Մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է` իշխանությունները մտահոգված են Սփյուռքում կատարվող զարգացումներից ու հայկական կազմակերպությունների ծավալած գործունեությունից: Այդ պատճառով էլ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին արտոնել էին հապշտապ ու բավականին անակնկալ կերպով հայտարարել, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է սահմանադրական փոփոխությունների միջոցով Հայաստանի խորհրդարանը դարձնել երկպալատ, որպեսզի Վերին պալատում ներգրավված լինեն նաեւ սփյուռքահայ գործիչներ: Բանն այն է, որ …
կարդալ ավելին«Ղարաբաղյան հակամարտության շուրջ աճող լարվածությունը անհանգստություն է առաջացնում»,- նախօրեին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: «Մինսկի խմբի ակտիվ մասնակցության միջոցով այս ձգձգվող հակամարտության կարգավորմանը հասնելու ԵԱՀԿ դերը կպահպանվի: Ես կողմերին կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ` ներառյալ շփման գծում դիպուկահարների անհապաղ դուրսբերումը եւ մոնիտորինգի գծով …
կարդալ ավելինՇաբաթվա սկզբից Երեւանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը երեկ հանդիպումներ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ: Սա, ըստ էության, աննախադեպ երեւույթ է եւ ամենեւին չի տեղավորվում դիվանագիտական արարողակարգի, առավել եւս՝ միջխորհրդարանական հարաբերությունների որեւէ ձեւաչափում: Երեկ ԱԺ պատգամավորները տեղեկացրել են, թե Կարասինին հիմնականում հետաքրքրել են հայ-ռուսական հարաբերությունների, Ղարաբաղյան հիմնախնդրի եւ Հայաստանի …
կարդալ ավելինԵրեկ ուշ երեկոյան ավարտված ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվել եւ ընդունվել է կոալիցիոն կուսակցությունների հայտարարության տեքստ, որը ստորագրվելու է այսօր: Մինչեւ ՀՀԿ խորհրդի նիստը տեղի է ունեցել ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական հանդիպումը ԲՀԿ եւ ՕԵԿ ղեկավարների հետ եւ համաձայնեցվել է հայտարարության այն տեքստը, որն ավելի ուշ հաստատվել է ՀՀԿ խորհրդի կողմից: Մոտ …
կարդալ ավելին«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ իր բոլոր խոսակցությունները, մասնավորապես` հեռախոսազրույցները, միշտ ձայնագրում են: «Ես կարող եմ նաեւ ասել, որ ՀՀ ԱԱԾ այդ մարմինը, որը զբաղվում է այդ գործով, համարվում է ԱՊՀ երկրներում լավագույններից մեկը: Եվ ԱԱԾ-ում այդ կառույցի ղեկավարն էլ համարվում է լուրջ մասնագետ եւ վերջերս գեներալի կոչում է ստացել»,- մեր …
կարդալ ավելին«Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում վաճառել Հյուսիս-Հարավ գազամուղի վերահսկիչ փաթեթը: Կան ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնց կառավարումը ապագայում եւս իրականացնելու է Վրաստանի կառավարությունը»,- երեկ Երեւանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` փորձելով փարատել Հայաստանին գազ մատակարարող Հյուսիս-Հարավ գազատարի վրացական հատվածն ադրբեջանական ընկերության վաճառելու հետ կապված Հայաստանի մտահոգությունները: Հիշեցնենք, որ անցյալ տարի վրացական խորհրդարանը Հյուսիս-Հարավ գազատարը հանեց ռազմավարական …
կարդալ ավելին«Բացառված է, որ Մոսկվան որեւէ քաղաքական աջակցություն ցուցաբերի Ռոբերտ Քոչարյանին` հաշվի առնելով այն հսկայական ատելությունը, որ կա մեր հասարակության մեջ նրա նկատմամբ, եւ հաշվի առնելով, որ նրան սպասում է ամբաստանյալի աթոռը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը` բացառելով Քոչարյանի վերադարձը որեւէ պաշտոնի: «Քոչարյանի` թոշակառուի կարգավիճակը չի փոխվի»,- ասել է նա: …
կարդալ ավելինԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ ամիսներ տեւած լարվածությունը երեկ երեկոյան որոշակի հանգուցալուծում ստացավ: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երեկ կայացած Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում քննարկվել եւ ընդունվել է կոալիցիոն համատեղ հայտարարության նախագիծը, որը պետք է ստորագրվի այսօր: Ըստ այդ նախագծի՝ «քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող Նախագահի»: Հայտարարության նախագծում, սակայն, կար տարօրինակ …
կարդալ ավելին«Հայաստանի կառավարությունն իր գործողություններով նպաստում է սոցիալական դժգոհության ալիքի բարձրացմանը, իսկ այդ գործունեությունը «գնաճածին» է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը: «Դեռեւս անցած տարի մենք կառավարության գործունեությունը գնահատելիս ասել էինք, որ կառավարության քայլերն, ըստ էության, ճգնաժամածին են, բայց հիմա կարող ենք ասել նաեւ, որ այդ քայլերը գնաճածին են, որովհետեւ …
կարդալ ավելինԲավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի քաղաքական վերնախավում: Լրագրողական աշխատանքի ընթացքում հաճախ նկատում եմ, որ քաղաքական-տնտեսական գործիչները, նույնիսկ` ոչ բարձր դիրքեր զբաղեցնողները եւ ոչ շատ մեծ կարողություններ ունեցողները, խուսափում են փակ տարածքներում` աշխատասենյակներում, գերատեսչական շենքերի տարածքներում, սրճարաններում, եւ այլն, այն էլ` հեռախոսի առկայությամբ որեւէ հարցի շուրջ անկաշկանդ զրուցել: Բոլորը բոլորին չեն վստահում, վախենում են նույնիսկ …
կարդալ ավելինԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ ՀՀ Օմբուդսմենի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի ստացել եւ բացառում է, որ նման առաջարկներ կլինեն: «Թե ինչու եմ բացառում, դա արդեն այլ խնդիր է»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը նշանակվել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ: Նրա հրաժարականի …
կարդալ ավելինՄիացյալ Նահանգների վարչակազմն առաջարկում է 2012 թվականին Ադրբեջանին ռազմական ոլորտի զարգացման համար ավելի մեծ օժանդակություն տրամադրել, քան Հայաստանին: Հաջորդ տարվա բյուջեի նախագծում, որը Սպիտակ տունը հրապարակեց շաբաթասկզբին, նախագահ Օբաման Միացյալ Նահանգների արտաքին ռազմական օժանդակության եւ ռազմական ուսուցման ծրագրերի շրջանակներում առաջարկեց Հայաստանին տրամադրել՝ 3 միլիոն 450 հազարի, իսկ Ադրբեջանին` 3 միլիոն 900 հազար դոլարի օգնություն: «Ռազմական …
կարդալ ավելինԵրեկ Հայաստան է ժամանել Իրանի նախագահի հատուկ բանագնաց, արտգործնախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության, Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ – իրանական հարաբերություններին բնորոշ բարձր մակարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ: Ի դեպ, վերջին երկու ամիսներին հայ-իրականական հարաբերությունները ջերմանում են «կայծակնային արագությամբ»` սկսած …
կարդալ ավելին«Ամբողջ աշխարհում Ինտերնետի ազատության խնդիրը կարեւոր է ԱՄՆ-ի համար»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում իր ելույթում անդրադառնալով եգիպտոսյան վերջին զարգացումներին: Նա նաեւ ասել է, թե Ինտերնետի հնարավորությունները չպետք է սահմանափակվեն` անգամ «Wikileaks» կայքի կողմից ամերիկյան դիվանագիտական գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո, ինչն ԱՄՆ-ի խիստ քննադատությանն էր արժանացել: «Թշնամական» ձայների …
կարդալ ավելինՄոտ տասը տարի առաջ մեր տնտեսական լրատվության հիմնական հերոսը հանրահայտ «Լինսի» հիմնադրամն էր: Վերջին օրերին այս հիմնադրամը համաշխարհային լրատվության առաջին էջերում է: Պատճառը պարզ է: Հիմնադրամի հիմնադիրը` պաշտոնապես ամենահարուստ հայ գործարար Քըրք Քըրքորյանը որոշել է փակել հիմնադրամը: Հիմնադրամի «մնացորդային» 200 մլն դոլար գումարը Քըրքորյանը նվիրաբերել է Կալիֆոռնիայի համալսարանին: Այս փաստը հավանաբար մեզանից շատերին ցնցեց: Մեր …
կարդալ ավելինՍպարտայի թանկարժեք նվերը դիվանագետներին Արդյո՞ք բոլորս գիտենք, որ պրոֆեսիոնալ դիվանագետների կողմից խիստ հարգված «լակոնիզմը» ծագել է Հին Հունաստանում: Լակոնիզմը բանալի է, կախարդական փայտիկ դիվանագետի ձեռքին, առանց որի նա կլիներ անօգնական եւ տկար բանակցությունների ժամանակ եւ առավել եւս կխեղճանար փաստաթղթեր գրելիս, եւ ամենակարեւորը, ծածկագիր հեռագիր (շիֆրհեռագիր) կազմելիս: Լակոնիզմը, որը մտքի հստակ եւ սեղմ արտահայտության հոմանիշ է, …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ: Երկրի ղեկավարը կարեւորել է ցանկացած մակարդակով երկկողմ հանդիպումները, նշելով, որ դրանք լավ հնարավորություններ են ստեղծում հարաբերությունների զարգացման եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար: Ս. Սարգսյանի խոսքով, հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, կա դրական միտում, սակայն առեւտրաշրջանառության ծավալները, առկա ներուժի համեմատ, դեռեւս բավարար …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելով Մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Ըստ «Ժառանգության» տարածած հաղորդագրության, օրինագծով նախատեսվում է Մաքսային օրենսգրքից հանել անցած տարվա դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի ընդունած դրույթը, ըստ որի` «Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած …
կարդալ ավելինՈրոշ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն, այնուամենայնիվ, այս շաբաթ ստորագրելու է կոալիցիոն նոր հուշագիրը, որտեղ նշված է, որ ԲՀԿ-ն եւս 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այդ հուշագրի հրապարակումը, նույն աղբյուրների համաձայն, պարզապես հետաձգել են ԲՀԿ շաբաթ օրը կայացած համագումարից հետո: Հակառակ դեպքում, եթե ԲՀԿ-ն չստորագրի այդ փաստաթուղթը, ՀՀԿ-ն շարունակելու է …
կարդալ ավելինՀայ Ազգային կոնգրեսի փետրվարի 18-ի հանրահավաքին կխոսվի գործող իշխանությունների հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի մասին: Այդ մասին երեկ ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ըստ նրա, հանրահավաքում անդրադարձ է կատարվելու ընտրակեղծիքների թեմային, մանր ու միջին բիզնեսի, ինչպես նաեւ՝ «միջին խավի վրա առկա տոտալ հարձակման խնդրին, ապօրինի թանկացումներին, …
կարդալ ավելին