Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Պարապապատ մտածելակերպ կամ «VIP» բարդույթ

06.12.2008

Հայաստանով ճամփորդող օտարերկրացուն, որպես կանոն, զարմացնում է փոքր մակերես զբաղեցնող մեր երկրի լանդշաֆտի բազմազանությունն ու գեղեցկությունը: Գեղեցիկ տեսարանները հաջորդում են միմյանց, եւ ամեն սարի հետեւում կարելի է տեսնել նոր բնապատկեր` արեւահար եւ համառ ժայռազանգվածներից՝ մինչեւ ջրառատ ու անտառածածկ տեսարաններ: Սակայն նույն այդ օտարերկրացուն զարմացնում է մեկ այլ բան եւս` թե ինչո՞ւ են հայերն այդ բնապատկերները …

կարդալ ավելին

Որպեսզի չկտրենք այն գերակա ճյուղը, որի վրա նստած ենք

22.11.2008

Վերջին մի քանի ամիսների ընթացքում այլեւս չեն հնչում հետընտրական շրջանում մոդայիկ դարձած այն պնդումները, որոնց համաձայն` Հայաստանը կարճ ժամանակահատվածում պետք է դառնար տարածաշրջանային զարգացման կենտրոն տարբեր ոլորտներում: Պատճառները կարող են տարբեր լինել: Հնարավոր է, որ այդ պնդումներն ընդամենը նպատակ ունեին հանդարտեցնելու հետընտրական կրքերը` հանրության ուշադրությունը շեղելով սոցիալ-տնտեսական կյանքի երեւակայական բարելավման վրա: Ճիշտ այնպես, ինչպես արվեց …

կարդալ ավելին

Ազգային պա՞րկ, թե՞ աղբարկղ

24.08.2008

Վերջերս լրատվամիջոցներով հաղորդվեց այն մասին, որ Գառնիի մի բնակիչ ապօրինաբար դրամ է շորթում հանգստի կամ խնջույքի նպատակով մեքենաներով Գառնու ձոր իջնող անձանցից: Արդյոք այդ ապօրինի գործունեությունը կանխվե՞ց: Ականատեսների վկայությամբ` ոչ: Արդյոք Գառնու ձորը միա՞կ դեպքն է: Կրկին` ոչ: Մայիս ամսին ես «168 Ժամ» թերթի միջոցով առիթ ունեցա խոսելու զբոսավարության ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին` հպանցիկորեն …

կարդալ ավելին

Երկու դեպքում էլ մեղավորը հայտնի է

09.11.2007

Բանից պարզվում է՝ իսկապես «մենք բոլորս կախված ենք մի կում թարմ, հանքային ջրից»։ Ընդ որում՝ կոնկրետ մակնիշի։ Խոսքը «Ջերմուկի» մասին է, որովհետեւ «Բջնի» գործարանի բնականոն աշխատանքը խաթարված է։ Որեւէ մեկի համար, իհարկե, գաղտնիք չէ, որ «ՍԻԼ» կոնցեռնի դեմ սկսված տոտալ հարձակումը կապված է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընդդիմադիր կեցվածքի հետ։ Բայց եկեք մենք եւս առաջնորդվենք …

կարդալ ավելին

Կոռեկտության սահմաններն առաձգական են

04.11.2007

Քաղաքական պայքարն օրեցօր սրվում է, եւ արդեն այսօր ակնհայտ է, որ պայքարն ամենեւին էլ կոռեկտության սահմաններում չի մնալու։ Ավելին. «կոռեկտության սահմաններ» ձեւակերպումն ինքնին էմոցիոնալ ոլորտից է, որովհետեւ մեկի համար կոռեկտությունը մի բան է, մյուսի համար՝ բոլորովին այլ բան։ Ելքը միակն է. ներքաղաքական պայքարը պիտի ընթանա ոչ թե կոռեկտության, այլ օրենքի սահմաններում։ Ուստի հենց այս տեսանկյունից …

կարդալ ավելին

Ո՞ւմ դեմ էին գործում «անհայտ ուժերը»

28.10.2007

Որ հոկտեմբերի 23-ի իրադարձություններն իշխանությունների խուճապի մասին են վկայում՝ ինչպես ասում են, ոզնուն էլ է հասկանալի։ Խնդիրը տվյալ դեպքում այլ է. ո՞ր իշխանությունների մասին է խոսքը։ Փաստորեն, օրը ցերեկով Երեւանի կենտրոնում կարմիր բերետավորները հարձակվում են բացարձակապես որեւէ օրենք չխախտող մի քանի տասնյակ մարդու վրա, արցունքաբեր գազ կիրառում, ծեծուջարդով լցնում մեքենաներն ու տանում ոստիկանություն, ու առ …

կարդալ ավելին

Իսկ ի՞նչ տվեց 106-րդ բանաձեւը Հայաստանին

20.10.2007

106-րդ բանաձեւի ընդունումը Հայաստանում եւ Սփյուռքում ցնծությամբ ընդունվեց, բայց դրա միջազգային արձագանքները, մեղմ ասած, տարօրինակ էին։ Սկզբում Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե այդ բանաձեւի ընդունումը լրջորեն կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին, բայց չանցած մի քանի օր՝ նույն Թուրքիայի իշխանությունները սկսեցին քննարկել ոչ թե ԱՄՆ-ի, այլ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Դա հասկանալի է. թուրքերն ԱՄՆ-ին պատժել չեն կարող, …

կարդալ ավելին

Արտաքին միջամտության կեղծ սպառնալիքը

06.10.2007

Վերջապես Խոսրով Հարությունյանը ստանձնեց այն դերը, որից շատերն էին խուսափում։ Ճիշտ է, բավականին զգուշորեն, հնարավորինս մեղմ ձեւակերպումներով, բայց այնուամենայնիվ ակնարկեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի ելույթով «մեսիջ» հղեց միջազգային կառույցներին, որպեսզի նրանցից աջակցություն ստանա, իսկ դրանից «գունավոր հեղափոխության» հոտ է գալիս։ Որպես ասվածի հիմնավորում՝ ներկայացվեց այն փաստը, որ միջազգային կառույցները Հայաստանից առաջին հերթին պահանջում են …

կարդալ ավելին

Ադաթ կա սակայն դատական համակարգում

21.09.2007

Եվ այսպես, ՀՀ Արդարադատության խորհուրդը դատավոր Պարգեւ Օհանյանի դեմ կարգապահական վարույթ է անցկացնելու։ Կոպիտ ասած՝ նրա հարցը քննելու են եւ անպայման փորձելու են ինչ-որ կերպ պատժել։ Համընդհանուր կարծիքի համաձայն, պատճառը «Ռոյալ Արմենիայի» գործն է։ Եթե հիշում եք, ժամանակին այդ ընկերությունը Մաքսայինին մեղադրել է կաշառք պահանջելու մեջ, հետագայում ընկերության ղեկավարներին կալանավորել էին, բայց դատավոր Պարգեւ Օհանյանը …

կարդալ ավելին

Պետության կառավարման «տնավարի» մոդելը

14.09.2007

Արդեն այսօր ակնհայտ է, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ իրականում ընտրություն է կատարվելու ոչ թե անձերի, այլ պետության ղեկավարման մոդելների միջեւ։ Այլ կերպ ասած, հասարակությունը պատասխանելու է ընդամենը մի հարցի. ուզո՞ւմ է շարունակել ապրել այսօրվա համակարգի պայմաններում, թե՞ արմատական փոփոխությունների է ձգտում։ Իսկ Հայաստանում այսօր ընդհանրապես կառավարման որեւէ մոդել գոյություն ունի՞։ Անշուշտ։ Եթե փորձենք հրաժարվել …

կարդալ ավելին

Արժեքային համակարգի դեգրադացիան

06.09.2007

Երբ որեւէ միջազգային կազմակերպություն Հայաստանում սոցիոլոգիական հետազոտություն է իրականացնում, որպես կանոն, առաջին հերթին ուշադրության կենտրոնում են հայտնվում քաղաքական գործիչների կամ կուսակցությունների վարկանիշները։ Ըստ այդ վարկանիշների էլ քաղաքական գործիչներն արձագանքում են։ Եթե իրենց վարկանիշը բարձր է նշված, տվյալ կազմակերպությանն անվանում են «հեղինակավոր», իսկ եթե ցածր է՝ «ծախված»։ Իրականում քաղաքական ուժերի վարկանիշները երկրորդական են։ Շատ ավելի կարեւոր …

կարդալ ավելին

Քաղաքականության եւ պոպուլիզմի միջեւ

01.09.2007

Թալինի թիվ 15 ընտրատարածքում պատվավոր չորրորդ տեղը զբաղեցնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ. պահանջում է, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հայտնի չէ միայն՝ պատվավոր չորրորդ տեղը զբաղեցնելու փաստը նոր լի՞ցք է հաղորդել պրն Հովհաննիսյանին, թե՞ իր այդ քայլով նա վրեժ է լուծում իշխանություններից՝ «մրցանակային եռյակից» դուրս մնալու համար, բայց փաստը մնում …

կարդալ ավելին

Մանր խնդիրներ՝ մեծ ճամփաբաժանից առաջ

24.08.2007

Քաղաքական դաշտում տեղի ունեցող խմորումների հիմնական ենթատեքստն, անշուշտ, առաջիկա նախագահական ընտրություններն են, եւ արդեն ասօրվանից կուսակցությունները տարբեր «դաշինքներ» են ձեւավորում, որպեսզի հնարավորինս մեծ դիվիդենտներ շահեն այդ ընտրությունների արդյունքում։ Խոսքը, բնականաբար, ոչ թե նախագահ ընտրվելու, այլ գործընթացի մերձակայքում մանր-մունր «բազարներ» անելու մասին է։ Ի վերջո, որքան մեծ լինի տվյալ խումբը, այնքան լուրջ կտոր կպոկի ապագա իշխանություններից։ …

կարդալ ավելին

Իսկ կարիք կա՞ արդյոք որեւէ բան փոխել

19.07.2007

Նախագահական ընտրություններից ութ ամիս առաջ Հայաստանի քաղաքական դաշտում գերիշխում են երկու միմյանց հակադիր եւ հավասարապես ծայրահեղ դիրքորոշում։ Ըստ դրանցից մեկի, ՀՀ հաջորդ նախագահն այլընտրանք չունի, իսկ ըստ մյուսի՝ Սերժ Սարգսյանը նախագահ դառնալու ոչ մի շանս չունի։ Ըստ էության, երկու տեսակետներն էլ սխալ են։ Սերժ Սարգսյանը նախագահ դառնալու բավականին մեծ շանսեր ունի, բայց դրանք առայժմ ընդամենը …

կարդալ ավելին

Սփյուռքը եւ սառը պատերազմը

15.07.2007

Մի քանի օր առաջ Հայաստանում զբոսաշրջությունը կտրուկ աճեց։ Արտասահմանյան 25 երկրներից մոտ 250 հայ երիտասարդներ էին ժամանել Երեւան՝ մասնակցելու Համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողովին։ Կազմակերպիչն էլ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ավելի պարզ՝ Ռուսաստանի հայերի միության) նախագահ Արա Աբրահամյանն էր։ Մարդը շատ լավ գործ է արել։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդներն իրար հետ ծանոթացան, շփվեցին, քննարկեցին 21-րդ …

կարդալ ավելին

Անկախի եւ այլընտրանքայինի տարբերությունը

06.07.2007

«Ազատություն» ռադիոկայանի հետ կապված ամբողջ այս պատմությունն ի վերջո ավարտվեց «happy end»-ով։ Հայաստանում «խոսքի ազատության վերջին բաստիոնը» չփակվեց (թեեւ որոշումը, հասկանալի է, վերջնական չէ)։ Պատճառն իշխանությունների փնթիությունն էր, թե ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը՝ արդեն էական չէ։ Բայց անկեղծ ասած՝ ուրախանալու առիթ առանձնապես չկա։ Եթե «Ազատություն» ռադիոկայանը շարունակելու է հեռարձակվել, դա դեռ չի նշանակում, թե Հայաստանում էլեկտրոնային …

կարդալ ավելին

Ծրագրի հաստատում. պիես մեկ գործողությամբ

29.06.2007

Եվ այսպես, Հայաստանի կառավարությունն արդեն առաջիկա հինգ տարիների համար գործունեության ծրագիր ունի։ Պայմանականորեն այն կարելի է անվանել «Հոգեւոր ծրագիր», «Ռոմանտիկ ծրագիր» եւ այլն։ Ընտրությունը մեծ է։ Բանն այն է, որ վարչապետն իր ելույթը համեմել էր ժողովրդի հոգեւոր միասնության մասին վերամբարձ արտահայտություններով, Ներսես Շնորհալու խոսքերից մեջբերումներով, վաղվա օրվա նկատմամբ մարդկանց հավատի կարեւորումով, «Քեզ համար, Հայաստան» կարգախոսով …

կարդալ ավելին

Օրենքի իշխանությո՞ւն, թե՞ «բարի դաշտ»

22.06.2007

«Բարի ցարի» եւ «չար բոյարների» մասին լեգենդը Ռուսաստանում արմատավորվել է դեռեւս միջնադարյան ժամանակներից։ Լեգենդի իմաստն այն էր, թե իբր ցարը շատ բարի է, շատ է սիրում հասարակ ժողովրդին, պարզապես տեղյակ չէ, թե «չար բոյարներն» ինչ սոսկալի անօրինություններ են կատարում ժողովրդի նկատմամբ։ Լեգենդը պահպանվել է նաեւ խորհրդային տարիներին։ Փոխվել է միայն ձեւը։ Տեղական չինովնիկների անօրինությունների մասին …

կարդալ ավելին

Մի քանի տարվա խաղաղ կյանք

15.06.2007

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման կարելի է փակված համարել՝ համենայն դեպս առաջիկա մի քանի տարիների համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շվարած իրար երեսի են նայում ու չեն հասկանում, թե ինչ նոր բան կարելի է հորինել, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարծես գոհ են։ Առանձին հայ քաղաքագետներ վստահություն են հայտնում, որ մինչեւ 2025 թվականը պատերազմը չի վերսկսվի …

կարդալ ավելին

Պետական հարցերը տնավարի չեն լուծվում

10.06.2007

Ամեն անգամ, երբ ղարաբաղյան խնդրով բանակցային գործընթացն ակտիվանում է, եւ միջնորդները հայտարարում են, թե «կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խնդրի կարգավորմանը», անմիջապես զուգահեռ քննարկումներ են սկսվում, թե ինչո՞ւ առ այսօր ազատագրված յոթ շրջանները բնակեցված չեն։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն, օրինակ, հայտարարում է, թե Ղարաբաղը միայնակ ի վիճակի չէ բնակեցնել այդ տարածքները, որովհետեւ դրա համար …

կարդալ ավելին