Խուսափո՞ւմ են Քոչարյանից

03/02/2011

«Այս հայտարարության մեջ ինձ համար անհասկանալի է հետեւյալ ենթատեքստը` կարծես թե Ռոբերտ Քոչարյանից խուսափելու, տարանջատվելու փորձ կա»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը եթե ցանկանար, կլիներ ՀՀԿ նախագահ կամ պատվավոր նախագահ»: Ս.Նիկոյանը նաեւ ասել է, թե Ռ.Քոչարյանն ինքը կարող է դա ասել կամ ասելիքը փոխանցել իր մամլո խոսնակի միջոցով: «Իսկ նրա մամլո խոսնակը Վիկտոր Սողոմոնյանն է: Կարծում եմ, որ Ռ.Քոչարյանը բավականաչափ խոսափող ունի իր տեսակետը հստակ ձեւով արտահայտելու համար, եւ հաստատ չէր դիմի մեկ ուրիշի օգնությանը»,- ասել է Ս.Նիկոյանը: