Էլի եկել են

10/02/2011

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Ավելի վաղ ԵԱՀԿ միջնորդները հանդիպել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ կարեւորվել է անցած տարվա դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հնգակողմ հայտարարությունը: Քննարկվել են հունվարի 24-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները: Այսօր համանախագահները մեկնելու են Բաքու: