Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տասներկու տարիների ընթացքում թերեւս առաջին անգամ Արեւմուտքում բարձրաձայն կարծիքներ են հնչում այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն իրականում այնքան էլ չեն ուզում հասնել վերջնական խաղաղության, որովհետեւ հակամարտության չկարգավորված լինելը նրանց հնարավորություն է տալիս դա օգտագործել որպես պատրվակ եւ խուսափել ժողովրդավարական բարեփոխումներից։ Այլ կերպ ասած, առաջին անգամ Արեւմուտքում բարձրաձայն ասում են …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, Հայաստանը քիչ թե շատ նորմալ հարաբերություններ ունի իր չորս հարեւաններից երկուսի` Իրանի եւ Վրաստանի հետ: Ընդ որում եւ՛ Իրանի, եւ՛ Վրաստանի շուրջ իրավիճակը գնալով լարվում է: Ամեն դեպքում` մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն, ինչն, անկասկած, կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ …
կարդալ ավելինՂարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ քննարկումները, թեեւ դժկամությամբ ու վերապահումներով, այնուամենայնիվ, սկսվել են: Երկու օր առաջ էլ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե այս ընթացքում ժամանակն աշխատել է Ղարաբաղի օգտին: Իհարկե, իսկույն էլ ճշտեց` խոսքն ընդամենը այն մասին է, որ բոլորը սկսել են գիտակցել, որ 15 տարի անկախություն ունեցած Ղարաբաղը երբեք չի համաձայնվի նորից մտնել …
կարդալ ավելինՌուս-վրացական սահմանային Վերին Լարս անցակետի փակումը Հայաստանում շատերն ընկալեցին որպես անձնական վիրավորանք: Բայց վիրավորվելու կարիք չկար. ամենայն հավանականությամբ, ռուսները պարզապես մոռացել էին Հայաստանի մասին: Այո, Ռուսաստանում Վրաստանն ընկալում են որպես թշնամական երկիր եւ համապատասխան քայլերի են դիմում, իսկ Հայաստանն ընդհանրապես ոչ թշնամական են համարում, ոչ բարեկամական: Պարզ ասած, ոչ մի բան էլ չեն համարում: Դրա …
կարդալ ավելինՂարաբաղյան հարցով Աշոտ Բլեյանի եւ Արմեն Աշոտյանի միջեւ ծավալված բուռն բանավեճը, ցավոք, այդպես էլ հուզականության մակարդակից վեր չբարձրացավ։ Ցավոք, որովհետեւ պետության ապագայի տեսանկյունից իսկապես կարեւորագույն հարց էր քննարկվում, եւ կարելի էր մի կողմ դնել էմոցիաներն ու հենվել բացառապես սառը բանականության վրա։ Բայց բանավեճ չստացվեց. միմյանց «ազգի դավաճան» կամ «հարյուր տարով ետ մնացած» անվանելը բանավեճ չէ։ …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բացահայտած ծրագիրը բուռն արձագանքներ առաջացրեց եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում։ Հայաստանում, իհարկե, ավելի շատ, որովհետեւ Բրայզայի «մեսիջն» ավելի շատ մեզ էր ուղղված։ Որպեսզի հասկանանք, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման ինչ ծրագիր են առաջարկում ամերիկացիները, մի պահ պատկերացնենք, թե ներկայացված փաստաթուղթը ստորագրվել է եւ քայլ առ քայլ իրականացվում է։ Ինչպե՞ս կզարգանան …
կարդալ ավելինՀայաստանի պետական կառավարման համակարգն այսօր կառուցված է բացառապես Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշումների, հրահանգների եւ ուղերձների վրա։ Ընդ որում, միշտ չէ, որ այդ հրահանգներն ու ուղերձները հասարակությունից թաքուն են պահվում։ Իր պաշտոնավարման ութ տարիների ընթացքում Քոչարյանն այդպիսի մի քանի առանցքային ուղերձներ է հղել (սոցիալիստական երկրներում դրանք կանվանվեին թեզիսներ կամ դիրեկտիվներ, սոցիալիստական կուսակցություններում` շրջաբերականներ)։ Ուղերձ համար մեկ …
