քաղաքականություն

Բարձր ռիսկային

01.02.2011

Բրիտանական «Maplecroft» հեղինակավոր ընկերության «Քաղաքական ռիսկերի ատլաս-2011» վարկանիշային սանդղակում Հայաստանը դասվել է բարձր ռիսկ ունեցող երկրների շարքին: Նույն գնահատականն են ստացել նաեւ Ադրբեջանը, Իրանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները: Վրաստանն ու Թուրքիան միջին ռիսկի երկրների թվում են: Ռուսաստանը համարվել է ծայրահեղ ռիսկային երկիր: Ցածր ռիսկի երկրներ են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Ճապոնիան, Սկանդինավյան պետությունները: Կազմակերպության կատարած հետազոտությունների արդյունքում …

կարդալ ավելին

Նոր համակարգող

01.02.2011

Հունվարի 24-ին կայացել է Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի Քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նիստ, որի արդյունքում Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել «Հայ պետական ծառայողների միություն» հ/կ ղեկավար Վաչե Քալաշյանը: Հիշեցնենք, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի Հայաստանի Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի անդամներն անցած տարվա սեպտեմբերին անվստահություն էին հայտնել ազգային պլատֆորմի համակարգող Բորիս …

կարդալ ավելին

«Պատերազմը հիմարացնում է հաղթողին»

01.02.2011

Երբ պրիմիտիվիզմը` գեղանկարչության ճյուղ լինելուց բացի` դառնում է քաղաքական վերնախավի ամենաբնորոշ հատկանիշը, եթերում Ազգային բանակի 19-ամյա տարեդարձը դառնում է պրիմիտիվ միջոցառումների, հաճախ` դատարկ ինքնագովության առիթ: Այդ օրը որեւէ իշխանավորից որեւէ լուրջ միտք չհնչեց: Իսկ հերթապահ խոսքերի թիկունքում քառասունից ավելի երիտասարդների ընդհատված կյանքերն են` միայն մեկ տարում, եւ այն վախը, որ կա այն ընտանիքներում, ուր որդի …

կարդալ ավելին

Նիստ են արել

27.01.2011

Երեկ տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում վերջերս սրված սոցիալական վիճակը, իշխանությունների գործողություններն ուղղված օլիգարխիայի եւ մենաշնորհների հզորացմանը, մանր եւ միջին ձեռնարկատիրական խավի վերացմանը, այս համատեքստում Հայ Ազգային կոնգրեսի առաջիկա ռազմավարությունը եւ անելիքները։

կարդալ ավելին

Ամենալավը

27.01.2011

Հայաստանի իրավապաշտպանները ողջունում են «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում ամրագրված գնահատականները եւ հատկապես Հայաստանի միջազգային գործընկերների հասցեին տեղ գտած քննադատությունը: Հիշեցնենք, ըստ զեկույցի` Հայաստանի միջազգային գործընկերները ամբողջությամբ չեն օգտագործել իրենց հնարավորությունները` մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից Հայաստանի վրա ներազդելու համար: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ, այդ զեկույցը «վերջին տարիների ամենալավ զեկույցներից» է. «Շատ հաճախ …

կարդալ ավելին

Նոր թեկնածո՞ւ

27.01.2011

Մեր տեղեկություններով` Արմեն Հարությունյանի փոխարեն՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների շարքում իշխանական վերնախավում քննարկվում է նաեւ Կարեն Անդրեասյանի թեկնածությունը: Վերջինս «Արմենիա» հեռուստաընկերության իրավաբանն էր ու «Իրականում» հաղորդաշարի հեղինակը: Կ.Անդրեասյանը «Արմենիայից» դուրս է եկել անցած տարեվերջին ու զբաղվում է իրավաբանական գործունեությամբ: Հիշեցնենք նաեւ, որ մի քանի տարի առաջ նա հեղինակել էր լրատվական ոլորտին վերաբերող եւ լրատվամիջոցների …

կարդալ ավելին

Ճանապարհային քարտե՞զ

27.01.2011

«Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում կմշակվի մի փաստաթուղթ, որով կողմերը կսկսեն բանակցել: Սա առավելագույն սպասելիքն է այս տարվանից»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններին: Նրա խոսքերով՝ բանակցային գործընթացն առաջ մղելու համար Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից Ռուսաստանն ունի ամենամեծ …

կարդալ ավելին

Հոտ միշտ էլ գալիս է

27.01.2011

«Թեպետ պատերազմի հոտ միշտ էլ գալիս է, սակայն լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունն այժմ փոքր է: Իրականում ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են առանց արտաքին ուժերի թույլտվության պատերազմ սկսել»,- երեկ հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փորձագետ Գեղամ Բաղդասարյանը: Նրա դիտարկմամբ` ամենացավալին այն է, որ Ղարաբաղը որպես գործոն՝ վերջին տասնամյակում …

կարդալ ավելին

Սպասում են

27.01.2011

«Վարդաշեն» ՔԿՀ-ի 117 դատապարտյալներից 81-ի դեպքով ՀՀ օրենքով նախատեսված` պայմանական վաղակետ ազատվելու ժամկետը լրացել է, բայց նրանց չեն ազատում: Այս մտահոգությունը հայտնել ենք արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին»,- երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտնել է քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը: Երեկ Հ.Թովմասյանը այցելել է նախարարության ենթակայության տակ գտնվող «Վարդաշեն», «Էրեբունի» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Ս.Հացպանյանի փոխանցմամբ՝ …

կարդալ ավելին

Առանց «Հայկական աշխարհի»

27.01.2011

Երեկ Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկել է թվով 41-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որն անցնելու է «Ընդհանուր մոտեցումներ նոր իրողություններին» խորագրով: Դավոսի ֆորումը համարվում է տարվա ամենակարեւոր իրադարձությունն աշխարհում. հենց այս միջոցառման ժամանակ են ուրվագծվում համաշխարհային տնտեսության զարգացման գերակայություններն ու միտումները: Պատահական չէ, որ Դավոսի այս տարվա համաժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 100 երկրների 2 հազար 500 …

կարդալ ավելին

Նոր նշանակումներ

27.01.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արսեն Սհոյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա): Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ս. Սարգսյանի կարգադրությամբ Արսեն Սհոյանն ազատվել է նախագահի աշխատակազմի Փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից: Ս. Սարգսյանի կարգադրությամբ՝ Վարդան Մակարյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի հրամանագրով Արամազդ Թարվերդյանը նշանակվել …

կարդալ ավելին

«Սահմանը բացեք` գնանք»

27.01.2011

Երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ կրկին բողոքի ակցիա են անցկացրել բացօթյա առեւտրով զբաղվողները` բողոքելով քաղաքապետի՝ փողոցային առեւտուրը վերացնելու որոշման դեմ, սակայն ոստիկանները նրանց դարձյալ թույլ չեն տվել մոտենալ քաղաքապետարանի շենքին` հորդորելով ցույցը շարունակել հարեւան այգու տարածքում: Այդ պահին շենքը հսկվում է մեծ թվով ոստիկանների կողմից՝ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի եւ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Խաչիկ Ավետիսյանի …

կարդալ ավելին

«ՌԴ-ն ունի ԼՂՀ գործընթացն առաջ մղելու ամենամեծ հնարավորությունը»,- ասում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը

27.01.2011

– Այս շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի մասին, սակայն, գրեթե ոչինչ չհրապարակվեց: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հանդիպման մանրամասները գաղտնի պահվեցին: – Լրատվական տարբեր կայքերից իմ ստացած տեղեկություններն ինձ մոտ տպավորություն են թողնում, որ սա աշխատանքային հանդիպում էր, որը նպատակ ունի Աստանայում ԵԱՀԿ անցած գագաթաժողովից հետո վերսկսել եռակողմ կոնսուլտացիաները: Հանգստյան …

կարդալ ավելին

Գործ են հարուցել

27.01.2011

ՀՀ ոստիկանությունը նախաքննությամբ որեւէ բան չի պարզել, որը կհուշեր այն մասին, որ կիրակի օրը տեղի ունեցած միջադեպին Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն առնչություն ունի: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ երեկ ՀԺ-ն լուր էր հրապարակել այն մասին, թե Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը անցած կիրակի օրը կրկին մարդ է ծեծել: …

կարդալ ավելին

Հարգում են

27.01.2011

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում նախօրեի երեկոյան ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից «Ֆրանսպրես» գործակալությանն ասել են, թե զինծառայողը զոհվել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Ադրբեջանական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ զինծառայող Զամին Մամեդովը սպանվել է Աղդամի շրջանի Ջավահիրլի գյուղի մոտ: Հայկական …

կարդալ ավելին

Հերքո՞ւմ է մեղադրանքները

27.01.2011

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ 2009թ. մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Գագիկ Մաթեւոսյանը երեկ ցուցմունք է տվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրական եզրակացության` Երեւանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանը, ով հայտնի է «Մուսկուլ Գագո» մականվամբ, 2006թ. կեսերից ձեւավորել է 6 անձանցից կազմված բանդա եւ մշակել պաշտոնատար անձանց սպանելու ծրագրեր: …

կարդալ ավելին

Եկել է «ձեռքից գլխի անցնելու» ժամանակը

27.01.2011

ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փորձագետ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի կարծիքով` «Freedom House»-ի եւ միջազգային մյուս կազմակերպությունների գնահատականները, թե ԼՂ-ն ոչ ազատ երկիր է, անընդունելի են ղարաբաղյան իշխանությունների եւ իշխանամետ շրջանակների համար: «Անկեղծորեն ասած, ես էլ եմ գտնում, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս վիճակն ավելի մոտ է մասամբ ազատին, քան ոչ ազատին: Բայց առիթ …

կարդալ ավելին

Հրայր Թովմասյանը՝ «զոնում»

27.01.2011

Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը երեկ այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Երեկ կեսօրից հետո այս մասին նախ «Վարդաշենից» մեզ հայտնեց անազատության մեջ գտնվող Սարգիս Հացպանյանը: Ավելի ուշ նախարարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հ.Թովմասյանը «հունվարի 26-ին այցելել է ոչ միայն «Վարդաշեն», այլ նաեւ «Էրեբունի», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ` գոյություն ունեցող պայմաններին եւ խնդիրներին ծանոթանալու …

կարդալ ավելին

Իշխանությունները հաղթել են ԵԽ-ին

27.01.2011

«Հայաստանի իշխանությունները հաղթեցին Եվրախորհրդին»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այսպես է գնահատել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության անցած 10 տարիները Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) հայաստանյան պատվիրակության առաջին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նշել է, թե 2001 թվականին ինքն անձամբ` իբրեւ պատվիրակության ղեկավար, իսկապես կարեւորում էր Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունը, սակայն անցած 10 տարիները ցույց տվեցին, որ մարդու …

կարդալ ավելին

Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

27.01.2011

Հյուրընկալությունից` դիվանագիտություն Նախորդ գլխում մենք մի փոքր խոսեցինք Հին Հունաստանի գաղութային քաղաքականության մասին: Անդրադարձանք հայրենի տունը թողնելու գլխավոր շարժառիթին, որի անունն է զրկանք եւ մշտագոյության հոգս: Արդի պետություններում եւս մարդիկ լքում են իրենց հայրենի օջախը ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Հունական արտագաղթի համար որոշ դեր խաղացին պոլիսներում բռնկվող քաղաքական կոնֆլիկտները եւ հույների գենային ծածկագրում տեղ …

կարդալ ավելին