Գազի նոր գինը` փետրվարի վերջին

10/02/2011

«Հայաստանն առայժմ շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ` ներմուծվող գազի սակագնի շուրջ»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` ավելացնելով, որ փետրվարի վերջին Ռուսաստանը կներկայացնի Հայաստան արտահանվող գազի գնի կոնկրետ առաջարկները: Նա հավաստիացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը խիստ հանձնարարական է տվել անել ամեն ինչ, որ էներգակիրների սակագները չթանկանան: «Մենք փորձում ենք կատարել նախագահի հանձնարարականները եւ բանակցությունների, եւ այլ միջոցներով»,- ասել է Մովսիսյանը` չմանրամասնելով` եթե ռուսները ներկայացնեն գազի ավելի թանկ սակագին, ինչպես են իրենք կատարելու «նախագահի հանձնարարականը»: