Բեգլարյանին` Կադաստր

24/02/2011

Իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: Կադաստրի կոմիտեի ներկայիս ղեկավար, ի դեպ, կրկին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ըստ նույն աղբյուրների, նշանակվելու է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում: Իսկ թե ինչ է սպասվում ՏԿ ներկայիս նախարար Արմեն Գեւորգյանին, առայժմ պարզել չհաջողվեց: