Նիստ են արել

27/01/2011

Երեկ տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում վերջերս սրված սոցիալական վիճակը, իշխանությունների գործողություններն ուղղված օլիգարխիայի եւ մենաշնորհների հզորացմանը, մանր եւ միջին ձեռնարկատիրական խավի վերացմանը, այս համատեքստում Հայ Ազգային կոնգրեսի առաջիկա ռազմավարությունը եւ անելիքները։