Մեկնել է Մյունհեն

05/02/2011

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ մեկնարկել է անվտանգության քաղաքականության հարցերով մյունհենյան համաժողովը: Համաժողովին մասնակցում են մեկ տասնյակից ավելի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտաքին գործերի եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ: Մյունհենյան համաժողովի օրակարգը ներառում է համաշխարհային քաղաքականության արդի մարտահրավերների հետ կապված կարեւորագույն մի շարք հարցեր, որոնց շուրջ քննարկումներ են տեղի ունենում ինչպես համաժողովի պաշտոնական հատվածում, այնպես էլ մասնակիցների բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Օրակարգային հարցերի շարքում համաժողովի մասնակիցները քննարկում են նաեւ գլոբալ կայունության եւ անվտանգության վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության խնդիրները: