Աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Եգիպտոսում կատարվող իրադարձությունները, որոնք հատկապես սրվել են անցած երկու օրերին: Զոհերի ու վիրավորների թիվն ավելանում է ընդդիմության եւ Մուբարաքի կողմնակիցների միջեւ բախումների արդյունքում: Կառավարությունների մեծ մասը տարհանում է իր քաղաքացիներին: Այս պայմաններում ՀՀ իշխանությունները ոչ միայն որեւէ կոնկրետ գործողություն չեն իրականացնում Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ու նրանց …
կարդալ ավելինԵրբ վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսեց համալրվել տարբեր մանր կուսակցություններով, քաղաքական դաշտում խոսակցություններ շրջանառվեցին, որ ԲՀԿ-ին են անդամագրվելու նաեւ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու նրա լուծարված «Դաշինք» կուսակցության նախկին անդամները: Լավատեղյակ աղբյուրների համաձայն, իրականում այդ տեղեկությունները շրջանառության մեջ են դրվել իշխանությունների կողմից` որպես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված սպառնալիք: Որոշ տեղեկությունների …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ մեկնարկել է անվտանգության քաղաքականության հարցերով մյունհենյան համաժողովը: Համաժողովին մասնակցում են մեկ տասնյակից ավելի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտաքին գործերի եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ: Մյունհենյան համաժողովի օրակարգը ներառում է համաշխարհային քաղաքականության արդի մարտահրավերների հետ կապված կարեւորագույն մի շարք …
կարդալ ավելին«Այն բանից հետո, երբ միջնորդ հանդիսացող հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների` Ստամբուլում տեղակայված գրասենյակները երկու անգամ բարձրացրին իրենց ծառայության գները, Երեւանի եւ Ստամբուլի միջեւ այլեւս չի իրականացվում առեւտուր»,- այդ մասին երեկ գրել է թուրքական «Hurriyet Daily News» պարբերականը: «Երկու շաբաթ առաջ Երեւանի եւ Ստամբուլի միջեւ իրականացվող առեւտուրն ամբողջությամբ դադարեցվել է: Իսկ այս ցավոտ իրավիճակի համար պատասխանատվություն է …
կարդալ ավելին«Երբ Գագիկ Ջհանգիրյանը զինդատախազ էր, այդ ժամանակ այսպիսի խոսք կար` հրամանատարին հանձնարարվում էր կալանք հայտարարել զինծառայողի նկատմամբ, թե՝ մի քիչ աշխատենք: Հրամանատարն էլ մտածելով` որպեսզի ապագայում խնդիրներ չունենա, մի երեք օր կալանք հայտարարի, մի քիչ աշխատենք: Այսինքն՝ մեկուսացնում ենք զինծառայողին, որ նրա հետ ի՞նչ պիտի աշխատեն: Շորերը պիտի հանենք, պիտի ծեծենք, պիտի պարտադրենք, որ նա …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, Արմեն Հարությունյանից հետո Մարդու իրավունքների նոր պաշտպանի պաշտոնի բազմաթիվ թեկնածուների շարքում իշխանությունները քննարկել են նաեւ նախկինում ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հովիկ Ասրյանի թեկնածությունը, ով ներկայումս Գառնիկ Իսագուլյանի ստեղծած Քաղաքական հետազոտությունների պետական ինստիտուտի տնօրենն է: Ինստիտուտն, ի դեպ, գործում է նախագահական նստավայրին կից եւ ֆինանսավորվում է պետական բյուջեից: Ասրյանի անունը, սակայն, …
կարդալ ավելինՉնայած շատերին թվում էր, թե Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունից հետո ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ անցած շաբաթ սկիզբ առած հակամարտությունը կավարտվի, սակայն այս կուսակցությունների ներկայացուցիչների հեռակա բանավեճը դեռ շարունակվում է: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանն ասել էր, թե «Ռոբերտ Քոչարյանը եթե ցանկանար, կլիներ ՀՀԿ նախագահ կամ պատվավոր նախագահ» արտահայտությամբ ոչ ՀՀԿ-ին, ոչ էլ նախագահ Սերժ Սարգսյանին վիրավորելու …
կարդալ ավելինՀայաստանի նախկին արտգործնախարար, Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է, թե իր եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ հակասություններ չկան: «Ես որեւէ մեկի հետ հակասություն չունեմ: Տարբեր տեսակի փողոցային բամբասանքները ես չեմ մեկնաբանում: Եթե ես որեւէ մեկի հետ ունենում եմ հակասություն, իմ հիսնամյա կյանքի փորձը վկա, ես դա հրապարակային եմ …
կարդալ ավելին«Առաջին հազար խոշոր հարկատուների տեսակարար կշիռը երկրի բյուջեում նվազել է 0,7 տոկոսով, այսինքն` գնալով բյուջեն լցնում է հասարակ ժողովուրդը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով նախօրեին ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակին: Ըստ նրա` խոշոր ընկերությունները գնալով խոշորանում են ու հակառակ դրա` պակասեցնում իրենց ներդրումը երկրի բյուջեում: Ըստ Բագրատյանի` 0,7%-ը …
կարդալ ավելին«ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 28-ին` Հայոց բանակի օրվա միջոցառումներին չի մասնակցել, որովհետեւ գտնվել է արտերկրում»,- երեկ նման հաղորդագրություն է տարածել ԱԺ մամուլի ծառայությունը` ի պատասխան այն դիտարկումների, թե Հ. Աբրահամյանի բացակայությունը բանակի օրվան նվիրված միջոցառումներից վկայում է ներիշխանական հակասությունների մասին: «Հ. Աբրահամյանը հունվարի 17-31-ին` օգտագործելով ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ վերապահված արձակուրդ գնալու իր իրավունքը, …
կարդալ ավելին«Գլխավոր առաջնայնությունն ինձ համար Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծումն է»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ԱՄՆ-Ադրբեջան Առեւտրական պալատի կողմից իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ: Բրայզան նաեւ ասել է, թե կցանկանար հնարավորինս շուտ ժամանել Բաքու, եւ հայտարարել է, որ իր նպատակն է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը: …
կարդալ ավելին«Ստիպել հայերին ասել, որ իրենք ինչ-որ բան սովորում են Վրաստանից, մեծ աշխատանք է պահանջում, եւ մենք դա կարողացանք անել»,- երեկ նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Կաչրեթիի պրոֆեսիոնալ վարժարանի վերանորոգված շենքի բացման արարողության ժամանակ: Նա ասել է, որ Վրաստանի ձեռքբերումների մասին խոսում են մեծ երկրները, ուստի այդ ձեռքբերումներն անհրաժեշտ է պահպանել եւ զարգացնել …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը հրավիրել է այդ պաշտոնում իր վերջին ասուլիսը` տեղեկացնելու համար, որ փետրվարի 1-ին հրաժարական է ներկայացրել: Ինչպես հայտնել էինք, դեռ երկու ամիս առաջ նա նշանակվել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻ գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնում: Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս այդ տեղեկությունը Ա. Հարությունթյանը համառորեն հերքում էր: Ի դեպ, նա երեկ …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած հայտի քննարկումը: ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը քննարկման կեսից լքել է այն: «Այս որոշումը ես քննարկման համար ոչ պիտանի եմ համարում: Եթե Դուք ունեք այնպիսի որոշում, որն օրենքով սահմանված կարգով իրազեկման հիման վրա է կայացվել՝ ես կքննարկեմ դա, եթե …
կարդալ ավելին«ԵԱՀԿ-ի լիտվական նախագահությունը 2011 թվականին ձգտելու է զգալի առաջընթացի հասնել ձգձգվող հակամարտությունների լուծման գործում»,- այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը երեկ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: «Մենք աշխատելու ենք Մերձդնեստրի հարցով 5+2 ձեւաչափով պաշտոնական բանակցությունների վերսկսման շուրջ` հենվելով անցած տարի ձեռք բերված դրական դինամիկայի վրա: Մենք սատարում …
կարդալ ավելին«Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական (ՀՀԿ) կուսակցությունների միջեւ` անցած շաբաթ օրվանից սկսված «հակամարտության» հերթական փուլը երեկ ավարտվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից արդարացում հիշեցնող հայտարարությամբ: «Վստահեցնում եմ, որ իմ հայտարարությամբ ես չեմ ցանկացել վիրավորել ոչ Հանրապետական կուսակցությանը, ոչ էլ ՀՀԿ նախագահին: Այլ ուղղակի ցանկացել եմ մեկ անգամ եւս նշել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այլ ուժերի …
կարդալ ավելին«Այս հայտարարության մեջ ինձ համար անհասկանալի է հետեւյալ ենթատեքստը` կարծես թե Ռոբերտ Քոչարյանից խուսափելու, տարանջատվելու փորձ կա»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը եթե ցանկանար, կլիներ ՀՀԿ նախագահ կամ պատվավոր նախագահ»: Ս.Նիկոյանը նաեւ ասել է, թե Ռ.Քոչարյանն ինքը կարող է …
կարդալ ավելին«Ստիպել հայերին ասել, որ իրենք ինչ-որ բան սովորում են Վրաստանից, մեծ աշխատանք է պահանջում, եւ մենք դա կարողացանք անել»,- այս հայտարարության հեղինակը հարեւան Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է, որն այդ մասին ասել է նախօրեին Կաչրեթիի պրոֆեսիոնալ վարժարանի վերանորոգված շենքի բացման ժամանակ: Մ.Սահակաշվիլին ինչ-որ առումով թերեւս իրավացի է. այլ երկրներից ընդօրինակելու մասին տարեվերջին ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված …
կարդալ ավելին– Պարոն Նիկոյան, ինչպե՞ս եք մեկնաբանում ձեր կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եթե ցանկանար, «կլիներ Հանրապետական կուսակցության նախագահ կամ պատվավոր նախագահ»: Արդյո՞ք այդպիսով Գ.Ծառուկյանը Ռ.Քոչարյանի ասելիքն է փոխանցել: – Իմ գործընկերներն արդեն իրենց տեսակետն արտահայտել են այդ կապակցությամբ: Իսկ ես հակված եմ այն մտքին, որ, անշուշտ, …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած հայտի քննարկումը: ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը քննարկման կեսից լքել է այն: Առաքելյանը քաղաքապետարան ներկայացված ՀԱԿ իրազեկումը նախ քննարկել է Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանի հետ: Վերջինս ներկայացրել է այն, ինչ արդեն հայտնի էր` փետրվարի 15-ից մինչեւ մարտի …
կարդալ ավելին