Կիրակի օրը Չարենցավանում կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ «ընտրվել» է գործող քաղաքապետ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին` Հակոբ Շահգալդյանը` 8340 ձայնով: Իսկ նրա մրցակից անկուսակցական Մուշեղ Նիկողոսյանը ստացել է 792 քվե: Նա նախկինում եղել է ՀՅԴ անդամ, սակայն մի քանի տարի առաջ նրան հեռացրել են կուսակցությունից: