Պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Ըստ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության, հավաքի սկզբում բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, ինչպես նաեւ՝ բարձրագույն սպայակազմի …
կարդալ ավելին«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր բանակցությունների կարիք չկա` անկախ ձեւաչափից»,- երեկ ասել է Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Ռուսաստանի միջնորդությամբ հայ-թուրքական բանակցությունների մասին թուրքական եւ ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների հրապարակած լուրերը: «Կան ստորագրված արձանագրություններ, որոնք պետք է վավերացնել եւ իրականացնել առանց նախապայմանների: Սա է միջազգային հանրության եւ Հայաստանի դիրքորոշումը»,- նշել է Բալայանը:
կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանություն է տարածել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունների կապակցությամբ, համաձայն որոնց՝ հայկական զինված ուժերը փետրվարի 20-ին խախտել են հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմին պատճառելով կորուստներ։ «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական լրատվամիջոցներում ադրբեջանական բանակի բազմաթիվ զոհերի …
կարդալ ավելին«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը կարելի է համարել այդ կուսակցության ոչնչացում, ավելին՝ ԲՀԿ-ն այսկերպ դարձավ Հանրապետական կուսակցության կցորդը, ինչպես «Օրինաց Երկիրը»,- երեկ կայացած ասուլիսում նման հայտարարություն է արել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը` միաժամանակ ավելացնելով, որ ԲՀԿ-ն կցորդ էր նաեւ մինչ այժմ, սակայն ոչ այդքան ընդգծված կերպով: Ըստ …
կարդալ ավելինՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հարցազրույց է տվել իր իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի կայքէջին, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին: «… Ազատությունները էլ ավելի են սահմանափակվում: Խաթարված է ազատ հավաքների իրավունքը: Մենք ամեն օր ականատես ենք լինում դրան այստեղ` «Սիվիլիթասի» գրասենյակում: Օպերայի շրջակայքում արտոնում են աղմկոտ ամենատարբեր երաժշտական միջոցառումներ, բացառապես, …
կարդալ ավելինԵրեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կայացած նիստում Վերաքննիչ դատարանը` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի բողոքը, որով վերջինս վիճարկում է «Նուբարաշեն» ք/հ պետ Տիգրան Նավասարդյանի որոշումը, որի համաձայն՝ նրա պատժաչափը կազմել է 3 տարի, 10 ամիս եւ 29 օր: Ըստ Ն. Փաշինյանի, ճիշտ հաշվարկի դեպքում պատժաչափը պետք է …
կարդալ ավելին«Ես ամեն կերպ նպաստելու եմ դեսպան Ռոբերտ Բրադկեին եւ Մինսկի խմբի մնացած համանախագահներին, ովքեր կողմերին օգնում են գտնել հակամարտության փոխզիջումային, արդար եւ հարատեւ կարգավորումը»,- նախօրեին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան: «Հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի Հելսինկյան համաձայնագրի երեք հիմնարար սկզբունքներին»,- ասել է Բրայզան` տեղեկացնելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` մարտի 5-ին …
կարդալ ավելինԵռամսյա դադարից հետո երեկ կայացել է Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ)` այս տարվա առաջին հանրահավաքը, որին բազմահազար քաղաքացիների մասնակցությունը հիշեցնում էր ՀԱԿ-ի` ակտիվ ժամանակաշրջանի հանրահավաքները: Հենց մասնակիցների քանակն էլ կարելի է համարել երեկվա հանրահավաքի միակ «ուղերձը», որն ավելի արտահայտիչ դարձրեց այն իրողությունը, որ Հայաստանում դժգոհության ալիքը գնալով ավելանում է` ընդհուպ իրական իշխանափոխություն իրականացնելու աստիճանի: Սակայն երեկվա …
կարդալ ավելինՍտամբուլի վարչական դատարանը «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով մեղավոր է ճանաչել Թուրքիայի Ներքին գործերի նախարարությանը: Այդ մասին երեկ տեղեկացրել է թուրքական «Taraf» օրաթերթը, ըստ որի, դատարանը Թուրքիայի ՆԳՆ-ին մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի անվտանգությունը չապահովելու եւ նրա սպանությունը չկանխելու համար: Հիշեցնենք, որ Դինքի սպանությունից հետո նրա եղբայրները հայց էին ներկայացրել դատարան` ընդդեմ Թուրքիայի …
կարդալ ավելինԵրեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կայացած նիստում Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը մերժել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքը, որով վերջինս պահանջում է վերանայել իր պատժաչափի հաշվարկը: Ն.Փաշինյանը բողոքարկում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյանի որոշումը, որի համաձայն՝ ընդդիմադիր գործչի վերջնական պատժաչափը կազմել է 3 տարի, 10 ամիս եւ 29 …
կարդալ ավելինՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքը երեկ բավականին մարդաշատ էր: Ոստիկանությունը երեկ հայտարարել է, թե հանրահավաքին մասնակցում էր 5-6 հազար մարդ, սակայն ակնհայտ էր, որ նրանց թիվը շատ ավելին է: Հավանաբար մարդկանց թիվը շատ ավելին կլիներ, եթե Ոստիկանությունը չփակեր մարզերից Երեւան եկող ցուցարարների մուտքը: Հանրահավաքն արդեն ավարտվում էր, երբ Վանաձորից ժամանած մարդիկ միացան ցուցարարներին: Մատենադարանի հարակից տարածքում ու …
կարդալ ավելին«Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունն ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի եւ հասարակության կամքի հանդեպ»,- երեկ նման բովանդակությամբ հայտարարություն է արել «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ: Ավելին` բացարձակ …
կարդալ ավելին«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», Երեւանի Մամուլի ակումբը եւ Լրագրողների «Ասպարեզ» ակումբը երեկ տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասված է՝ «Հունվարի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ին պարտավորեցրեց մեկամսյա ժամկետում ապամոնտաժել Գյումրու Վ. Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռն ու մալուխը: «ԳԱԼԱ» …
կարդալ ավելինԵԱՀԿ Գործող նախագահի` ձգձգված հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար – Հաջորդ շաբաթ նախատեսվում է Ձեր այցը Հարավային Կովկաս: Որոշ փորձագետներ կարծում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան կարգավորման գործընթացը մտցրել են փակուղի, որից դուրս գալը շատ դժվար կլինի: – 2010թ. դեկտեմբերին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում …
կարդալ ավելին– Վերջին տարիների համաշխարհային զարգացումները դիտարկում եք այն տեսանկյունից, որ դրանք ուղղորդվում են մեկ կենտրոնից, որ Թունիսի, Եգիպտոսի իրադարձությունները նույն կենտրոնից են ղեկավարվում, եւ որ պատահական չէր, որ հեղափոխությունների ալիքը հաջորդեց «Վիկիլիքսի» բացահայտումներին: Դավադրության տեսությունը հավե՞րժ է: – «Հեղափոխական» ալիքն, այո՛, զուգադիպեց «Վիկիլիքսի» հրապարակումներին, եւ կարծում եմ` այդ համընկնումը պատահական չէ: Ի՞նչ է անում «Վիկիլիքսը». …
կարդալ ավելինԵթե փորձելու լինենք գնահատել նախորդ հանրահավաքից հետո ընկած շուրջ եռամսյա ժամանակահատվածը, ապա հազիվ թե այն կարելի է բուռն իրադարձություններով հարուստ շրջան համարել: Բայց միաժամանակ սխալ կլինի նաեւ դա անդորրի կամ դադարի շրջան դիտել, եթե հաշվի առնենք Հայաստանի ներքին կյանքում ընթացող խորքային երեւույթները: Ես նկատի ունեմ սոցիալական բողոքի եւ քաղաքացիական ակտիվության այն ուշագրավ դրսեւորումները, որոնց ականատեսն …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Առաջին հայացքից շարքային այս քրեական գործը ուշագրավ է նրանով, որ այն հարուցվել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ` «100.000 դրամ վարձատրություն» ստանալու փաստի առթիվ: «Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, …
կարդալ ավելինՀունգարիայում այս տարվա մայիսի 27-ին նախատեսված` Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրների գագաթաժողովի անցկացումը տեղափոխվել է երկրորդ կիսամյակ եւ տեղի կունենա Լեհաստանում: Հիշեցնենք, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին մասնակցում են հետխորհրդային 6 երկրներ` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան։
կարդալ ավելին«Իշխող կոալիցիայի կողմից համագործակցության փաստաթուղթն առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները կեղծելու մասին է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: «Անկեղծ ասած, զարմացա, որ կարելի է նման մի տեքստ ստորագրել, որը, բացի այն, որ ամոթալի է երկրի համար, ամոթալի պետք է լինի նաեւ այն ստորագրողների համար»,- ասել է նա` տարակուսանք հայտնելով, …
կարդալ ավելինԵրեկ ԵԱՀԿ-ի առաքելությունը պլանային մոնիտորինգ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, հակառակ կողմից դիտարկման խումբը գլխավորել …
կարդալ ավելին