Հարց չի լուծում

22/02/2011

«Այդ թղթի ստորագրումն իշխանությունները պատճառաբանեցին երկրին սպառնացող վտանգներով: Եթե այդ վտանգը պատերազմն է, այս քայլով որեւէ հարց չեն լուծում: Եթե այդ վտանգը Ռոբերտ Քոչարյանի ետ վերադառնալն է, որեւէ բան չի խանգարում նրան հերթական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունը դնել: Իսկ Ռ.Քոչարյանն ինքն իր տեղով նման վտանգ չի կարող լինել, որովհետեւ այսօր ՀՀ-ում որեւէ ուժ չկա, որ կարողանա նրա նման գործոնն իր վրա վերցնել ու հասարակության մոտ տանել: Նա խնդիր է ցանկացած մարդու եւ թիմի համար»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն` անդրադառնալով կոալիցիոն նոր հայտարարությանը: «Հիմա ուզում են հասարակությանը բացատրել, որ կա արտաքին վտանգ: Բայց այդ վտանգը չեզոքացնելու համար նախ հասարակության հետ հանդուրժողության ու համերաշխության մթնոլորտ ստեղծելու քայլեր պետք է անեն, պետք է բաց թողնեն քաղբանտարկյալներին, արտահերթ ընտրությունների գնան, սեփական վստահության քվե դնեն: Եթե գնում ես վտանգավոր գործընթացի, պիտի տեսնես, թե քեզ ինչքան են վստահում»,- ավելացրել է նա: