Դժգոհներին տանում են

25/01/2011

Վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր շարքերը համալրում է ոչ միայն առանձին կառույցներ ներմուծելու հաշվին: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն փորձում է մարդիկ ներգրավել նաեւ այլ կուսակցություններից, մասնավորապես` «Օրինաց Երկրից»: Իսկ այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է նախկին ՕԵԿ-ական, մի քանի ամիս առաջ ԲՀԿ մտած եւ ԱԺ փոխնախագահ դարձած Սամվել Բալասանյանը: Նա կարողացել է իր շուրջը հավաքել ՕԵԿ-ից դուրս եկած բազմաթիվ մարդկանց: Օրինակ, նախկին ՕԵԿ-ական Գեղամ Գասպարյանն այսօր ԲՀԿ անդամ է եւ ԱԺ-ում զբաղեցնում է Ս.Բալասանյանի խորհրդականի պաշտոնը: Իսկ Ս.Բալասանյանը կարողացել է նաեւ իր շուրջը համախմբել դեռեւս ՕԵԿ-ում գտնվող, բայց Արթուր Բաղդասարյանից դժգոհ մի շարք կուսակցականների, որոնք եւս առաջիկայում, հնարավոր է, պաշտոնապես անդամակցեն ԲՀԿ-ին: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԲՀԿ-ին միացավ Տիգրան Ուրիխանյանի Առաջադիմական կուսակցությունը: Որոշ տեղեկությունների համաձայն, մինչեւ փետրվարի սկիզբը ԲՀԿ-ին կմիանան եւս այլ փոքր կառույցներ, բացառված չէ նաեւ` ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ղեկավարած նախկին «Դաշինք» կուսակցության անդամների մի մասը: