Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կայացած նիստում Վերաքննիչ դատարանը` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի բողոքը, որով վերջինս վիճարկում է «Նուբարաշեն» ք/հ պետ Տիգրան Նավասարդյանի որոշումը, որի համաձայն՝ նրա պատժաչափը կազմել է 3 տարի, 10 ամիս եւ 29 օր: Ըստ Ն. Փաշինյանի, ճիշտ հաշվարկի դեպքում պատժաչափը պետք է պակաս լինի 5 ամսով եւ կազմի երեք տարի եւ 6 ամիս: Մինչ Ե.Դարբինյանի որոշման հրապարակումը` իր ելույթում Ն.Փաշինյանը հայտարարել է, թե չի հավատում հայաստանյան արդարադատությանը եւ չի ակնկալում, որ Վերաքննիչ քրեական դատարանը արդարացի վճիռ կկայացնի: