Երեկ ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Ըստ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: