Բունտ չե՞ն սիրում

25/01/2011

Հարցին, թե հնարավո՞ր է բացօթյա առեւտրի արգելման հետեւանքով Հայաստանում սոցիալական բունտ տեղի ունենա կամ հեղափոխական իրավիճակ ստեղծվի, ինչպես դա տեղի ունեցավ Թունիսում, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ պատասխանել է. «Հայաստանում սոցիալական բունտ հնարավոր չէ, քանի որ հայ ժողովուրդը բունտ անել չի սիրում»: Նաեւ անդրադարձել է ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանի՝ իշխանություններին հասցեագրված «ախպեր, թողեք-գնացեք» հորդորին` ասելով. «Է, չե՜նք հեռանում»: