Մեր տեղեկություններով` Արմեն Հարությունյանի փոխարեն՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների շարքում իշխանական վերնախավում քննարկվում է նաեւ Կարեն Անդրեասյանի թեկնածությունը: Վերջինս «Արմենիա» հեռուստաընկերության իրավաբանն էր ու «Իրականում» հաղորդաշարի հեղինակը: Կ.Անդրեասյանը «Արմենիայից» դուրս է եկել անցած տարեվերջին ու զբաղվում է իրավաբանական գործունեությամբ: Հիշեցնենք նաեւ, որ մի քանի տարի առաջ նա հեղինակել էր լրատվական ոլորտին վերաբերող եւ լրատվամիջոցների դեմ ուղղված մի օրինագիծ: Նա մտերիմ հարաբերություններ ունի նախագահական նստավայրի ազդեցիկ պաշտոնյաների հետ: