ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արսեն Սհոյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա):
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ս. Սարգսյանի կարգադրությամբ Արսեն Սհոյանն ազատվել է նախագահի աշխատակազմի Փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից: Ս. Սարգսյանի կարգադրությամբ՝ Վարդան Մակարյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի հրամանագրով Արամազդ Թարվերդյանը նշանակվել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` մինչեւ 2018թ. հունվարի 15-ը: