Բացառում է

17/02/2011

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ ՀՀ Օմբուդսմենի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի ստացել եւ բացառում է, որ նման առաջարկներ կլինեն: «Թե ինչու եմ բացառում, դա արդեն այլ խնդիր է»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը նշանակվել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ: Նրա հրաժարականի դիմումը ՀՀ Ազգային ժողովն ընդունել է: Օմբուդսմենի թեկնածուների շարքում շրջանառվում էր նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անունը: