«Անկախացումից ի վեր Հայաստանն ու Վրաստանն ավելի լավ հարաբերություններ չեն ունեցել, քան հիմա է»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: «Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում բոլոր մակարդակներով, ընդ որում` դրանք ոչ թե պարզապես արձանագրային հանդիպումներ են, եւ ոչ էլ կովկասյան երդումներ հավերժական եղբայրության, բարեկամության մասին, այլ շատ կոնկրետ, պետքական …
կարդալ ավելինՎարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին հանձնարարել է ուսումնասիրել ավտոմեքենաների տեխզննման ոլորտում առկա վիճակը: «Հիմնական գանգատն այն է, որ իրական տեխզննում չի իրականացվում, բայց լրացուցիչ գումարներ են վերցնում: Բազում անհարմարություններ ենք պատճառում մարդկանց, որի դիմաց բյուջեն ընդամենը 17 մլն դրամ է ստանում»,- ասել է Տ. Սարգսյանը: Նա խորհուրդ է տվել պայմաններ …
կարդալ ավելին– ԱՄՆ պետքարտուղարների, ՌԴ փոխարտգործնախարարի վերջին այցերը Հայաստան, երեկ՝ Դմիտրի Մեդվեդեւի, առաջիկայում՝ նաեւ Իլհամ Ալիեւի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումները նշանակո՞ւմ են արդյոք, որ ԼՂՀ կարգավորման գործընթացում նոր փուլ է սկսվում: – Նախ՝ տարի է սկսվել: Ամփոփվեց նախորդ տարին, եւ անհրաժեշտ է ինչ-որ քայլեր ձեռնարկել: Թե՛ Կարասինի, թե՛ Սթայնբերգի այցելությունները հավանաբար կարծիքներ փոխանակելու նպատակ ունեին. տեսնել, …
կարդալ ավելինՀայաստանի զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինդատախազի տեղակալ Ա. Աղաբեկյանի դեմ քրեական գործ է հարուցվել` առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փորձ կատարելու դեպքի առթիվ (Քրեական օրենսգրքի 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով): Այդ մասին հայտնել են Դատախազության մամուլի ծառայությունից, ըստ որի՝ քրգործը հարուցվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանի ցուցումով: …
կարդալ ավելինՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը փետրվարի 28-ին կայցելի ԵՊՀ, որտեղ կմասնակցի «Քաղաքական հասարակության հիմնախնդիրները» թեմայով նախաձեռնված հանդիպմանը: Միջոցառմանը կմասնակցեն ԵՊՀ միջազգային հարաբերությունների, պատմության ֆակուլտետների եւ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ուսանողներն ու դասախոսական կազմի ներկայացուցիչները: Մասնակցության հրավերին արձագանքել են նաեւ ոլորտում աշխատող մի շարք հասարակական կազմակերպություններ: Ելույթից բացի` դեսպանը կպատասխանի նաեւ ներկաների հարցերին:
կարդալ ավելինՀայ Ազգային կոնգրեսի կողմից հրավիրված մարտի 1-ի հանրահավաքը հանգրվանային է լինելու: Երեկ նման հայտարարություն է արել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` պարզաբանելով, որ այդ օրը Կոնգրեսն ու ժողովուրդը պետք է իշխանություններին ապացուցի, որ 2008-ին տեղի ունեցած մարտի 1-ն այլեւս տեղի չի ունենալու: Ըստ Զուրաբյանի, մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ իշխանություններին ուղղվելու է «շատ պարզ մեսիջ` ցանկացած բռնություն տասնապատիկ …
կարդալ ավելինԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը հերթական անգամ հայտարարել է, որ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատացման առնչությամբ: Այդ մասին նա ասել է Վիեննայում` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ: Նա խորհրդարանականների աջակցությունն է խնդրել «ձգձգված հակամարտությունների մասով շոշափելի առաջադիմության հասնելու համար»: «Ես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատացման հնարավորությունից: Շփման գծում զոհերի …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանի առջեւ կրկին հավաքվել էին բացօթյա առեւտրով զբաղվողները, սակայն այս անգամ նրանց նպատակը բողոքի ակցիա անցկացնելը չէր: Նրանք հավաքվել էին իրենց համախոհներին ներկայացնելու ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի` կառավարություն եւ Երեւանի քաղաքապետարան ուղարկած նամակը: Առեւտրականները նշել են, որ իրենք վաղուց էին դիմել ՀՅԴ-ին, եւ վերջապես արձագանք են ստացել, ինչի համար ուրախ են: …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Քոչարյանների ընտանիքի հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործի քննությունը: Այս անգամ դատարանում պատասխանող կողմի շահերը ներկայացրել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերին պատասխանող կողմի փաստաբանը Զարուհի Փոստանջյանն էր: Երեկ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Քոչարյանների ներկայացուցչին առաջարկել է հերքման տեքստ պատրաստել` հաշտության գալու համար, …
կարդալ ավելին«Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ ընդդիմության ակտիվիստների դեմ Ոստիկանության գործողությունների շարքը վկայում է այն մասին, որ իշխանությունները վախեցած են հասարակության նորանոր շերտերի քաղաքական ակտիվացումից»,- երեկ հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով նախօրեին թռուցիկներ բաժանող ՀԱԿ ակտիվիստներին Ոստիկանության բաժին տանելու փաստին: «Մեր բոլոր ակտիվիստներին տարբեր շրջաններում կանչել են Ոստիկանություն` զրույցներ են անցկացնում: Զգացվում է, …
կարդալ ավելին«Ժառանգություն» շորհրդարանական խմբակցությունը միացել է Հայաստանում գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերեբերյալ ՀԴՅ խմբակցության նախաձեռնությանը: «Ցանկացած դեպքում, եթե իմ գործընկերներից մի խումբ տեսնում է, որ խնդիր կա, եւ այդ խնդիրը կարիք ունի խորհրդարանական աշխատանքի, ապա ես միշտ կողմ եմ ցանկացած խնդիր քննարկելու»,- այդ կապակցությամբ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը …
կարդալ ավելին«Եթե կոալիցիայի նախագահը լինում է Սերժ Սարգսյանը, դուք բնական չե՞ք համարում, որ նա նայի նաեւ կոալիցիոն մյուս կուսակցությունների նախընտրական ցուցակները»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց նախընտրական ցուցակները պետք է համաձայնեցնեն Ս.Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հայտարարել …
կարդալ ավելինԱյսօր երեկոյան կոալիցիոն երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, խնջույք են կազմակերպելու «Օջախ» ռեստորանում: Առիթը` կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումն է, որը տեղի ունեցավ անցած շաբաթ: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեր թղթակցի հետ զրույցում նախ հերքել է, թե դա խնջույք է, ասելով, որ երեկոյան կայանալու է «կոալիցիոն հանդիպում»: Իսկ մեր թղթակցի հարցին, թե այդ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը ներքին կարգով ՀՀԿ Երեւանի պատասխանատու է նշանակել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նախկինում այդ պարտականությունը կատարում էր նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Որոշ տեղեկություններով, այդ ոլորտը ցանկացել է համակարգել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նախկինում համակարգում էր ՀՀԿ մարզային կառույցների գործունեությունը: Ներկայումս դրանով զբաղվում է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, անցած …
կարդալ ավելինԻշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: Կադաստրի կոմիտեի ներկայիս ղեկավար, ի դեպ, կրկին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ըստ նույն աղբյուրների, նշանակվելու է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում: Իսկ թե ինչ է սպասվում ՏԿ ներկայիս նախարար Արմեն Գեւորգյանին, առայժմ պարզել …
կարդալ ավելինԵրեկ պաշտոնապես հրապարակվեց, որ ՀՀԿ առաջարկությամբ իշխող կոալիցիան որոշում է կայացրել փետրվարի 11-ից թափուր մնացած Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Կարեն Անդրեասյանի թեկնածությունը, որը կքննարկվի եւ բնականաբար կընդունվի ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում: Ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Իշխանությունը, ինչպես եւ կարելի էր սպասել, բոլոր հնարավոր տարբերակներից ընտրեց ամենավատթարագույնը: Խնդիրն այստեղ ամենեւին Կարեն Անդրեասյանի անձը …
կարդալ ավելինՀարավային Կովկասի երեք երկրներ, ինչպես նաեւ՝ Ալբանիա եւ Բոսնիա կատարելիք այցի շրջանակներում երեկ Երեւան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը` Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի ուղեկցությամբ: Երեկ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին երեկոյան ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպմանը մասնակցել է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում …
կարդալ ավելինԵԱՀԿ լիտվական նախագահության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսը երեկ եկել է Հայաստան: Հիշեցնենք, որ նա նախքան Երեւան գալը եղել է Բաքվում: Չեկուոլիսը Բաքվում հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ գործիք է, բայց յուրաքանչյուր գործիք կարելի է կատարելագործել մինչեւ անվերջություն: «Իմ հիմնական նպատակն է` ուշադիր հետեւել կողմերի կարծիքներին` ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում»,- ասել էր …
կարդալ ավելին– Ի՞նչ տվեց կոալիցիոն հայտարարությունը ՀՀԿ-ին կամ նախագահ Սերժ Սարգսյանին: – Մենք հայտարարեցինք այն մասին, որ գնում ենք միասնական ընտրությունների եւ ունենք միասնական թեկնածու` ի դեմս գործող նախագահ Ս.Սարգսյանի: Մինչ այդ դա հայտարարված չէր, միայն «Օրինաց Երկիր» կուսակցությունն էր հայտարարել, որ պաշտպանում է Ս.Սարգսյանին: Ի վերջո, բոլորս միասին եկանք այն եզրահանգմանը, որ այսօր պետք է …
կարդալ ավելին– Դուք ՄԻ պաշտպան եք առաջադրվում կոալիցիոն խմբակցությունների կողմից, այդ առումով մարդու իրավունքների պաշտպանությունը բարդ չի՞ լինի Ձեզ համար: – Չեմ կարող ասել, թե դրանով պայմանավորված կարող է բարդ լինել: Հատկապես, որ այսօր կոալիցիան ունի այնքան ձայն, որ որեւէ թեկնածու, որեւէ մարդ չի կարող աշխատել ՄԻ պաշտպան՝ առանց կոալիցիայի առաջարկության: Ինչ վերաբերում է կոալիցիայի կողմից …
կարդալ ավելին