Ալիեւը կմուբարաքանա

24/02/2011

Ամերիկյան «Bloomberg» պարբերականի դիտարկմամբ` Ադրբեջանում սպասվում է իշխանափոխության նույն սցենարը, ինչ Թունիսում եւ Եգիպտոսում էր: Թերթը նշում է, որ Ադրբեջանի քաղաքական ընդդիմությունն ուղի է փնտրում նույն սցենարն իրենց երկրում կրկնելու համար: «Իլհամ Ալիեւը, ով 2003-ին ժառանգել է հոր գահը, կարժանանա Հոսնի Մուբարաքի ճակատագրին, եթե երկրում նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ չհայտարարի»,- գրում է «Bloomberg»-ը: Ըստ պարբերականի` Ադրբեջանում Թունիսի եւ Եգիպտոսի հեղափոխության սցենարի կրկնությունը հավանական է նաեւ այն առումով, որ Ադրբեջանն ավելի կոռումպացված է, քան Թունիսն ու Եգիպտոսը: