Կմիանա՞ն ՀԱԿ-ին

08/02/2011

Փողոցային առեւտուրն արգելելու Երեւանի քաղաքապետարանի որոշման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են: Ակցիաների հատկապես ակտիվ մասնակիցները չեն պատրաստվում հանձնվել եւ որոշել են առաջիկայում ավելի զանգվածային միջոցառում կազմակերպել: Մեր թղթակցի հետ զրույցում երեկ նրանք ասել են, որ, ամենայն հավանականությամբ, բողոքի այդ ակցիան տեղի կունենա փետրվարի 18-ին: Հիշեցնենք, որ այդ օրը նախատեսված է նաեւ Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքը: