քաղաքականություն

Գործողությունները համարժեք են

10.02.2011

«Ադրբեջանը ձեռք է բերել մեծ քանակությամբ դիպուկահար հրազեն, ինչի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը կոնկրետ տեղեկություններ ունի»,- այդ մասին երեկ տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: «Դա ոչ միայն մենք գիտենք, այլեւ բոլորը, որ Ադրբեջանը, մեծացնելով իր ռազմական բյուջեն, բնականաբար, մեծացնում է նաեւ իր սպառազինությունը, այդ թվում եւ՝ դիպուկահար հրազեն ձեռք բերելու հարցում: Վերջին …

կարդալ ավելին

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՓՆՏՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ …

10.02.2011

Բարեգործություններ, միջոցառումներ, փոքրիկ նվերներ կամ աջակցություններ պարբերաբար լինում են Արմավիր քաղաքում, դրանք կազմակերպում կամ իրականացնում են անհատներ, պաշտոնյաներ կամ էլ ինչ-որ կազմակերպություններ ու կուսակցություններ: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ոչ ամբողջությամբ, բայց հիմնականում այդ արարողությունները ցուցադրական են ու նպատակային: Ասենք՝ սովորական կամ պատահական երբեք միջոցառումներ չեն կազմակերպվում, բարի կամքի դրսեւորմամբ երբեք նվերներ չեն տրամադրվում, …

կարդալ ավելին

ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ.ՀԱՅԱՑՔ XXI ԴԱՐԻՑ

10.02.2011

Օստրակիզմը` քաղաքական աքսորի տարատեսակ Հին Հունաստանում դեսպանների հաշվետվության մեխանիզմը հանդիսանում էր Ժողովրդական ժողովի կողմից կիրառվող պետական հսկողության, աուդիտի եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործող համակարգի օղակներից մեկը: Այդ համակարգին կարող են նախանձել այսօրվա առաջադեմ շատ երկրներ` իրենց օմբուդսմեններով հանդերձ: Այստեղ հատուկ տեղ էր գրավում, այսպես կոչված, օստրակիզմը (հունարեն՝ «ostrakismos», «խեցի»), որը հաճախ էր կիրառվում պաշտոնյաների, բնականաբար` …

կարդալ ավելին

ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԵՐ, ՍԱԿԱՎԱԹԻՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

10.02.2011

Սույն թվականի հունվարի 30-ին Լոս Անջելեսում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի արած հայտարարության համաձայն, ՀայաստանիՀանրապետությունը մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, մի նոր օրենսդրական վերին պալատ` Սենատ ստեղծելու համար, որն իր մեջ ընդգրկելու է Սփյուռքի ներկայացուցիչներին: Այս լուրը կայծակի արագությամբ տարածվեց ամբողջ Հայկական աշխարհում, իսկ արձագանքը միանշանակ չէր: Իշխանամետ շրջանակները մեծ ոգեւորությամբ ողջունեցին այս առաջարկը, …

կարդալ ավելին

Կմիանա՞ն ՀԱԿ-ին

08.02.2011

Փողոցային առեւտուրն արգելելու Երեւանի քաղաքապետարանի որոշման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են: Ակցիաների հատկապես ակտիվ մասնակիցները չեն պատրաստվում հանձնվել եւ որոշել են առաջիկայում ավելի զանգվածային միջոցառում կազմակերպել: Մեր թղթակցի հետ զրույցում երեկ նրանք ասել են, որ, ամենայն հավանականությամբ, բողոքի այդ ակցիան տեղի կունենա փետրվարի 18-ին: Հիշեցնենք, որ այդ օրը նախատեսված է նաեւ Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքը:

կարդալ ավելին

Թուրքերը նշելո՞ւ են Ապրիլի 24-ը

08.02.2011

Պաշտոնական Անկարան, որն այս տարի առաջին անգամ Թուրքիայում ոգեկոչեց Հոլոքոստի զոհերի հիշատակը, պատրաստվում է նմանատիպ քայլեր իրականացնել նաեւ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հերթական տարելիցի օրը: Նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Sabah» օրաթերթը` նշելով, թե իշխանությունները այդ առնչությամբ համապատասխան հրահանգներ են տվել: «Անկարան այն տեսակետին է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրությունների առկախման …

կարդալ ավելին

Նոր նախադեպ

08.02.2011

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել է ԱԺ գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից բարոյական վնասի հատուցման պահանջով «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ հարուցված հայցը: Ըստ դատարանի որոշման, «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Դատարանը պարտավորեցրել է «ՀԺ»-ին` դատավճիռն ուժի մեջ …

կարդալ ավելին

Բարիշե՞լ են

08.02.2011

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, առաջիկա օրերին, չի բացառվում՝ նաեւ այսօր, վերջնականապես կհանգուցալուծվեն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ անցած տարվանից սկսված տարաձայնությունները: Մեր տեղեկություններով, այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավար կազմերի` երեկ առավոտյան կայացած հանդիպման ժամանակ: Ըստ այդմ, առաջիկա օրերին կայանալու է կամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը (խոսքը …

կարդալ ավելին

Երազախաբ եւ ստախոս են

08.02.2011

«Վարչապետ մի ժամանակ ուզում էի լինել: Բայց հիմա չեմ ուզում, որովհետեւ իմ պաշտոնը վարչապետի պաշտոնից ավելի բարձր է»,- երեկ խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մեր թղթակցի դիտարկմանը, թե այնուամենայնիվ ԱԺ-ն գրեթե ամբողջությամբ կատարում է գործադիրի ներկայացրած առաջարկությունները, ԱԺ-ն ընդունում է հիմնականում կառավարության ներկայացրած օրինագծերը, Հ.Աբրահամյանն այսպես է պատասխանել. «Եթե կառավարությունը, դա կլինի վարչապետը …

կարդալ ավելին

Հանդիպել է Քլինթոնին

08.02.2011

Անվտանգության քաղաքականության հարցերով մյունհենյան համաժողովի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ս. Սարգսյանը կարեւորել է ԱՄՆ ակտիվ դերակատարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին` ԵԱՀԿ Աստանայի համաժողովում ԼՂ հիմնախնդրի կարգավորման …

կարդալ ավելին

Առանց Հայաստանի

08.02.2011

«Բաքուն մտադիր է դուրս գալ սեւծովյան ավազանի երկրներն իրար կապող մայրուղու շինարարության նախագծից, եթե դրանում տեղ ունենա Հայաստանը»,- նման տեղեկատվություն է տարածել հaberturk գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներին: «Ադրբեջանը նախագծի իրականացմանը համաձայնել է պայմանով, որ նախագծում չլինի Հայաստանը, քանի որ Բաքուն չի ցանկանում որեւէ կապ ունենալ Հայաստանի հետ»,- նշել է նույն աղբյուրը: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

Վիզաների հարցով

08.02.2011

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եվրոպական hանձնաժողովի հետ անցկացնելու է երկօրյա համատեղ սեմինար-քննարկում` նվիրված մուտքի արտոնագրերի տրամադրմանը, միգրացիային, փաստաթղթերի անվտանգությանը եւ այլ հարակից հարցերի: Ըստ ԱԳՆ մամլո ծառայության, միջոցառումն անց է կացվելու Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում:

կարդալ ավելին

Ամեն ինչ հնարավոր է փոփոխվող աշխարհում

08.02.2011

– Ի՞նչ կարծիք ունեք խորհրդարանում Վերին պալատ ստեղծելու գաղափարի մասին: – Դեռ սաղմնային վիճակում է, պետք է քննարկվի: Բոլորդ էլ գիտեք, որ դա ուղղակի կապված է Սահմանադրության հետ, պետք է իրականացվի Սահմանադրության բարեփոխում: – Բայց այսօր աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել եք, որ հիմա դրա ժամանակը չէ: – Ոչ, ասել եմ, թե դա մեր քննարկվող …

կարդալ ավելին

ՀՀԿ-ի ցուցակը համաձայնեցվել է անուն առ անուն

08.02.2011

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ պատասխանել է «Մեդիամաքս» գործակալության հարցին` կապված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարության հետ – Անցած երկու շաբաթների ընթացքում քաղաքական դաշտում քննարկվող ամենաարդիական թեման ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն է այն մասին, թե ժամանակին, երբ ՀՀ նախագահն էիք, Դուք, ցանկության դեպքում, կարող էիք կամ սեփական կուսակցություն ստեղծել, կամ էլ գլխավորել …

կարդալ ավելին

Թեթեւացնում են ԱԺ նախագահի ուսերը

08.02.2011

Մեկնարկած ԱԺ առաջին քառօրյայի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ` ուշադրություն հրավիրելով վերջին շրջանում Թուրքիայի արտահայտությունների վրա` դրանք համարելով դիվանագիտական ակնարկներ: Մարտիրոսյանն ասել է, որ բոլորովին վերջերս ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում թուրքական իշխանությունները Հայաստանին անվանեցին օկուպանտ: «Անիի ավերակներում նամազ են անում, ֆոտոսեսիաներ են անում, մեզ օկուպանտ են անվանում, բարեկամության հուշարձան են …

կարդալ ավելին

Նորություն չկա

08.02.2011

Հունվարի 23-ի երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի օգնական Էդգար Մելքոնյանին ԳՈՒՄ-ի շուկայում ծեծի ենթարկելու փաստի առիթով որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել, ձերբակալվածներ առայժմ չկան: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին հայտնել են Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ այդ միջադեպը տեղի էր ունեցել Մելքոնյանի եւ ԳՈՒՄ-ի շուկայի անվտանգության աշխատակիցների միջեւ: Շուկան, ըստ տարբեր տեղեկությունների, …

կարդալ ավելին

Գալու է Հայաստան

08.02.2011

ԵԱՀԿ Խորհրրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն այս տարի կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Նրա այցը տարածաշրջան կազմակերպելու համար ԵԱՀԿ Քարտուղարությունը ներկայումս աշխատում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների հետ: Սպասվում է, որ այցը կկայանա տարվա երկրորդ կեսին: Դա կլինի ԵԱՀԿ Խորհրրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում Պետրոս Էֆթիմիուի առաջին այցը: Էֆթիմիուն ԵԱՀԿ Խորհրրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել 2010 …

կարդալ ավելին

Ցանկացած պահի

05.02.2011

«Հայ Ազգային կոնգրեսը ցանկացած պահի կարող է որոշում կայացնել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին»,- երեկ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա նշել է, որ փետրվարի 18-ին նախատեսված հանրահավաքից առաջ ՀԱԿ-ն այցելություններ է կատարելու մարզեր` հանրահավաքի կազմակերպման, երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը քննարկելու համար: «Մենք պարբերաբար անցկացնում ենք մարզային այցելություններ …

կարդալ ավելին

Հոպարների կողմից

05.02.2011

Երեկ կայացած նիստում ՀՀ արդարադատության նախարարության` Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման հանձնաժողովն ամփոփել է անցած տարվա դեկտեմբերի 27-ին կայացած քննության արդյունքները: Ինչպես նշված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, քննական 30 աշխատանքներից ստուգվել է 17-ը: Նախապես որոշված կարգի համաձայն՝ չեն ստուգվել այն 13 աշխատանքները, որոնցում լուծված չեն եղել առաջադրված 3 եւ ավելի խնդիրներ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ստուգված …

կարդալ ավելին

Անունը չտաք

05.02.2011

Մեր տեղեկություններով, ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմակիցներին արգելել է ՀԱԿ գրասենյակում խոսել «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանի մասին, անգամ բարձրաձայն արտասանել նրա անունը: Ըստ ՀԱԿ-ի մեր աղբյուրների, Լ. Տեր-Պետրոսյանը` համոզված լինելով, որ Տ. Կարապետյանի ակտիվացումն ուղղորդվում է իշխանությունների կողմից, այդուհանդերձ, նյարդայնանում է այն փաստից, որ Կարապետիչի վերջին հանրահավաքը սպասվածից …

կարդալ ավելին