ԲՀԿ-ն՝ ռուսների ֆավորի՞տ

25/01/2011

«2007թ. Հայաստանում Ռուսաստանն ապահովեց, որ ընտրություններում ՀՀԿ-ն հաղթի: Ռուսաստանին պետք էր, որ պրոռուսական ուժը հաղթի: Հիմա Հայաստանի իշխող համակարգում ո՞րն է պրոռուսական ուժը: ԲՀԿ-ն: Ու հիմա Ռուսաստանը պայքարում է, որ ԲՀԿ-ն լինի»,- անդրադառնալով ներկայումս Հայաստանի իշխանական դաշտում տեղի ունեցող գործընթացներին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ով որպես կանոն՝ ներքաղաքական գործընթացները դիտարկում է աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Մյուս կողմից, Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում արագորեն աճում է Արեւմուտքի ազդեցությունը: «Եթե մինչեւ 2013-ը այս տրամադրությունները պահպանվեցին, ռուսական ազդեցությունը չնչին է լինելու, զրոյին մոտ»,- ասել է նա: