Երազախաբ եւ ստախոս են

08/02/2011

«Վարչապետ մի ժամանակ ուզում էի լինել: Բայց հիմա չեմ ուզում, որովհետեւ իմ պաշտոնը վարչապետի պաշտոնից ավելի բարձր է»,- երեկ խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մեր թղթակցի դիտարկմանը, թե այնուամենայնիվ ԱԺ-ն գրեթե ամբողջությամբ կատարում է գործադիրի ներկայացրած առաջարկությունները, ԱԺ-ն ընդունում է հիմնականում կառավարության ներկայացրած օրինագծերը, Հ.Աբրահամյանն այսպես է պատասխանել. «Եթե կառավարությունը, դա կլինի վարչապետը թե այլ անդամ, կարող է թելադրել ԱԺ-ին, ուրեմն ինքը կարող է երազախաբ լինել: Եթե կառավարության որոշ անդամներ, բարձրաստիճան չինովնիկներ հայտարարում են, թե ԱԺ-ն իրենց բարեփոխումներն իրականացնելու հնարավորություն չի տալիս, կոռեկտ ասած, անարդար են: ԱԺ-ն միշտ աջակցել է կառավարության կողմից ներկայացված յուրաքանչյուր նախագծի: Նպաստել ենք կառավարությանը, որ կարողանա հաղթահարել ճգնաժամը: Իսկ եթե կառավարության որեւէ անդամ, բարձրաստիճան ղեկավար հայտարարում է, թե ԱԺ-ն, պատգամավորները, օլիգարխ պատգամավորները խաթարում են կառավարության օրինագծերը, իրենք անարդար են, մեղմ ասած, եւ, կոպիտ ասած, ստախոս են»: