քաղաքականություն

Մշուշի միջից տեսիլ դյութական

15.02.2011

ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ իշխանության բաշխման կամ վերաբաշխման թեման այնքան հիվանդագին է քննարկվում քաղաքական դաշտում, որ կողքից տպավորություն կարող է ստեղծվել, թե խոսքը ինչ-որ փակ տարածքում տեղի ունեցող գործընթացի մասին է, որին մասնակցում են միայն նշված ուժերը` իրենց հաճախորդներով: Ապագա ԱԺ-ում առաջինը, երկրորդը կամ երրորդը լինելու բոլոր քննարկումները սահմանափակվում են իշխանական «բազարների» մասին տեղեկություններով, եւ …

կարդալ ավելին

«Ֆուտբոլը» վերսկսվո՞ւմ է

15.02.2011

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է բանագնաց ուղարկել Հայաստան` խնդրելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի Հայաստանը կողմ քվեարկի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թուրք դիվանագետի թեկնածությանը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Գյուլի նամակը Սերժ Սարգսյանին փոխանցելու է հենց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թուրք թեկնածուն` Էրսին Էրչինը: Վերջինս հայտարարել է, որ Հայաստան է ժամանելու մարտին, եւ որ Թուրքիայի նախագահի …

կարդալ ավելին

Հ1-ի դեմ

15.02.2011

Երեկ Հանրային հեռուստառադիոյի խորհրդի շենքի դիմաց փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել: Մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանը: Այս անգամ բողոքի ակցիայի մասնակիցներին զայրացրել է Հանրային հեռուստատեսության՝ Հ1-ի փետրվարի 10-ի բացօթյա առեւտրի թեմային «Տեսանկյուն» հաղորդման անդրադարձն ու մեկնաբան Գեւորգ Ալթունյանի դիտարկումները: «Հայը հալածվում է իր …

կարդալ ավելին

Անակնկալներն առջեւում են

15.02.2011

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը տեղի ունեցած համագումարում էլ չհայտարարեց, թե ԲՀԿ-ն 2013թ. նախագահական ընտրություններում ում թեկնածությունն է պաշտպանելու: Պատասխան չտրվեց նաեւ մի շարք կարեւոր հարցերի: Եվ, ինչպես հայտարարվել էր, դիրքորոշումների հստակեցման առումով ԲՀԿ 5-րդ համագումարն անցավ առանց անակնկալների: ԲՀԿ ղեկավարն իր ելույթում միայն ասաց, թե հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի ոգուն եւ …

կարդալ ավելին

Արձագանքում են

15.02.2011

ՀՀԿ-ն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթը: «Միգուցե ԲՀԿ-ն վստահ է, որ կլինի ապագա խորհրդարանում եւ, հետեւաբար, այսօր այդ հարցին պատասխանելու խնդիր չունի»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ Գ. Ծառուկյանն այդպես էլ չխոսեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին: …

կարդալ ավելին

Վախենում են Փաշինյանի գրառումներից

15.02.2011

Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պատժաչափը կրճատելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի առաջին նիստում քննություն չի կայացել, քանի որ ՔԿՀ վարչակարգն արգելել է Փաշինյանին իր հետ գրառումներ տանել դահլիճ: Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանի պահանջն ու որոշումն, ըստ էության, չի բավարարվել: Բանն այն է, որ դատարանը վճռել էր 20 րոպե …

կարդալ ավելին

Կնկարահանեն գործընթացը

15.02.2011

Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ է դրվել նոր Ընտրական օրենսգիրքը: Օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ ընտրական գործընթացը նկարահանելու մասին ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների առաջարկն ընդունվել է: Քվեարկության պահը, սակայն, արգելվում է նկարել: Ընդունվել է նաեւ այն առաջարկությունը, որի համաձայն՝ պաշտոնյա թեկնածուի պաշտոնական հանդիպումները, հանրային շփումների մասին հեռուստատեսային ռեպորտաժներն ընդունվեն որպես …

կարդալ ավելին

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն իրեն են լարել իրենց որոգայթը»

15.02.2011

Կարնեգի հիմնադրամի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը` հատուկ «168 Ժամ» թերթի համար – Հայաստանի վերլուծական կենտրոններից մեկը նախորդ տարվա արդյունքներին նվիրված իր ամենամյա զեկույցում նշել է, որ 2010թ. ղարաբաղյան գործընթացը մտել է անորոշության, անկանխատեսելիության եւ վտանգների փուլ: Դուք համամի՞տ եք այդ ձեւակերպմանը: – Իսկապես, այսօր Լեռնային Ղարաբաղի …

կարդալ ավելին

Աննախադեպ ծավալով

15.02.2011

Երեկ Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է պաշտպանական կարեւորության հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որում, բացի Պաշտպանության բանակից, ներգրավված են նաեւ Ղարաբաղի ուժային, առողջապահական եւ ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու զորահավաքային ռեսուրսը: «Աննախադեպ ծավալով ուժերի եւ միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատակն է՝ կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական եւ թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն …

կարդալ ավելին

Հաջորդ փո՞ւլ

12.02.2011

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 8-11-ը կատարած տարածաշրջանային այցի արդյունքներով տարածել են հայտարարություն` որում մասնավորապես նշված է, որ «եկել է խաղաղության դիրքերից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ժամանակը»: Համանախագահները նշել են նաեւ, որ 2010թ. Աստրախանի գագաթաժողովից հետո կատարված աշխատանքի արդյունքում դրական առաջընթաց է արձանագրվել, եւ հորդորել են կողմերին՝ շարունակել առաջխաղացումն ու թույլ տալ, որ «խաղաղ …

կարդալ ավելին

Օդային հարձակումներով եւ հրետակոծությամբ

12.02.2011

«Չնայած ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ վերջին տարիներին գործադրված բազմաթիվ դիվանագիտական ջանքերին` հակամարտությունը շարունակում է բորբոքվել»,- նման գնահատական պարունակող վերլուծություն է հրապարակել ԱՄՆ-ում գործող հեղինակավոր «Janeգs Intelligence» հետազոտական կենտրոնը: «Նավթից եւ բնական գազից ստացվող շահույթների հաշվին Ադրբեջանը փորձում է փոխել 17-ամյա ստատուս-քվոն: Հենց այդ նպատակով պաշտոնական Բաքուն մտադիր է 2011 թ. անվտանգության եւ ռազմական ոլորտին հատկացնել …

կարդալ ավելին

Նաեւ Հայաստանը

12.02.2011

Իսրայելի` ահաբեկչության դեմ պայքարի պետական ծառայությունը երեկ հրապարակել է այն պետությունների ցանկը, որոնք կարող են առաջիկա օրերին վտանգավոր լինել իրսայելցիների համար: Այդ հրապարակումը կապված է «Հըզբոլլահի» առաջնորդ Իմադա Մուղնիի չեզոքացման 3-րդ տարելիցի հետ: Հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելցիների համար, մոտակա շաբաթներին, հատկապես վտանգավոր են հետեւյալ 9 պետությունները. Վենեսուելա, Եգիպտոս, Կոտ-դ-Իվուար, Մալի, Մավրիտանիա, Ադրբեջան, Թուրքիա, …

կարդալ ավելին

Նոր հանդիպո՞ւմ

12.02.2011

«Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ինտենսիվ խորհրդակցությունները ներկա պահին շարունակվում են»,- այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անվար Ազիմովը: «Նմանատիպ հանդիպումների հաճախականությունը վկայում է այդ ձեւաչափով տարվող աշխատանքի լրջության եւ հստակ գործնական արդյունքներին հասնելու` կողմերի նպատակաուղղվածության մասին, ինչը վկայում է մեր երկրների նախագահների նոր գագաթաժողովի անցկացման համար պատշաճ հիմք նախապատրաստելու մասին»,- ասել …

կարդալ ավելին

Ընտրություններով` հեղափոխություն

12.02.2011

«Իշխանական կոալիցիայի ներսում տեղի ունեցող վերջին զարգացումները, Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ վերջին բանակցությունները բացառապես տնտեսական շահերի թելադրանք են եւ որեւէ առնչություն չունեն քաղաքական հարցերի հետ,- երեկ հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` ավելացնելով,- Կոալիցիայի ներսում բոլոր կուսակցությունները ծառայել են եւ ծառայում են նույն համակարգին: Համակարգային որեւէ փոփոխություն նրանք չեն ցանկանում, այդ …

կարդալ ավելին

Բումերանգի էֆեկտ

12.02.2011

«Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ գրեթե դեդեկտիվային դարձած հարաբերություններն՝ ի հեճուկս սպասումների, երեկ եւս չհստակեցվեցին: Թեեւ երեկ նույնիսկ իշխանական գործիչներն էին հայտարարում, որ երեկոյան կայանալու է կոալիցիայի նիստ, սակայն այն տեղի չունեցավ: Մեր տեղեկություններով, հինգշաբթի օրը երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է ստորագրել 2013թ. նախագահական ընտրություններում Ս. …

կարդալ ավելին

Կրկին պատերազմի մասին

12.02.2011

ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի եւ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը երեկ ասել է. «Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ոչ մի արդյունք չի տվել, այնուամենայնիվ, մենք նրա հետ դեռ որոշակի հույսեր ենք կապում»: Նաեւ նշել է, որ Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում է «օկուպացված …

կարդալ ավելին

Այն, ինչ պահանջվում էր ապացուցել

12.02.2011

Անցած տարվա մայիսին երբ քննարկվում էր զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխությունների նախագիծը, մտավախություն կար, որ դրանով լրատվամիջոցներին ճնշելու նոր տարբերակ է ներդրվում: Նախկինում, եթե դատարանը գտներ, որ լրատվամիջոցն իր հրապարակմամբ զրպարտել կամ վիրավորել է տվյալ անձին, նրան կարող էր քրեական պատասխանատվության ենթարկել: Օրենքի այդ դրույթը, սակայն, գործնականում գրեթե չէր կիրառվում: Իշխանությունները որոշեցին «բարեշրջել» այն …

կարդալ ավելին

«Դեպրեսիան» տեղափոխվեց ՀՀԿ

12.02.2011

Իշխող կոալիցիայում լարվածությունը ավելի է սրվում: Ի վերջո, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դո՞ւրս է գալու կոալիցիայից, թե՞ ոչ: Այս հարցի դրական կամ բացասական պատասխանները ժամ առ ժամ փոխվում են: Եթե նախօրեին գերիշխող էր ԲՀԿ-ի` դուրս գալու վարկածը, ապա երեկ արդեն խոսում էին հակառակի մասին: Ամեն դեպքում այս պահին հայտնի է, որ երկուշաբթի առավոտյան կոալիցիայի նիստում ՀՀ …

կարդալ ավելին

Պակասում է քաղաքական գործոնը

12.02.2011

«Հայաստանում քաղաքական զարգացումները կամաց-կամաց արթնանում են եւ մոտենում են հեղափոխականին»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով, տեւական ժամանակ է՝ բացակայում էր Հայաստանից եւ, ինչպես վերջին շրջանում հայաստանյան քաղաքական ուժերից շատերի ղեկավարները, գտնվում էր Մոսկվայում: Նա երեկ ասել է, որ «ցասումը դեռ մինչեւ վերջ չի մտել հայ ժողովրդի մեջ, եւ …

կարդալ ավելին

Որտեղ հաց, այնտեղ կաց

12.02.2011

Հայերս մեզ համար երկրագնդի վրա բնակության ամենառիսկային վայրը համարում ենք Թուրքիան եւ Ադրբեջանը: Սակայն այն միգրացիան, որը տեղի է ունենում Սփյուռքի հայկական գաղթօջախներում թե՛ երրորդ երկիր տեղափոխվելու առումով, թե՛ երկրի ներսում, վկայում է, որ երջանկության փնտրտուքը հայերիս դեպքում անվե՛րջ է: Հայաստանից արտագաղթը, որն, ըստ էության, նշանակում է՝ Սփյուռքին անընդմեջ «կենդանի» հումքի մատակարարում, վաղ թե ուշ …

կարդալ ավելին