Առանց Հայաստանի

08/02/2011

«Բաքուն մտադիր է դուրս գալ սեւծովյան ավազանի երկրներն իրար կապող մայրուղու շինարարության նախագծից, եթե դրանում տեղ ունենա Հայաստանը»,- նման տեղեկատվություն է տարածել հaberturk գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներին: «Ադրբեջանը նախագծի իրականացմանը համաձայնել է պայմանով, որ նախագծում չլինի Հայաստանը, քանի որ Բաքուն չի ցանկանում որեւէ կապ ունենալ Հայաստանի հետ»,- նշել է նույն աղբյուրը: Հիշեցնենք, որ նախնական տարբերակի համաձայն, Սեւ ծովի ափամերձ երկրներից բացի, այդ ճանապարհն անցնելու է նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Հունաստանի, Ալբանիայի, Սերբիայի եւ Մոլդովայի տարածքով: Նախնական պայմանավորվածության համաձայն, շինարարությունը ֆինանսավորելու են մասնակից երկրների կառավարությունները, Եվրամիությունը եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները: