քաղաքականություն

Ձերբակալել են

24.02.2011

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին: Վերջինս առավոտյան հրավիրվել է ԱԱԾ` հարցաքննության: Քննչական մարմինը, Փոստանջյանին ԱԱԾ-ում 3 ժամ պահելուց հետո, ձերբակալելու որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ Փոստանջյանը կասկածվում է 100 հազար դրամ ապօրինի վարձատրություն ստանալու մեջ: Տ. Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը երեկ ասել է, որ նախաքննություն իրականացնող …

կարդալ ավելին

Պատերազմը քիչ հավանական է

24.02.2011

Երեկ ռուսական Rusrep.ru կայքը հրապարակել է «Wikileaks»-ի նյութերի հերթական չափաբաժինը` այս անգամ Ադրբեջանի իշխող վարչակարգում տիրող տրամադրությունների վերաբերյալ: Նյութերն ընդգրկում են 2006-2009թթ. Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսիի` ԱՄՆ Պետքարտուղարության հետ ունեցած գրագրություններից: «Աջակցելով Իլհամին: Ինչպես համոզել Ադրբեջանին դադարեցնել վնասել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը» (Bringing Ilham along: How to convince Azerbaijan to stop undermining the Turkey-Armenia …

կարդալ ավելին

Աղասի Արաբյան. «Սամցխե-Ջավախեթիում անջատողականություն չկա»

24.02.2011

Անցյալ շաբաթվա վերջին վրացահայերը բողոքի ակցիա էին կազմակերպել Ռուսաստանում Վրաստանի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանության առջեւ, որը միջնորդական առաքելություն է իրականացնում դիվանագիտական հարաբերությունները խզած Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ: Հիմնական պահանջների թվում էին Վրաստանի Հայոց թեմի Հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակի շնորհումը, հայկական եկեղեցիների վերադարձը եւ այլն: Թեեւ ցուրտ եղանակի պատճառով բողոքի ակցիան սակավամարդ էր եւ երկար …

կարդալ ավելին

Մոսկվայով` Երեւան

24.02.2011

Լիբիայից տարհանված Հայաստանի Հանրապետության չորս քաղաքացիները բարեհաջող հասել են Մոսկվա: Այդ մասին երեկ ասել է Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Տարհանումն իրականացվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդանավերով, որոնք վայրէջք են կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Այնտեղ ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը: Նրա վկայությամբ` Հայաստանի այս քաղաքացիների հետ կապ հաստատելուց ի վեր …

կարդալ ավելին

Ալիեւը կմուբարաքանա

24.02.2011

Ամերիկյան «Bloomberg» պարբերականի դիտարկմամբ` Ադրբեջանում սպասվում է իշխանափոխության նույն սցենարը, ինչ Թունիսում եւ Եգիպտոսում էր: Թերթը նշում է, որ Ադրբեջանի քաղաքական ընդդիմությունն ուղի է փնտրում նույն սցենարն իրենց երկրում կրկնելու համար: «Իլհամ Ալիեւը, ով 2003-ին ժառանգել է հոր գահը, կարժանանա Հոսնի Մուբարաքի ճակատագրին, եթե երկրում նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ չհայտարարի»,- գրում է «Bloomberg»-ը: …

կարդալ ավելին

Ճգնաժամը Հայաստանում եւ Թուրքիայի քաղաքակրթական հարձակումը

24.02.2011

Ինչպես տնտեսական, այնպես էլ փիլիսոփայական, քաղաքական, ազգամիջյան ճգնաժամի շնորհիվ պարզ դարձավ, որ ԽՍՀՄ-ի փլուզումը, առավել խորը վերլուծության պարագայում, շոշափում է հիմնական, քաղաքակրթական ասպեկտը: Եվ այսօր սա նկատելի է անգամ անզեն աչքով: Մերձբալթյան հանրապետությունները բնական ընտրություն կատարեցին` ընտրելով արեւմտյան քաղաքակրթությունը, որի մի մասնիկն էին համարում իրենց: Դրա համար նրանք բավարար հիմքեր ունեին: Վրաստանը Սահակաշվիլիի օրոք փորձում …

կարդալ ավելին

Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

24.02.2011

Քրմերը` քաղաքական մեկնաբաններ, իսկ դիվանագետները` սուրհանդակներ երկնքի եւ երկրի միջեւ Հելլադայի միջազգային կարեւոր ինստիտուտներից մեկը հեթանոսական միություններն էին, որոնք կազմավորվում էին սրբավայրերի եւ տաճարների շուրջը եւ կոչվում էին ամփիկտիոններ: Դրանցից ամենահայտնին Կենտրոնական Հելլադայում` Դելֆիքում գործող Ապոլոնի տաճարն էր, որը կառուցվել էր IX դարում: Ըստ ավանդապատումի՝ տաճարն այդ տեղում հիմնվեց այն պատճառով, որ հովիվն ու նրա …

կարդալ ավելին

Գնում է Ս. Պետերբուրգ

22.02.2011

Փետրվարի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այդ մասին երեկ հաղորդել են նախագահի մամլո գրասենյակից:

կարդալ ավելին

Հարց չի լուծում

22.02.2011

«Այդ թղթի ստորագրումն իշխանությունները պատճառաբանեցին երկրին սպառնացող վտանգներով: Եթե այդ վտանգը պատերազմն է, այս քայլով որեւէ հարց չեն լուծում: Եթե այդ վտանգը Ռոբերտ Քոչարյանի ետ վերադառնալն է, որեւէ բան չի խանգարում նրան հերթական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունը դնել: Իսկ Ռ.Քոչարյանն ինքն իր տեղով նման վտանգ չի կարող լինել, որովհետեւ այսօր ՀՀ-ում որեւէ ուժ չկա, որ …

կարդալ ավելին

Սոչիից առաջ

22.02.2011

Վաղը երկօրյա այցով Հայաստան են ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը եւ պետքարտուղարի Եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այցի շրջանակներում քննարկվելու են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես` Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը: Քաղաքական շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալների այցը պայմանավորում են մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, ՌԴ եւ …

կարդալ ավելին

Կոալիցիոն եւ աշխարհաքաղաքական խաղերի արանքում

22.02.2011

Հայաստանում «սոցիալական բունտի» հնարավորության մասին քննարկումները սահմանափակվում են քաղաքական գործիչների ասուլիսներով, դրանք հերքող կամ հաստատող դատողություններով: Սակայն «բունտի» նախադրյալները ամեն օր ավելի արտահայտիչ են դառնում շարքային քաղաքացիների առօրյա կյանքում, կենցաղում, եւ դա նկատելու համար «մեծ քաղաքականության» մասնակից լինել պետք չէ: Միայն սննդամթերքի անընդհատ թանկացումները մարդկանց օր օրի ավելի են մոտեցնում այն սահմանագծին, որից այն կողմ …

կարդալ ավելին

Պայթյունի օջախ

22.02.2011

«Չկարգավորված հակամարտությունները Կովկասում եւ Միջին Ասիայում պայթյունի առավել հնարավոր օջախներ են եվրասիական տարածաշրջանում»,- հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլեփերը` ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի Հետախուզության կոմիտեի լսումներում, որոնց ընթացքում քննարկվել է սպառնալիքի ամենամյա ծրագիրը: Քլեփերը նկատել է, որ սառեցված ղարաբաղյան հակամարտությունը եւս պայթյունի պոտենցիալ օջախ է: Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները բավարարված են հայ-թուրքական …

կարդալ ավելին

Հաշվեհարդար` «Ժառանգության» դեմ

22.02.2011

«Որոշ ուժեր փորձում են խախտել երկրի կայունությունը: Ես ուզում եմ, որ այդ ընդդիմությունը հաղթի քաղաքակիրթ ձեւով եւ ոչ թե այլ ճանապարհներով»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը` պարզաբանելով, թե իրենք դրանում համոզվել են Գյումրիում անցած օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ: «Գյումրիում մեզ համար պարզ դարձավ, որ կան ուժեր, որոնք անկայունություն են …

կարդալ ավելին

«Տարածաշրջանը դառնում է պայթյունավտանգ»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

22.02.2011

– ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ պայքարի նոր փուլ սկսելու` եգիպտանալու, թունիսանալու մասին կոչեր հնչեցին, նորից իշխանություններին իրենց պահանջները կատարելու ժամկետներ ներկայացվեցին: Այս անգամ ՀԱԿ-ը իսկապե՞ս ակտիվանալու է, թե՞ սրանից հետո էլ մի քանի ամիս դադար կվերցնի: – Ոչ միայն այդ կարգի տեսակետներ հնչեցին, այլ իմ շփումները մարդկանց հետ ցույց են տալիս, որ նման պահանջները հասարակությունը …

կարդալ ավելին

ԲՀԿ-ն Քոչարյանին չի աջակցի

22.02.2011

Փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հայտարարության ստորագրումից հետո կոալիցիոն ուժերը սկսել են խոսել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության մասին: Անցած շաբաթվա վերջին այդ թեման սկսել էին ՀՀԿ-ականները, երեկ էլ այդ մասին խոսել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը` չբացառելով, որ ԱԺ ընտրություններին կոալիցիոն երեք կուսակցությունները մասնակցեն միասնական ցուցակով: «Ե՛վ խորհրդարանական, …

կարդալ ավելին

Ցասումն անխուսափելի է

22.02.2011

«Իշխող կոալիցիան հասկանում է, որ ապակայունացում է լինելու: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ առաջիկա ընտրություններում չի ստանալու ժողովրդի վստահության քվեն, եւ այդ պատճառով փորձում է ապավինել այն քաղաքական կուսակցություններին, որոնք Սերժ Սարգսյանին դարձրին նախագահ, եւ ապավինել այն ուժային կառույցներին, որոնց վրա մինչ այժմ հենվել է Քոչարյան-Սարգսյան տանդեմը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության …

կարդալ ավելին

Կանխատեսել անկանխատեսելին եւ կառավարել անկառավարելին

22.02.2011

Կարծես ավարտվեց բավական ժամանակ ներքաղաքական կյանքը փոթորկած ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը, ուստի փորձենք հասկանալ` ի՞նչ ունենք հիմա, եւ ի՞նչ է մեզ սպասվում առաջիկայում: Շատերը գնահատեցին, որ կոալիցիայի այս հայտարարությամբ նախագահ Սերժ Սարգսյանը կարողացավ կանխել Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալու հավակնությունները, եւ շտապեցին ողջունել դա ու շնորհավորել միմյանց: Թեպետ, որքան հիշում եմ, Քոչարյանը չէր հայտարարել, որ ցանկանում է նորից …

կարդալ ավելին

Չեն հանդուրժում

22.02.2011

Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Փետրվարի 18-ին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու Միջազգային զարգացման գործակալությունը Վաշինգտոնում հայտարարեցին, որ Վիրջինիա նահանգի Դալլաս քաղաքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Գլխավոր վերստուգիչ գրասենյակի դաշնային գործակալների կողմից ձերբակալվել է 62-ամյա Մայքլ Հեյզը: Հեյզը մեղադրվում է ԱՄՆ կառավարությանը պատկանող ավելի քան 19.000 ԱՄՆ դոլար գումար յուրացնելու մեջ` …

կարդալ ավելին

Կոալիցիա ձկան, կարապի եւ խեցգետնի միջեւ

22.02.2011

Կոալիցիոն հուշագրերը, համաձայն միջազգային իրավունքի, իրավական ուժ չունեն, քանի որ կողմերը ոչ թե իրավական, այլ քաղաքական սուբյեկտներ են: Հետեւաբար, դրանց այսչափ կարեւորություն տալը` բեւեռելով ողջ հասարակության ուշադրությունը, փողկապով, տոնական տրամադրությամբ ստորագրել մի փաստաթուղթ, որն անգամ բարոյական պարտավորություն չի դնում կողմերի ուսերին, կարելի է ընկալել որպես ուշ ռոմանտիզմի դրսեւորում: Հուշագրի ինտրիգը ԲՀԿ առաջնորդն էր. նրանից հրապարակավ …

կարդալ ավելին

Կոշտ եւ հստակ

22.02.2011

«Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների համար սահմանված անհրաժեշտ նորմերը»,- նման հանձնարարական է տվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: «Պահանջը խիստ է եւ հստակ. կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար հարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել: Անհրաժեշտ է գույքագրում կատարել՝ հասկանալու համար, թե քանի կառուցապատող է խախտել սահմանված ժամկետները: Այս …

կարդալ ավելին