Սպասում են

27/01/2011

«Վարդաշեն» ՔԿՀ-ի 117 դատապարտյալներից 81-ի դեպքով ՀՀ օրենքով նախատեսված` պայմանական վաղակետ ազատվելու ժամկետը լրացել է, բայց նրանց չեն ազատում: Այս մտահոգությունը հայտնել ենք արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին»,- երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտնել է քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը:

Երեկ Հ.Թովմասյանը այցելել է նախարարության ենթակայության տակ գտնվող «Վարդաշեն», «Էրեբունի» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Ս.Հացպանյանի փոխանցմամբ՝ նախարարը խոստացել է նրանց խնդիրներին ծանոթանալու համար այնտեղ ուղարկել իր լիազորված անձին: «Հիմա մենք սպասում ենք, թե նախարարի լիազորված անձը ե՞րբ կայցելի մեզ»,- ասում է Ս.Հացպանյանը: