Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԼՂՀ. 14-ամյա անկախություն

07.09.2005

Ինչպես եւ սպասվում էր, Կազանում տեղի ունեցած Քոչարյան-Ալիեւ հանդիպումն ավարտվեց անարդյունք։ Փաստորեն, հերթական անգամ արձանագրվեց, որ կողմերն այս պահին պատրաստ չեն որեւէ համաձայնագիր ստորագրել։ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն այս պահին ավելի լուրջ պրոբլեմներ ունեն. Ալիեւը պիտի փորձի հնարավորինս անաղմուկ կեղծել առաջիկա խորհրդարանական ընտրությունները, իսկ Քոչարյանը պիտի այնպես անի, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում «համը դուրս …

կարդալ ավելին

Ո՞վ հաղթեց ընտրություններում

26.06.2005

Դավիթաշենում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Նորքում հաղթեցին գործող թաղապետերը, Հրազդանում եւ Սպիտակում՝ գործող քաղաքապետերը։ Մի խոսքով, տպավորությունն այնպիսին է, թե հանրապետականները հաղթեցին եւ ապացուցեցին, որ լուրջ ադմինիստրատիվ ռեսուրս ունեն։ Իրականում այս ընտրությունները մի քանի առումներով զգալիորեն տարբերվում էին նախորդ ընտրություններից, ինչն ապացուցում է, որ Հայաստանում այսօր միանգամայն այլ իրավիճակ է։ Որո՞նք էին այդ տարբերությունները։ 1. Թեկնածուներն իրենց …

կարդալ ավելին

Արթուր Բաղդասարյանի քողարկված դեմարշը

13.05.2005

Կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարելը շահավետ զբաղմունք է։ Հատկապես՝ քաղաքական տեսանկյունից։ Բարձր ամբիոններից ճառեր ես ասում համատարած կոռուպցիայի դեմ, անարգանքի սյունին ես գամում առանձին անբարեխիղճ տնտեսվարողների, հարկ եղած դեպքում՝ նաեւ կոնկրետ անուններ ես տալիս (իհարկե՝ անշառ գործարարների անուններ, որովհետեւ օլիգարխները բարկանում են), եւ վերջ. բարձր վարկանիշն ապահովված է։ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երկու օր …

կարդալ ավելին

Մեր պատվիրակությունը մեղավոր չէ

07.05.2005

Ինչպես եւ սպասվում էր, հունվարի 25-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ձայների մեծամասնությամբ, գրեթե առանց փոփոխությունների, ընդունել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը։ «Կողմ» է քվեարկել 128 պատգամավոր, «դեմ»՝ 5, «ձեռնպահ»՝ 1։ Զեկույցն ակնհայտորեն հայանպաստ չի ստացվել։ Մեզ համար առավել վտանգավոր են հատկապես այն կետերը, որտեղ արձանագրված է, որ «անջատողական ուժերը դեռեւս վերահսկում են Լեռնային Ղարաբաղի …

կարդալ ավելին

Ամո՛թ միջազգային հանրությանը

07.05.2005

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի այն հայտարարությունը, թե «Հենց Ռուսաստանի շահերից է բխում, որ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, կոռուպցիայից զերծ եւ հեռացվեն այնտեղ իշխող քրեական անջատողականները», բողոքի եւ զայրույթի մեծ ալիք է առաջացրել Հայաստանում։ Երեկ բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ Ազատության հրապարակից բողոքի երթ են կազմակերպել դեպի Բաղրամյան պողոտա (ԱՄՆ դեսպանատան շենքը)՝ …

կարդալ ավելին

Հարկեսցեք զմիմեանս

06.05.2005

Նախագահ Քոչարյանը որոշել է տարին սկսել կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների խստացմամբ։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ թափանցիկ ակնարկներ արեց սուպերմարկետների տերերի հասցեին, իսկ երկու օր առաջ հանդիպեց Հարկային պետական ծառայության ղեկավարների հետ եւ մի շարք ուշագրավ մտքեր հայտնեց։ Մասնավորապես, իր զարմանքը հայտնեց, որ Հարկայինը որոշ կազմակերպություններ տարիներով չի ստուգում, իսկ որոշ կազմակերպություններ էլ ստուգում է …

կարդալ ավելին

Քաղաքականացված կապիկի տարին

04.05.2005

2004-ը Հայաստանի համար քաղաքական առումով բարենպաստ տարի էր։ Ճիշտ է, Ստամբուլն արյան ծով չդարձավ, բայց փոխարենը՝ Հայաստանը ոչ տարածքային կորուստներ ունեցավ, ոչ էլ հայտնվեց «իզգոյ» երկրների ցուցակում։ Իսկ դա, եթե հաշվի առնենք մեր իշխանությունների վարած տարօրինակ արտաքին քաղաքականությունը, քիչ չէ։ Ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով 2004-ը ոչ մի նորություն չբերեց։ Հայաստանի դիրքերը, որ 1998-ից ի վեր …

կարդալ ավելին

Եվ վերադարձնելով ձեր ավանդները…

04.05.2005

Ավանդների վերադարձի հարցով ԱԺ արտահերթ նիստն այդպես էլ չկայացավ: Նախօրեին նախագահ Քոչարյանը համոզմունք էր հայտնել, թե մեր խորհրդարանում ողջամիտ պատգամավորների թիվն անհամեմատ ավելի մեծ է, եւ պատկերացրեք՝ ճիշտ էր գուշակել. ընդամենը երկու օրում «ոչ ողջամիտների» թիվը 66-ից իջավ 44-ի: Չէ, խնդիրն, իհարկե, ավանդների վերադարձը չէր: Ավանդներն, այսպես թե այնպես, չէին վերադարձնելու, եւ դա շատ լավ …

կարդալ ավելին