ԲՀԿ-ն ոչնչացավ

19/02/2011

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը կարելի է համարել այդ կուսակցության ոչնչացում, ավելին՝ ԲՀԿ-ն այսկերպ դարձավ Հանրապետական կուսակցության կցորդը, ինչպես «Օրինաց Երկիրը»,- երեկ կայացած ասուլիսում նման հայտարարություն է արել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը` միաժամանակ ավելացնելով, որ ԲՀԿ-ն կցորդ էր նաեւ մինչ այժմ, սակայն ոչ այդքան ընդգծված կերպով: Ըստ նրա, Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան վերջին շրջանի հակամարտությունն ավելի շուտ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակամարտություն էր, որում «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Քոչարյանի կողմից ՀՀ ներկայիս նախագահի դեմ օգտագործվող խաղաքարտ: