլեր պիտի անի Հայաստանը` այդ գումարը …

կարդալ ավելին

Նախընտրական պայքարը սկսված է

10.12.2005

Եվ այսպես, սահմանադրական հանրաքվեի գործընթացից հետո (նկատի ունենք ոչ միայն բուն հանրաքվեն, այլեւ դրան հաջորդած հանրահավաքային շարժումն ու վերջինիս ձախողումը) Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կտրուկ փոխվեց։ Իհարկե, իշխանական շրջանակներում կարող են չարախնդալ, թե ընդդիմությունն այդպես էլ Արեւմուտքից չստացավ այն, ինչ ստացավ Կոլյա Օստենբակենը լեհ գեղեցկուհի Ինգա Զայոնցից, բայց իրականում հանրաքվեն մեկ այլ բան եւս ապացուցեց. բացահայտվեց …

կարդալ ավելին

Հանրաքվեի ամենածանր հետեւանքը

03.12.2005

Եվ այսպես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավարտվեց։ Դա արդեն անցած էտապ է, եւ այլեւս որեւէ նշանակություն չունի` կեղծիքներն աննախադե՞պ էին, թե՞ նախադեպ ունեին, ընտրակեղծիքների ծավալները սոսկալի՞ էին, թե՞ ընդամենը ահավոր, եւ այլն։ Ընդդիմությունն, իհարկե, 72 ժամ ժամանակ է տվել ԿԸՀ-ին` հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու համար, բայց հազիվ թե որեւէ մեկը հավատում է, որ 72 ժամ անց …

կարդալ ավելին

Որտե՞ղ է որոշվելու հանրաքվեի ճակատագիրը

25.11.2005

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդամենը երեք օր է մնացել, եւ քաղաքական դաշտի հիմնական դերակատարների դիրքորոշումները վերջնականապես հստակեցված են։ Այլ հարց է, որ այդ դիրքորոշումների պատճառներն առայժմ այնքան էլ պարզ չեն։ Ասենք, հասկանալի է, թե նախագահն ու իշխանամետ քաղաքական ուժերն ինչու են ձգտում սահմանադրական փոփոխություններ իրականացնել, հասկանալի է, թե ընդդիմությունն ինչու է բոյկոտում հանրաքվեն, բայց հասկանալի չէ, …

կարդալ ավելին

Բոյկոտի մարտավարությունը հաղթեց

18.11.2005

Եվ այսպես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից ընդամենը 10 օր առաջ ընդդիմությունը գործնականում միավորվեց եւ ժողովրդին կոչ է անում բոյկոտել հանրաքվեն։ Ամիսներ տեւած բանավեճը` բոյկոտե՞լ, թե՞ գնալ ու «ոչ» ասել, ավարտվեց բոյկոտի հաղթանակով։ Ընդ որում, ամենայն հավանականությամբ` ընդդիմությունը կընտրի տոտալ բոյկոտի մարտավարությունը։ Այսինքն` բոլոր ընտրական տեղամասերից ետ կկանչի իր ներկայացուցիչներին եւ դիտորդներին։ Պաշտոնապես ընդդիմադիրներն այս որոշումը բացատրում …

կարդալ ավելին

Հակասությունների դինամիկան

11.11.2005

Այս օրերին Հայաստանի իշխանական քաղաքական ուժերը երկու հիմնական զբաղմունք ունեն` քարոզչություն են իրականացնում սահմանադրական փոփոխությունների օգտին եւ զուգահեռաբար չարախնդում Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների միջազգային արձագանքների կապակցությամբ։ Առանձին-առանձին` այս երկու զբաղմունքներն էլ միանգամայն հասկանալի են, բայց կողք կողքի դնելիս հակասությունն ակնհայտ է դառնում։ Դատեցեք ինքներդ։ Մի կողմից` իշխանությունները հայտարարում են, թե խորհրդարանական խայտառակ ընտրությունների հետեւանքով …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են ձգտում անպայման «այո» ապահովել

05.11.2005

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արդեն իսկ ընթանում է խախտումներով։ Դրանցից կարեւորագույնը թերեւս այն է, որ սահմանադրական փոփոխությունները մերժողներին հեռուստաեթեր չի տրամադրվում (կամ գրեթե չի տրամադրվում)։ Բացի այդ, որ իշխանության տարբեր օղակներ փորձում են խոչընդոտել ընդդիմության մարզային այցերն ու բնակչության հետ հանդիպումները։ Ակնհայտորեն, իշխանությունները ձգտում են հանրաքվեի ժամանակ հնարավորինս մաքուր «այո» ապահովել։ Այսինքն` այնպես անել, որ խախտումները …

կարդալ ավելին

Անտրամաբանական զարգացումներ

29.10.2005

Շաբաթվա կարեւորագույն քաղաքական իրադարձություններից մեկն, անկասկած, նախագահ Քոչարյանի այցն էր Բրյուսել։ «Կարեւորագույն» ասելով, իհարկե, այցի միջազգային քաղաքական հնչեղությունը նկատի ունենք, որովհետեւ կոնկրետ Հայաստանի համար այդ այցի կարեւորությունն ապացուցող փաստեր առայժմ հայտնի չեն։ Փոխարենը` հայտնի է, որ այցի ընթացքում նախագահն անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, իսկ «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում եվրոպացիներին խորհուրդ է տվել մտածել այն մասին, …

կարդալ ավելին

Հետախուզություն՝ հանրաքվեից առաջ

21.10.2005

Շաբաթվա կարեւորագույն ներքաղաքական իրադարձությունները երկուսն էին. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Ընդ որում, ՏԻՄ ընտրություններում, ըստ էության, ոչ մի անակնկալ չարձանագրվեց։ Այսինքն, արդյունքները տեղ-տեղ գուցե անակնկալ էին, բայց ընդհանուր մթնոլորտն այնպիսին էր, ինչպիսին եւ սպասվում էր։ Մրցակցությունն ընթանում էր թեկնածուների եւ նրանց սատարող քաղաքական (կամ տնտեսական) կլանների միջեւ։ Սխեմաները մի քանիսն …

կարդալ ավելին