Ամփոփել է

25/01/2011

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Երեւան կատարած այցի արդյունքները երեկ ամփոփել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն: Նրա խոսքով, Հայաստանին եւ Վրաստանին կապում են հատուկ հարաբերություններ, եւ դրա մասին վկայում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` Հայաստան կատարած այցը: «Մեր գնահատականով, դա կարեւոր եւ հետաքրքիր այց էր: Առաջին հերթին` ելնելով նոր առաջնահերթություններից: Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդ սերունդների միջեւ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն քաղաքականությամբ. դրանք մուտք են գործում հասարակական-մշակութային եւ կրթական ոլորտներ»,- նշել է Մանջգալաձեն: «Իհարկե, քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների շահերին՝ մասնավորապես առեւտրին, տնտեսությանը, ներդրումներին, ինչպես նաեւ՝ քաղաքացիների տեղաշարժի հեշտացմանը»,- հավելել է նա: