Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եվրոպական hանձնաժողովի հետ անցկացնելու է երկօրյա համատեղ սեմինար-քննարկում` նվիրված մուտքի արտոնագրերի տրամադրմանը, միգրացիային, փաստաթղթերի անվտանգությանը եւ այլ հարակից հարցերի: Ըստ ԱԳՆ մամլո ծառայության, միջոցառումն անց է կացվելու Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: