Հունվարի 24-ին կայացել է Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի Քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նիստ, որի արդյունքում Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել «Հայ պետական ծառայողների միություն» հ/կ ղեկավար Վաչե Քալաշյանը:
Հիշեցնենք, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի Հայաստանի Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի անդամներն անցած տարվա սեպտեմբերին անվստահություն էին հայտնել ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանին, որից հետո դեկտեմբերին կայացած Ազգային պլատֆորմի երկրորդ համաժողովում ձեւավորվել էր ծրագրի նոր համակարգող խորհուրդ: Նշենք նաեւ, որ անցած տարվա նոյեմբերին Բեռլինում կայացած համաժողովում ԱԼԳ ՔՀՀ-ի Հայաստանի Ազգային համակարգող էր ընտրվել «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը, ում մահից հետո այդ պաշտոնում ընտրվել է «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը: