«ՕԵԿ-ը յա եղած, յա չեղած` ՀՀԿ-ի ցիստեռն է: Կան ուժեր, որոնք recycle bin-ից (աղբարկղից) հետ են գալիս desktop (էկրան) եւ ցույց տալիս, որ իրենք կան: Իսկ ՀՅԴ-ն ունի իր կայուն ընտրազանգվածը. կմտնի՞ խորհրդարան, թե՞ ոչ` կախված է նրանից, թե ընտրությունների նախաշեմին ինչպիսի դիրքորոշում կունենա: ՀՅԴ-ն իրեն ցույց է տալիս որպես ընդդիմադիր ուժ` արտաքին քաղաքականության մեջ, եւ միայն վերջերս է սկսել ընդդիմանալ նաեւ ներքին տնտեսական քաղաքականությանը: Սակայն, ինչ էլ լինի, ՀՅԴ-ն առայժմ ունի իր փոքր, բայց կայուն ընտրազանգվածը»,- երեկ ասուլիսում նման տեսակետ է հայտնել «P-Art» ընկերության նախագահ Կարեն Քոչարյանը: Իսկ քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի «ամենաանհաջող» քաղաքական գործիչն է: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ա. Բադալյանն ասել է. «Եթե Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսներ չի տալիս, ինչ-որ գյուղում կարմիր ժապավեն չի կտրում, դա դեռ չի նշանակում, որ նա այլեւս քաղաքականության մեջ չէ»: