Ստիպել են նախանձել

03/02/2011

«Ստիպել հայերին ասել, որ իրենք ինչ-որ բան սովորում են Վրաստանից, մեծ աշխատանք է պահանջում, եւ մենք դա կարողացանք անել»,- երեկ նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Կաչրեթիի պրոֆեսիոնալ վարժարանի վերանորոգված շենքի բացման արարողության ժամանակ: Նա ասել է, որ Վրաստանի ձեռքբերումների մասին խոսում են մեծ երկրները, ուստի այդ ձեռքբերումներն անհրաժեշտ է պահպանել եւ զարգացնել հետագայում: «Մեզ հենց այնպես չեն մատնացույց անում մոլդովացիները, ղրղըզները, հայերը: Ստիպել հայերին ասել, որ իրենք ինչ-որ բան սովորում են Վրաստանից, մեծ աշխատանք է պահանջում, եւ մենք դա կարողացանք անել: Ուկրաինացիները, չնայած մեծ երկիր ունեն, մատնացույց են անում մեզ: Նույնիսկ ռուսները: Գլխավորն այն է, որ մենք ինքներս տեսնենք մեր պլյուսները եւ մեծացնենք դրանք»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: