ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը փետրվարի 28-ին կայցելի ԵՊՀ, որտեղ կմասնակցի «Քաղաքական հասարակության հիմնախնդիրները» թեմայով նախաձեռնված հանդիպմանը: Միջոցառմանը կմասնակցեն ԵՊՀ միջազգային հարաբերությունների, պատմության ֆակուլտետների եւ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ուսանողներն ու դասախոսական կազմի ներկայացուցիչները: Մասնակցության հրավերին արձագանքել են նաեւ ոլորտում աշխատող մի շարք հասարակական կազմակերպություններ: Ելույթից բացի` դեսպանը կպատասխանի նաեւ ներկաների հարցերին: