Բաքվից` Երեւան

24/02/2011

ԵԱՀԿ լիտվական նախագահության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսը երեկ եկել է Հայաստան: Հիշեցնենք, որ նա նախքան Երեւան գալը եղել է Բաքվում: Չեկուոլիսը Բաքվում հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ գործիք է, բայց յուրաքանչյուր գործիք կարելի է կատարելագործել մինչեւ անվերջություն: «Իմ հիմնական նպատակն է` ուշադիր հետեւել կողմերի կարծիքներին` ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում»,- ասել էր նա` հավելելով, որ կցանկանար առավել ակտիվ շփումներ տեսնել Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ: Նշենք, որ Չեկուոլիսի այցի նպատակն է՝ նախապատրաստել ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի այցը տարածաշրջան: