Այս օրերին քաղաքական շրջանակներում քննարկվող ամենահրատապ թեման, անշուշտ, նոր ձեւավորվելիք կառավարությունն է։ Ընդ որում, սկզբունքային հարցը կարծես թե վերջնականապես լուծվել է. կառավարությունը կլինի կոալիցիոն։ Այսինքն՝ ՀՀԿ-ն «մեծահոգաբար» նախարարական պորտֆելներ կտա նաեւ ՀՅԴ-ին ու «Բարգավաճ Հայաստանին»։ Փորձենք հասկանալ այս «մեծահոգության» պատճառները։ Բանն այն է, որ խոսքն ակնհայտորեն անցումային կառավարության մասին է, որն աշխատելու է առավելագույնը 9 …
կարդալ ավելինԱմենեւին չի բացառվում, որ միջազգային կազմակերպություններն առաջիկայում փոքր-ինչ վերանայեն խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականները եւ Հայաստանին տրված գնահատականը մի քիչ «իջեցնեն»։ Բայց ինձ, անկեղծ ասած, այդ գնահատականը բոլորովին չի հետաքրքրում։ Եվ ընդհանրապես, տպավորությունն այնպիսին է, թե միջազգային գնահատականների նշանակությունը մեզանում արհեստականորեն մեծացվում է։ Եթե գնահատականները լավն են, իշխանություններն են շոու սարքում, եթե վատն են՝ ընդդիմությունը։ …
կարդալ ավելինԻզուր չէ, որ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում հռչակված են որպես գերակա ճյուղ։ Խորհրդարանական այս ընտրությունները կեղծվեցին բարձր տեխնոլոգիաներով՝ այնպես, որ բոլորն ապշած մնացին։ Ամեն ինչ այնքան սահուն էր կազմակերպված, որ նույնիսկ ծեծուջարդի ու քվեատուփեր գողանալու կարիք չզգացվեց։ Առանձին «տեղական նշանակության» տուրուդմբոցներ, իհարկե, եղան, բայց դրանց «թեման» ոչ թե բուն ընտրակեղծիքներն էին, այլ այն հարցը, …
կարդալ ավելինՄայիսի 9-ի տոնախմբությունները տարեցտարի ճոխանում են։ Զարմանալի բան է. որքան բարդանում է մեր վիճակը ղարաբաղյան հարցում, այնքան ավելի մեծ ճոխությամբ ենք նշում Ղարաբաղյան պատերազմում տարած մեր հաղթանակը։ Զինվորական շքերթ, հանդիսավոր նիստեր, տոնական համերգներ, հրավառությունգ Եվ, որ ամենակարեւորն է, վերամբարձ խոսքեր այն մասին, որ դա ողջ հայ ժողովրդի հաղթանակն էր, եւ մենք բոլորս միասին ենք հաղթել։ …
կարդալ ավելինՏարբեր կազմակերպությունների անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունները հակասական արդյունքներ են ունենում։ Մի կողմից՝ պարզվում է, որ հասարակության առնվազն 85 տոկոսը վստահ է, որ իշխանությունները մինչեւ ականջները թաղված են կոռուպցիայի մեջ, մյուս կողմից՝ հարցվողների առնվազն 40 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ կամ ՀՀԿ-ին, կամ ԲՀԿ-ին։ Բնականաբար, իշխանությունները «պատվիրված» են համարում առաջին տեսակի հարցումները, իսկ ընդդիմությունը գտնում է, …
կարդալ ավելինԵթե նկատել եք, ամեն անգամ ընտրություններից առաջ Հայաստանում «ազգի դավաճաններ» են բացահայտվում։ Այս անգամ այդ դերը բաժին հասավ Արթուր Բաղդասարյանին։ Վերջինս բրիտանացի բարձրաստիճան դիվանագետի հետ «մասնավոր զրույցի» ընթացքում անընդհատ փորձում էր համոզել, որ լավ կլինի, եթե Արեւմուտքը շատ կոշտ հայտարարություններ անի առաջիկա ընտրությունների վերաբերյալ եւ ճնշումներ գործադրի Հայաստանի իշխանությունների վրա։ Ընդհանուր տպավորությունն, իհարկե, նողկալի էր, …
կարդալ ավելինՄիջազգային դիտորդներն առայժմ գոհ են նախընտրական իրավիճակից։ Նրանք հայտարարում են, որ իրենց ոչ թե ընտրությունների արդյունքներն են հետաքրքրում, այլ ընթացքը, եւ իրենց գոհունակությունն են հայտնում, որ ընդդիմությունը լավ է ներկայացված հեռուստաեթերում։ Իսկապես, միջազգային դիտորդները գոհ ու երջանիկ լինելու բոլոր հիմքերն ունեն։ Եթե չհաշվենք կուսակցական գրասենյակների մի քանի պայթյուններն ու մանր-մունր ծեծկռտուքները, հանրապետությունում շատ բարի մթնոլորտ …
կարդալ ավելինՀայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ժամանակ Վարդան Օսկանյանը նպատակահարմար համարեց խոսել ռուսերեն, եւ լրատվամիջոցները (ինչպես եւ պետք էր սպասել) մեծ ուշադրություն դարձրեցին այդ փաստի վրա։ Մինչդեռ, մեր կարծիքով, դա ընդամենը մանրուք էր. շատ ավելի կարեւոր էր, թե կոնկրետ ինչ ասաց պրն Օսկանյանը։ Լեզուն կարեւոր չէր, որովհետեւ նա կարող էր …
կարդալ ավելինՎարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահը, անկասկած, որոշակի խմբագրումներ է մտցնելու Հայաստանի քաղաքական կյանքում։ Երկրի տնտեսական կյանքում որեւէ նկատելի փոփոխություն չի լինի, որովհետեւ ի վերջո աշխատելու է նույն կառավարությունը՝ նույն ծրագրով։ Բայց քաղաքական դաշտում տեղաշարժերն անխուսափելի են, որովհետեւ ընտրություններից մեկուկես ամիս առաջ վախճանվել է հանրապետության ամենահզոր քաղաքական ուժի առաջին դեմքը։ Իսկ ինչպիսի՞ն կլինեն այդ տեղաշարժերը։ Ըստ …
կարդալ ավելինՍտեփան Զորյանը փոքրիկ մի զրույց ունի. կոչվում է «Զանգեզուրցի Տիգրանը»։ Այս Տիգրանը, Գորիսի իրենց «բոլշեւիկյան բալկոնումը» կանգնած, տեսնում է, թե ինչպես է եպիսկոպոսը հսկայական թափորով քայլում փողոցով։ «Երեւույթը» դուր չի գալիս, իսկույն իջնում է բալկոնից ու՝ տուր թե կտաս եպիսկոպոսին։ «Որ խփեցի՝ պոպոզը թռավ»,- ասում է ու բողոքում, թե դրանից հետո «բուրժվական տարրերը հարձակվեցին վրաս, …
կարդալ ավելինԹե ինչպիսին կլինեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այլեւս էական չէ։ Այն բանից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվեց միավորվել եւ դրանով իսկ փաստեց, որ առանձնապես դեմ չի լինի, եթե 2003-2007 թվականների իրավիճակը կրկնվի, առաջիկա ընտրությունների նշանակությունը Հայաստանի համար կտրուկ նվազեց։ Իհարկե, ընդդիմադիր ուժերի ղեկավարները մեկ-մեկ նշում են, որ դեռ ժամանակ կա, դեռ ամեն ինչ կորած չէ, ընդդիմության …
կարդալ ավելինՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ եւ ԱՄՆ Պետքարտուղարության 2006թ. տարեկան հաշվետվության հրապարակումը տեղի ունեցան գրեթե միաժամանակ։ Երկու իրադարձություններն էլ հավասարապես կարեւոր էին Հայաստանի համար, բայց դրանց համադրումը բացահայտեց տարօրինակ մի իրողություն. այն է՝ Հայաստանի իրականացրած արտաքին քաղաքականությունը եւ Հայաստանի առջեւ ծառացած իրական պրոբլեմներն իրար հետ գրեթե ոչ մի կապ չունեն։ …
կարդալ ավելինՆախընտրական այս փուլի առանցքային գաղափարը կարելի է ամփոփել մի նախադասությամբ. իշխանություններն ամեն կերպ ձգտում են վերարտադրվել: Պրոբլեմն այն է, որ իշխանությունները ոչ միայն իրենք են ուզում վերարտադրվել, այլեւ փորձում են վերարտադրել ողջ քաղաքական համակարգը: Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանական համակարգը կազմված է ոչ միայն իշխող կուսակցություններից, այլեւ ընդդիմությունից: Գոյություն ունի խորհրդարանական մեծամասնություն, որն ինչ …
կարդալ ավելինԵրեւի խորհրդանշական էր, որ հանրահավաքային սեզոնն «Այլընտրանքը» սկսեց: Այսինքն` հենց այն ուժը, որն ամենայն հավանականությամբ չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իհարկե, առջեւում դեռ շատ հանրահավաքներ կլինեն, ընտրություններին մասնակցող ուժերը դեռ շատ հուզիչ ելույթներ կունենան, անվճար համերգներ կկազմակերպեն, եւ այլն: Բայց խնդիրը սա չէ: Մեծ հաշվով, պայքարը ոչ թե իշխանամետ կամ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ է, այլ …
կարդալ ավելինԵրբ միջազգային կազմակերպություններն իրենց բացահայտ դժգոհությունն արտահայտեցին Հայաստանում նախընտրական քարոզարշավի հեռուստաեթերի սակագներից եւ դա գնահատեցին որպես «շատ կոպիտ քայլ», իշխանությունների «արժանի հակահարվածը» շատ չուշացավ: Պատասխանը կարելի է բաժանել երկու մասի. նախ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն իր զարմանքը հայտնեց առ այն, որ բարձր սակագներից դժգոհում են հատկապես նրանք, ովքեր տարին մի քանի անգամ հանգստանում են …
կարդալ ավելինՄի քանի օր առաջ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կարել դե Գուխտը Երեւանում հայտարարեց, թե ինքը վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները համապատասխանելու են ամենաբարձր չափանիշներին: Թե ինչի՞ վրա է հիմնված նրա այդ վստահությունը` ցավոք, պրն դե Գուխտը չնշեց: Համենայն դեպս, Հայաստանում չկա մեկը, ով այդպիսի վստահություն ունենա: Նույնիսկ իշխանությունների ներկայացուցիչներն ընդամենը «հույս են հայտնում», որ …
կարդալ ավելինԸնդդիմությունը համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անպայման կեղծվելու են: Իշխանությունները, հակառակը, վստահեցնում են, որ այս անգամ անելու են ամեն ինչ, որպեսզի ընտրություններն անցնեն առանց կեղծիքների: ՈՒշադրություն դարձրեք «այս անգամ» բառերի վրա. ստացվում է, որ նրանք ընդունում են նախորդ ընտրությունների կեղծված լինելու փաստը, մինչդեռ այդ ընտրություններից հետո հայտարարում էին, թե ամեն ինչ նորմալ է եղել: …
կարդալ ավելինՀրանտ Դինքի սպանությունն, իհարկե, ազգային թշնամանքի հողի վրա չէր, թեեւ թուրքական եւ միջազգային մամուլում նաեւ այդպիսի մեկնաբանություններ եղան: Այլ կերպ ասած` Հրանտ Դինքին ոչ թե հայ լինելու համար սպանեցին, այլ այն բանի համար, որ նա Հայոց ցեղասպանության հարցն էր բարձրացնում եւ դրանով իսկ ընդդիմանում Թուրքիայի պետական քարոզչությանը: ՈՒ կարելի է չկասկածել` եթե նրա փոխարեն ազգությամբ …
կարդալ ավելինՀայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիի այն հայտարարությունը, թե դեսպանությունն ակտիվորեն աշխատելու է տարբեր կազմակերպությունների հետ` նպատակ ունենալով նպաստել առաջիկա խորհրդարանական ընտրությունների կայացմանը, կարգին բարկացրել է «Սյունյաց աշխարհ» հասարակական կազմակերպությանը: Վերջինս հայտարարել է, թե որեւէ երկիր կամ դեսպանատուն իրավունք չունի միջամտել Հայաստանի անկախ Հանրապետության ներքին գործերին: Իսկապես, այդ սրիկա ամերիկացիներն արդեն համը հանում …
կարդալ ավելինԱմանորյա տոները մնացին ետեւում, եւ հանրապետության ներքաղաքական կյանքը կամաց-կամաց սովորական հունի մեջ է մտնում: Այսինքն` կուսակցությունները պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Նախընտրական հնարավոր դաշինքների մասին խոսակցություններն աշխուժանում են, միջկուսակցական բանակցություններն ակտիվանում են, եւ այլն: Իսկ մերձքաղաքական շրջանակներում քննարկվող թիվ մեկ խնդիրը հետեւյալն է` տեսնես այս ընտրությունները նո՞ւյնպես խայտառակ կեղծիքներով կընթանան, թե՞ ոչ: Իսկ ի՞նչ է փոխվել …
կարդալ ավելին