կարդալ ավելինՄի խումբ հայ մտավորականներ հունիսի 13-ին խիստ վրդովվել էին Ռուսաստանում հայերի նկատմամբ իրականացվող բռնությունների կապակցությամբ։ Դեռ լավ է, որ նախորդ օրը չէին վրդովվել, թե չէ անհարմար բան կստացվեր. հունիսի 12-ը Ռուսաստանի օրն էր եւ նշվում էր նաեւ Հայաստանում։ Ինչեւէ։ Հայ մտավորականները վրդովվել էին եւ որոշել, որ պետք է զանազան նամակներով եւ ուղերձներով ռուսներին համոզել, որ …
կարդալ ավելինԱսել, թե բուխարեստյան բանակցություններն ավարտվեցին անարդյունք, իհարկե, չի կարելի. բացասական արդյունքը նույնպես արդյունք է։ Այդ բանակցությունները ցույց տվեցին, որ Արեւմուտքը շարունակում է ճնշումներ գործադրել առաջին հերթին Հայաստանի վրա, իսկ Հայաստանի իշխանություններն առայժմ տեղի չեն տալիս այդ ճնշումներին։ Ինչ ասես արժեր հենց միայն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այն հայտարարությունը, թե իրենք ուզում են, որ հայկական կողմն ինչքան …
կարդալ ավելինԱյն նույն օրերին, երբ Ռուսաստանում սքինհեդները տասնյակ մարդկանց աչքի առաջ հերթական հայ երիտասարդին էին սպանել եւ «կեցցե Ռուսաստանը» գոռալով հեռացել, Արամ Կարապետյանը Երեւանում նույն «կեցցե Ռուսաստանը» կարգախոսով հանրահավաք էր կազմակերպել։ Եվ պահանջում էր, որ ռուսական ռազմաբազաները դուրս չբերվեն Ջավախքից, որովհետեւ հենց ռուսական զորքն է տեղի հայ բնակչության անվտանգության երաշխավորը։ Ընդհանրապես, այս զարմանահրաշ անձնավորությունը տարօրինակ պատկերացում …
կարդալ ավելինԼրատվամիջոցները մեծ ուրախությամբ արձանագրեցին խորհրդարանում գրանցված ռեկորդը. 20 րոպեում պատգամավորները 31 օրենսդրական նախագիծ են ընդունել։ Յուրաքանչյուր նախագծի համար միջին հաշվով պահանջվել է 39 վայրկյան։ Գրանցված ռեկորդի առթիվ հատկապես անթաքույց էր պետական եւ իշխանամետ լրատվամիջոցների հրճվանքը։ Եվ դա հասկանալի է. փաստորեն պաշտոնապես արձանագրվեց, որ Հայաստանում խորհրդարան չկա, կառավարման այդ ինստիտուտը ձեւական բնույթ է կրում։ Իսկ հետո …
կարդալ ավելինՎերջին օրերին հայկական մամուլում առավել հաճախ հիշատակվող բառն «առնետավազքն» է։ Քաղաքական գործիչներն ու լրագրողները հենց այս բառն են օգտագործում` առավել պատկերավոր նկարագրելու համար «Օրինաց երկրի» գլխին իջած փորձանքը, եւ հետաքրքիր է, որ առ այսօր ՕԵԿ-ից դուրս եկած որեւէ գործարար կամ պաշտոնյա հրապարակավ չի ընդվզել, որ իրեն համեմատում են առնետի հետ։ Մինչդեռ առնետավազքն ըստ էության այնքան …
կարդալ ավելինՄայիսի 9-ը մեզ համար կրկնակի տոն է. եւ՛ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է, եւ՛ Շուշիի ազատագրման։ Ռուսաստանում այդ տոնը փոքր-ինչ այլ հնչեղություն ունի։ Ռուսներն իրենց հաղթանակն են նշում։ «Խորհրդային եղբայրական ժողովուրդների միասնական պայքարի» մասին, իհարկե, լոզունգներ հնչում են (պատերազմի մասին ֆիլմերում էլ անպայման մի հայ, վրացի կամ ուզբեկ պիտի լինի), բայց դրանք ընդամենը …
կարդալ ավելինՄայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է։ Իսկ մի քանի օր առաջ «Freedom House» հանրահայտ միջազգային կազմակերպությունը մամուլի վիճակը Հայաստանում գնահատեց «ոչ ազատ»։ Ընդ որում, զեկույցում նշված էր, որ ոչ ազատ են հատկապես ազդեցության առավել մեծ լծակներ ունեցող լրատվամիջոցները` հեռուստաընկերությունները։ Իհարկե, Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման «ամենափայլուն» օրինակը «Ա1+» հեռուստաընկերության փակումն էր։ Իշխանությունների այդ քայլն այնքան …
կարդալ ավելինՀերթական անգամ Ռուսաստանում ֆաշիստական խմբավորումների (սքինհեդների) ձեռքով հայ երիտասարդ սպանվեց, եւ հերթական անգամ դա բողոքի ալիք բարձրացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Եվ, այնուամենայնիվ, երեւույթի պատճառների մասին եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Հայաստանում (կամ Ռուսաստանի հայ համայնքի ներսում) գերադասում են չխոսել։ Մինչդեռ արժեր գոնե հասկանալ, թե ինչպիսին է այդ երեւույթի ռուսական ընկալումը, եւ ինչպիսին` հայկական ընկալումը։ Սկսենք …
կարդալ ավելին«Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի միջեւ շատ հետաքրքիր բանավեճ էր ծավալվել։ Վազգեն Մանուկյանը պնդում էր, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն սարսափելի կեղծիքներով է անցկացվել, իսկ Լեւոն Մկրտչյանն առանձնապես չէր հերքում կեղծիքների փաստը. նա պարզապես հայտարարեց` «բայց չէ՞ որ արդյունքում մենք շատ լավ Սահմանադրություն ստացանք»։ Այս փոքրիկ դրվագը …
կարդալ ավելինԴատելով ամեն ինչից, Հայաստանում նախընտրական պայքարը թեւակոխում է նոր փուլ։ Չէ, խոսքը Տիգրան Կարապետյանի հանրահավաքի մասին չէ։ Մեր մեջ ասած, այդ հանրահավաքը ձախողվեց, բայց դրա համար չարժե առանձնապես ուրախանալ։ Դա ընդամենը բացահայտեց մի պարզ իրողություն` ժողովուրդն այնքան անտարբեր է, որ նույնիսկ Տիգրան Կարապետյանի հանրահավաքին չի գալիս։ Իսկ սա արդեն լավ նշան չէ։ Նման տիպի գործիչները …
կարդալ ավելինՌուսական գազի սակագների շուրջ այդպես էլ հստակություն չկա։ Փաստորեն, հունվարից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մտադիր է գազը վաճառել 110 դոլարով, Հայաստանը կանգնած էր երկընտրանքի առաջ. կա՛մ հանդես գալ որպես անկախ պետություն, համակերպվել նոր գների հետ եւ վերանայել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների գաղափարախոսությունը, կա՛մ հանդես գալ որպես «աղքատ ազգական», աղաչել-պաղատել, հիշեցնել «դարավոր եղբայրությունը», իսկ …
կարդալ ավելինՀայաստանի եւ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջեւ համաձայնագիրն այնուամենայնիվ ստորագրվեց։ Ըստ այդ համաձայնագրի, Հայաստանն առաջիկայում 235 միլիոն դոլար կստանա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացիները բազմիցս ակնարկել էին, թե այդ գումարի տրամադրումն ուղղակիորեն կապված է Հայաստանում ժողովրդավարության մակարդակի հետ, իսկ նոյեմբերի 27-ի հանրաքվեից հետո մի պահ նույնիսկ թվաց, թե Հայաստանը կարող է վերջնականապես խաչ քաշել այդ …
կարդալ ավելինԲանից պարզվում է` Հայաստան ներմուծվող ռուսական գազի թանկացման հարցում դեռ ամեն ինչ կորած չէ։ Համենայն դեպս, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը դեռեւս հույսը չի կորցրել, որովհետեւ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների ժամանակ իրենք մի քանի ցուրտ խոսքեր են ասել իրենց ռուս գործընկերներին, եւ նրանք դա ընկալել են ըմբռնումով։ Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է նաեւ, որ ռուսական գազի թանկացումը …
կարդալ ավելին