ՀՀ Սահմանադրական դատարանը փետրվարի 15-ին գրավոր ընթացակարգով քննարկելու է ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ փաստաթուղթը: Այս մասին ասված է ՍԴ պաշտոնական կայքէջում: Հիշեցնենք, որ 2010թ. օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995թ. մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրությամբ, մասնավորապես, պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվում 49 տարին` նախկին 25-ի փոխարեն: Եվ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ փաստաթուղթը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, ապա այն կներկայացվի ԱԺ վավերացմանը: