Նախկինները՝ նախկիններին

05/02/2011

«Երբ Գագիկ Ջհանգիրյանը զինդատախազ էր, այդ ժամանակ այսպիսի խոսք կար` հրամանատարին հանձնարարվում էր կալանք հայտարարել զինծառայողի նկատմամբ, թե՝ մի քիչ աշխատենք: Հրամանատարն էլ մտածելով` որպեսզի ապագայում խնդիրներ չունենա, մի երեք օր կալանք հայտարարի, մի քիչ աշխատենք: Այսինքն՝ մեկուսացնում ենք զինծառայողին, որ նրա հետ ի՞նչ պիտի աշխատեն: Շորերը պիտի հանենք, պիտի ծեծենք, պիտի պարտադրենք, որ նա խոստովանի՞»,- երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանության ոլորտին վերաբերող օրինագծերից մեկի քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Աղաբեկյանը: Ի պատասխան իր հասցեին հնչած նման գնահատականի, Գ.Ջհանգիրյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Նախկին պաշտոնյաների հայտարարությունները չեմ մեկնաբանում: Ամեն մարդ ինչ ասում է, թող իր խղճին մնա»: