Երեկ Երեւանում Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այդ երկրի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն խուսափել է պատասխանել իր երկրի կողմից Հայաստանի դեմ Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) ներկայացված բողոքին վերաբերող հարցին: Հիշեցնենք, որ 2010թ. մայիսին Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը ԱՀԿ-ին ներկայացրել էր մի բողոք, որի համաձայն՝ Հայաստանում եւ Մոնղոլիայում արտասահմանյան ծխախոտային եւ ալկոհոլային խմիչքների մաքսատուրքերը խտրական են: …
կարդալ ավելին2010 թվականին Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել է 33 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 79 խախտում: Ըստ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության, այդ մասին Գլխավոր դատախազության կոլեգիայի երեկվա ընդլայնված նիստում տեղեկացրել է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: Նրա տվյալներով, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով նախապատրաստվել է 21 նյութ, հարուցվել է 23 հայց …
կարդալ ավելին«Ես ցավում եմ, որ մեզ մոտ օտար հեղափոխություններ տեսնելով` կրկնությունը կիրառելու խանդավառություն կա: ՀՅԴ-ն իր ստեղծման օրվանից դրել է հեղափոխական գաղափարը, ինչը պետք է լինի ազգայինի վրա: Հիմա ով մեզ օգնի, հետո մենք ստիպված ենք լինելու վճարելու դրա դիմաց»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը` անդրադառնալով Եգիպտոսում եւ Թունիսում տեղի ունեցող հեղափոխություններին: …
կարդալ ավելին«Գյումրիում պայթյունավտանգ իրավիճակ էր»,- երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` ներկայացնելով նախօրեին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիան, որն ուղղված էր վրացական պետհամարանիշերին վերաբերող ԱԺ եւ կառավարության որոշման դեմ: ««Ասպարեզ» ակումբը շրջապատված էր ոստիկաններով, սակայն մեկուկես ժամ պայքարելուց հետո բողոքի մասնակիցներին հաջողվել է հասնել Բավրայի մաքսակետ: Նրանք 4 կետից բաղկացած պահանջագիր …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում Գեւորգ Կոտինյանի մահվան գործով նախօրեին ձերբակալվել են 4 զինծառայողներ: «Ազատություն» ռ/կ-ին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտնել են, որ ձերբակալված շարքայիններ Տարոն Սուվարյանը եւ Վահե Աղաջանյանը կասկածվում են Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որը կատարվել է մի …
կարդալ ավելին«Հայաստանն ամբողջությամբ վերքերի մեջ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը։ Նա դա բացատրում է նրանով, որ շահագործված հանքավայրերը հետո չեն բերվում նախկին տեսքի: Իսկ ամեն բացված հանքավայր մի վերք է: Կենտրոնը, Սեւծովյան համագործակցության հիմնադրամի աջակցությամբ, մեկ տարվա ընթացքում հետազոտություններ է կատարել այս ոլորտում եւ հայտնաբերել բազմաթիվ …
կարդալ ավելին«Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը փորձագիտական կարծիք է, եւ շատ հաճախ փորձագիտական կարծիքները տարբեր են լինում իրականությունից»,- երեկ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ՄՃԽ վերջին զեկույցը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ըստ Նալբանդյանի, մինչեւ փորձագիտական կարծիք հնչեցնելը, պետք է հաշվի առնել ստեղծված իրավիճակը եւ չփորձել կրակին յուղ լցնել: Հիշեցնենք, «Հայաստան եւ Ադրբեջան. կանխելով …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Ավելի վաղ ԵԱՀԿ միջնորդները հանդիպել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ կարեւորվել է անցած տարվա դեկտեմբերի …
կարդալ ավելին«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին խորհրդական, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալված է: Այդ մասին երեկ հաղորդել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը` նշելով, որ Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածի հատկանիշներով` «սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը»: Մեղադրանքը հաստատվելու դեպքում` նրան սպասվում է տուգանք` …
կարդալ ավելինՄերձիշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, երկուշաբթի օրը տեղի ունեցած կոալիցիայի նիստում (որի մասին այդպես էլ որեւէ պաշտոնական հաղորդում չեղավ) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարության տեքստ է ներկայացրել ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանին եւ առաջարկել է այն ստորագրել: Ըստ այդ հայտարարության, նախ ԲՀԿ-ն պետք է հայտարարի, թե 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու է Ս. Սարգսյանի թեկնածությունը, իսկ 2012թ. …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ նախագահական նստավայրում այս օրերին քննարկվում է ՄԻ պաշտպանի պաշտոնում Կարեն Անդրեասյանի թեկնածությունից հրաժարվելու հարցը: Բանն այն է, որ վերջին օրերին բավական բացասական հիշատակումներ եղան վերջինիս մասին հատկապես այն տեսանկյունից, որ Կ. Անդրեասյանն աչքի է ընկել միայն լրատվամիջոցների իրավունքները սահմանափակող օրինագիծը հեղինակելով: Իշխանական վերնախավում հասկացել են, որ արդեն իսկ վարկաբեկված այդ երիտասարդի նշանակումը ՄԻ …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրների համաձայն, ինչպես «Ժառանգության» նախկին անդամ Վարդան Խաչատրյանին, այնպես էլ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանին իշխանություններն են գործուղել «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հանրահավաքներին` ելույթ ունենալու նպատակով: Հիշեցնենք, որ Մատենադարանին հարող տարածքում կայացած նախորդ հանրահավաքում Վ.Խաչատրյանն արդեն հանդես է եկել ելույթով: Արդեն հայտարարվել է, որ Տ.Կարապետյանի հաջորդ հանրահավաքում ելույթ կունենա նաեւ Ժ.Սէֆիլյանը: …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, բազմաթիվ այլ գործարարների օրինակով իր բիզնեսները Վրաստան է տեղափոխում նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում նրա հարաբերությունները սրվել էին սեփական կուսակցության ղեկավարության հետ այն պատճառով, որ նա պաշտպանել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե «Էկոնոմիկայի նախարարն իր տեղում չէ»: Այդ պատճառով նա նույնիսկ ՀՀԿ գործադիր նիստում նկատողություն էր …
կարդալ ավելինԵրեկ «Wikileaks» կայքի ռուսաստանյան գործընկեր «Русский репортер» հանդեսը հրապարակել է Հայաստանին վերաբերող նոր հատվածներ, որոնք վերաբերում են Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի կողմից 2008 թվականին ԱՄՆ վարչակազմին ուղարկված հաղորդագրություններին: Բավական ծավալուն այդ հաղորդագրության մեջ ամերիկյան դիվանագետն անդրադառնում է 2008թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակին եւ արտագաղթի աճող տեմպերի պատճառներին: Մասնավոր դեպքերի …
կարդալ ավելին«Հայաստանն առայժմ շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ` ներմուծվող գազի սակագնի շուրջ»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` ավելացնելով, որ փետրվարի վերջին Ռուսաստանը կներկայացնի Հայաստան արտահանվող գազի գնի կոնկրետ առաջարկները: Նա հավաստիացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը խիստ հանձնարարական է տվել անել ամեն ինչ, որ էներգակիրների սակագները չթանկանան: «Մենք …
կարդալ ավելինՓետրվարի 6-ին Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկում 19-ամյա ժամկետային զինծառայող Գեւորգ Կոտինյանի սպանության փաստով նույն օրը 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, ինչպես նաեւ Քրեական …
կարդալ ավելինԹեեւ այս շաբաթ մեկնարկեց 2011թ. գարնանային նստաշրջանը, սակայն խորհրդարանում գերակայողը օրենսդրական աշխատանքի մթնոլորտը չէ: Իհարկե, ԱԺ դահլիճում օրինագծեր են քննարկվում եւ ընդունվում, սակայն քաղաքական կյանքը եռում է միջանցքներում եւ պատգամավորների աշխատասենյակներում: Քննարկվող թեման Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ սրված հարաբերություններն են: Ավելի շուտ` այդ հարաբերությունները սրվել են նշված երկու կուսակցությունների ղեկավարների միջեւ: Արդեն հայտնի …
կարդալ ավելին«Այն, ինչ ասում է Ռոբերտ Քոչարյանը, ես կարծում եմ, բացարձակ ճշմարտություն է: ՀՀԿ ամբողջ ցուցակը, իսկապես, կազմվել է եթե ոչ անպայման Ռոբերտ Քոչարյանի ձեռքով, ապա իր համաձայնությամբ»,- երեկ կայացած ասուլիսում ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, դա պարզ ճշմարտություն է, եւ զարմանալի է, որ այդ հայտարարությունը նման մեծ հակազդեցության է արժանացել: …
կարդալ ավելինԵրեկ Հայ Ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց երեք օլիգարխների` Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հայցն ընդդեմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի` վերջինիս պարտավորեցնելով որպես տուգանք շուրջ 6,5 միլիոն դրամ վճարել նրանց` արժանապատվությունը վիրավորող իբր ոչ ճիշտ տեղեկատվություն հրապարակելու համար: Օրաթերթը ժամանակին այդ տեղեկատվությունը հրապարակել …
կարդալ ավելինԵրեկ «Wikileaks»-ի ռուսաստանյան գործընկեր «ՀցրրՍՌռ ՀպտՏՐՑպՐ» կայքը հրապարակել է Հայաստանին վերաբերող նյութերի հերթական դրվագը. Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի կողմից 2008թ. Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունը: «Գաղտնի» մակագրությամբ հեռագրում ամերիկյան դիվանագետն անդրադառնում է Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակին եւ արտագաղթի աճող տեմպերին: Փենինգթոնի` Վաշինգտոն ուղարկված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանի այն բնակիչների համար, ովքեր վաղուց …
կարդալ ավելին