քաղաքականություն

Ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ

25.01.2011

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին անհրաժեշտ է համարում հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ամրապնդումը: «Եվրամիությանը շարունակում է անհանգստացնել հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի խախտումը, եւ յուրաքանչյուր միջադեպ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր ձեռնարկել հակամարտության լուծման համար»,- երեկ Բաքվում լրագրողներին ասել է Սեմնեբին` հավելելով, որ …

կարդալ ավելին

Չավուշօղլուի նպատակը

25.01.2011

«Մենք ցանկանում ենք վերականգնել ԵԽ ԽՎ-ի` ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը»,- երեկ ասել է ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն` Ստրասբուրգում ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Ինչպես գիտեք, 2005թ. ԵԽ ԽՎ-ն ընդունել էր հակամարտության վերաբերյալ թիվ 1416 բանաձեւը: Մեր նպատակը ենթահանձնաժողովի շրջանակներում այդ բանաձեւի իրականացումն է: ԵԽ ԽՎ-ի բյուրոն այդ հարցի վերաբերյալ …

կարդալ ավելին

Բունտ չե՞ն սիրում

25.01.2011

Հարցին, թե հնարավո՞ր է բացօթյա առեւտրի արգելման հետեւանքով Հայաստանում սոցիալական բունտ տեղի ունենա կամ հեղափոխական իրավիճակ ստեղծվի, ինչպես դա տեղի ունեցավ Թունիսում, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ պատասխանել է. «Հայաստանում սոցիալական բունտ հնարավոր չէ, քանի որ հայ ժողովուրդը բունտ անել չի սիրում»: Նաեւ անդրադարձել է ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանի՝ …

կարդալ ավելին

ԲՀԿ-ն նույնն է մնալու

25.01.2011

«ԲՀԿ-ն մանր-մունր կուսակցությունների միավորմամբ չի հզորանա, որ մի 10 այդպիսի կուսակցություն էլ միանա ԲՀԿ-ին, նույն ԲՀԿ-ն է մնալու»,- երեկ «Ա1+»-ին ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով ԲՀԿ-ի հետ միավորվելու Հայաստանի առաջադիմական կուսակցության որոշմանը: «Կուսակցությունները քանակով չեն ուժեղանում, այստեղ ես միայն քանակ տեսա, այդպես որ լինի, մենք` ՀՀԿ-ն, որ լծակներ ունի իշխանական, կարող ենք մեր …

կարդալ ավելին

ԲՀԿ-ն՝ ռուսների ֆավորի՞տ

25.01.2011

«2007թ. Հայաստանում Ռուսաստանն ապահովեց, որ ընտրություններում ՀՀԿ-ն հաղթի: Ռուսաստանին պետք էր, որ պրոռուսական ուժը հաղթի: Հիմա Հայաստանի իշխող համակարգում ո՞րն է պրոռուսական ուժը: ԲՀԿ-ն: Ու հիմա Ռուսաստանը պայքարում է, որ ԲՀԿ-ն լինի»,- անդրադառնալով ներկայումս Հայաստանի իշխանական դաշտում տեղի ունեցող գործընթացներին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ …

կարդալ ավելին

Դժգոհներին տանում են

25.01.2011

Վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր շարքերը համալրում է ոչ միայն առանձին կառույցներ ներմուծելու հաշվին: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն փորձում է մարդիկ ներգրավել նաեւ այլ կուսակցություններից, մասնավորապես` «Օրինաց Երկրից»: Իսկ այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է նախկին ՕԵԿ-ական, մի քանի ամիս առաջ ԲՀԿ մտած եւ ԱԺ փոխնախագահ դարձած Սամվել Բալասանյանը: Նա կարողացել է իր շուրջը հավաքել ՕԵԿ-ից …

կարդալ ավելին

Կաներ, եթե…

25.01.2011

Եթե ԵԽ-ն կարողանա ինչ-որ ներդրում իրականացնել ԼՂ հարցի Մինսկյան գործընթացում, նա կանի դա մեծ ուրախությամբ: APA-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը` հիշեցնելով, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորության ներքո, եւ այն ԵԽ-ին չի վերաբերում: «Սակայն եթե ԵԽ-ն կարողանա ինչ-որ ներդրում իրականացնել Ղարաբաղի հարցի Մինսկյան …

կարդալ ավելին

Երկարաձգվել է

25.01.2011

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մանդատը երկարաձգվել է եւս մեկ տարով: Այս մասին երեկ տեղեկացրել են Կազմակերպության գրասենյակից: Հիշեցնենք, որ Ա. Կասպրչիկն իրականացնում է ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները 1997թ. հունվարից:

կարդալ ավելին

Կարե՛ն, հեռացի՛ր

25.01.2011

Երեկ Երեւանի տարբեր համայնքներում բացօթյա տաղավարներում առեւտրով զբաղվող մի քանի տասնյակ քաղաքացիներ կրկին բողոքի ցույց են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ: Սկզբում մի քանի տասնյակ ոստիկաններ նրանց արգելել են բողոքի ակցիան անցկացնել Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց` քաղաքացիներին առաջարկելով հավաքվել քաղաքապետարանի դիմացի այգում: Սակայն մոտ մեկ ժամ անց քաղաքացիներն այլեւս չեն լսել ոստիկանների հորդորները եւ մոտեցել են …

կարդալ ավելին

Հայաստանի համար արտաքին պայքարն ուժեղացել է

25.01.2011

– Հայաստանի քաղաքական դաշտում կարծես թե իշխանական ուժերն ավելի ակտիվ են, քան ընդդիմությունը: Մինչդեռ 1-1,5 տարի առաջ հակառակ վիճակն էր: Ինչո՞ւ է այդպես: – Հայաստանի համար արտաքին պայքարը կտրուկ ուժեղացել է: Արտաքին ուժերը` նախ ԱՄՆ-ը, Անգլիան՝ մի կողմից, Ռուսաստանը՝ մյուս կողմից, փորձում են առավել ազդեցիկ, փաստացի թելադրողը դառնալ Հայաստանի քաղաքական ընտրություններում, գործողություններում, որովհետեւ մեր երկիրը …

կարդալ ավելին

Աննախադեպ աճ

25.01.2011

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների` հունվարի 22-ին եւ 23-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ: Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության համաձայն` միայն նշված երկու օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը AK, CBD, «Սեւ նետ», կԽ եւ ձՁժհ տիպի զինատեսակներից շուրջ 90 անգամ …

կարդալ ավելին

Վերընտրվել է

25.01.2011

Կիրակի օրը Չարենցավանում կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ «ընտրվել» է գործող քաղաքապետ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին` Հակոբ Շահգալդյանը` 8340 ձայնով: Իսկ նրա մրցակից անկուսակցական Մուշեղ Նիկողոսյանը ստացել է 792 քվե: Նա նախկինում եղել է ՀՅԴ անդամ, սակայն մի քանի տարի առաջ նրան հեռացրել են կուսակցությունից:

կարդալ ավելին

Ամփոփել է

25.01.2011

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Երեւան կատարած այցի արդյունքները երեկ ամփոփել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն: Նրա խոսքով, Հայաստանին եւ Վրաստանին կապում են հատուկ հարաբերություններ, եւ դրա մասին վկայում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` Հայաստան կատարած այցը: «Մեր գնահատականով, դա կարեւոր եւ հետաքրքիր այց էր: Առաջին հերթին` ելնելով նոր առաջնահերթություններից: Անհրաժեշտ է նշել, որ …

կարդալ ավելին

Ամեն ինչ կանցնի

25.01.2011

Իշխանություններին սպասարկող քաղաքական գործիչները հայտարարում են, թե եղավ այն, ինչ եւ սպասվում էր. ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստանում չարտաբերեց «քաղբանտարկյալ» եզրը: Փոխարենն ասաց, որ ԵԽ ԽՎ-ն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ, այնուամենայնիվ, չի կիրառի: Այն, որ պարոն Համարբերգը չարտասանեց «քաղբանտարկյալ» բառը, չի նշանակում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ճիշտ այդպես, երբ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ԱՄՆ …

կարդալ ավելին

Հանդիպել են

25.01.2011

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հունվարի 22-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հետ: Հանդիպման ընթացքում նրանք ստորագրել են փետրվար-մարտ ամիսներին «Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանին հատկացված բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործման նկատմամբ համատեղ վերահսկողություն իրականացնելու մասին որոշումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Բարձրագույն Վերահսկիչ Մարմինների Միջազգային Կազմակերպության (INTOSAI) շրջանակներում …

կարդալ ավելին

Տանկով ու մահակով

25.01.2011

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ա1+»-ի հետ զրույցում` անդրադառնալով ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի վերջին գործողություններին, ասել է, թե նա այլընտրանքային ընդդիմադիր ուժ է ձեւավորել եւ զբաղեցրել է ընդդիմության հարթակը: «Եթե լինի հասարակական պահանջարկ, ապա նա կդառնա ուժեղ ընդդիմադիր ուժ»,- ասել է նա: Հարցին, թե երբեմն «հասարակական պահանջարկը» ճնշվում է տանկերով, նա պատասխանել է. «Եթե նույնիսկ հասարակական …

կարդալ ավելին

Փետրվարի 15-ին

22.01.2011

ՀՀ Սահմանադրական դատարանը փետրվարի 15-ին գրավոր ընթացակարգով քննարկելու է ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ փաստաթուղթը: Այս մասին ասված է ՍԴ պաշտոնական կայքէջում: Հիշեցնենք, որ 2010թ. օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995թ. մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ …

կարդալ ավելին

Ամանորյա դժգոհություն ԲՀԿ-ից

22.01.2011

Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցած տարեվերջին ամանորյա հավաքի ժամանակ հայտարարել է, թե անթույլատրելի է, որ «որոշ» կուսակցությունների ղեկավարներ իրենց նախարարներին, նախարարական լիազորություններից դուրս, նաեւ այլ պահանջներ են ներկայացնում: Գաղտնիք չէ, որ կուսակցություններն իրենց նախարարների առաջ պահանջ են դնում պաշտոնավարման տարիներին աշխատել նաեւ իրենց քաղաքական ուժի համար: Այսինքն՝ նախարարության աշխատողներին ստիպել անդամագրվել …

կարդալ ավելին

Ամենաանհաջողը Րաֆֆին է

22.01.2011

«ՕԵԿ-ը յա եղած, յա չեղած` ՀՀԿ-ի ցիստեռն է: Կան ուժեր, որոնք recycle bin-ից (աղբարկղից) հետ են գալիս desktop (էկրան) եւ ցույց տալիս, որ իրենք կան: Իսկ ՀՅԴ-ն ունի իր կայուն ընտրազանգվածը. կմտնի՞ խորհրդարան, թե՞ ոչ` կախված է նրանից, թե ընտրությունների նախաշեմին ինչպիսի դիրքորոշում կունենա: ՀՅԴ-ն իրեն ցույց է տալիս որպես ընդդիմադիր ուժ` արտաքին քաղաքականության մեջ, …

կարդալ ավելին

Հանդիպել է դեսպանին

22.01.2011

Երեկ ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Ըստ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

կարդալ ավելին