Հերթական անգամ Ռուսաստանում ֆաշիստական խմբավորումների (սքինհեդների) ձեռքով հայ երիտասարդ սպանվեց, եւ հերթական անգամ դա բողոքի ալիք բարձրացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Եվ, այնուամենայնիվ, երեւույթի պատճառների մասին եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Հայաստանում (կամ Ռուսաստանի հայ համայնքի ներսում) գերադասում են չխոսել։ Մինչդեռ արժեր գոնե հասկանալ, թե ինչպիսին է այդ երեւույթի ռուսական ընկալումը, եւ ինչպիսին` հայկական ընկալումը։
Սկսենք ռուսական ընկալումից։ Նախ, ռուս սքինհեդները ոչ թե հատկապես հայերի դեմ են պայքարում, այլ ընդհանրապես` «կովկասյան ազգության ներկայացուցիչների», իսկ մեծ հաշվով` բոլորը «սեւերի» (ուզբեկներ, տաջիկներ, աֆրիկացիներ եւ այլն)։ Նրանց համար միեւնույն է, թե դիմացինն ինչ ազգից է։ Մեծ հաշվով, նրանց համար գոյություն ունի երկու ազգություն` ռուս եւ ոչ ռուս։ Ընդ որում, ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունները գաղտնի խրախուսում են այս խմբավորումների գործունեությունը, իսկ դատավարությունների ժամանակ փորձում են ամեն ինչ բացատրել «կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանություններով»։ Ռուսաստանի իշխանությունները գիտակցաբար են դիմում նման քայլի. նրանք հասկանում են, որ երկրի դեմոգրաֆիական վիճակը կատաստրոֆիկ է, եւ եթե այսպես շարունակվի, մի քանի տասնամյակ հետո ռուսները Ռուսաստանում փոքրամասնություն կկազմեն։ Ուստի իշխանություններն առանձնապես դեմ չեն լինում, որ ռուսական նեոֆաշիստական խմբերը ժամանակ առ ժամանակ «տեղը դնեն» այլազգիներին։ Սա, ի դեպ, Ռուսաստանի համար նոր երեւույթ չէ։ Ամեն անգամ, երբ հեաների տնտեսական հզորությունը թույլատրելիից մեծանում էր, ռուսները հրեական «տՏչՐՏՎ»-ներ էին կազմակերպում` առանց որեւէ բացատրության թալանելով եւ ոչնչացնելով նրանց։ Այնպես որ, այս երեւույթը Ռուսաստանում «հինավուրց, գեղեցիկ ավանդույթներ» ունի։
Մինչդեռ այս երեւույթի հայկական ընկալումը միանգամայն այլ է։ Հայերի մեծ մասին թվում է, թե սքինհեդները չգիտեն, որ իրենք հայեր են, եթե իմանան` չեն վնասի։ Դրա համար էլ Ռուսաստանում բնակվող ցանկացած հայ, անկախ նրանից` հավատացյալ է, թե ոչ, վզին անպայման խաչ ունի (որպեսզի հարկ եղած դեպքում ցույց տա, որ ոչ թե մահմեդական է, այլ քրիստոնյա)։ Ավելին` հայերը նման դեպքերի համար պարտադիր մի քանի ֆրազներ էլ ունեն` հայ-ռուսական դարավոր բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին։ Ընդհանրապես, պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե ռուսների ատելությունն ու թշնամանքն ուղղված են միանգամից բոլոր «սեւերի» դեմ, սրանք էլ իրենց հերթին պիտի միասնաբար պայքարեին այդ թշնամանքի դեմ։ Մինչդեռ հայերը, հակառակը, փորձում են բացատրել, որ իրենք այնուամենայնիվ տարբերվում են մյուս «սեւերից» եւ ավելի լավն են։
Ի դեպ, մոտավորապես նույն բանը տեղի է ունենում նաեւ քաղաքականության ոլորտում։ Ոչ ցարական ժամանակներում, ոչ խորհրդային տարիներին, ոչ հիմա Ռուսաստանն առանձնապես տարբերություն չէր դնում հարավային ժողովուրդների միջեւ։ Բոլորը հավասարապես «եղբայրական» էին, եւ իրականում ոչ մի տարբերություն չկար` «րՏսվպփվՈ